ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվրոպան հարևանի հարսի նման սիրուն է երևում

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվրոպան հարևանի հարսի նման սիրուն է երևում
30.11.2013 | 11:22

Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ է տալու Հայաստանին ԵՄ մտնելը, բոլորի մտապատկերում մի բան է՝ շենգեն վիզա ստանան ու անարգել «ֆռֆռան» եվրոպաներում: Իրականում Եվրոպան ոչ թե կողմ է Հայաստանի՝ ԵՄ մտնելուն, այլ դեմ է Ռուսաստանին, քանի որ մեր նման երկրի շահերը նման պարագաներում ամենահետին պլանում են գերտերությունների համար: Իսկ եվրոպական քաղաքականությունը ճանաչելու համար հարկ է տարիներով ապրել Եվրոպայում, զբոսաշրջային այցերով Եվրոպան չես սովորի: Ի դեպ, Եվրոպայում քաղաքացու պատրավորություններն ավելի շատ են, քան իրավունքները, էդ դրսից է «հարևանի հարսը գեղեցիկ երևում»: Կարճ ասած, հայաստանցիները Եվրոպան ընդամենը ընկալում են իբրև զբոսաշրջային օբյեկտ, առանց մտածելու, որ Եվրոպայում էլ ընդգծված խտրական վերաբերմունք կա ոչ «յուրայինների» հանդեպ: Նկատենք, որ Եվրոպայում էլ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ (Network) սկզբունքը:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ