Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Լիլի Մարտոյան. Համահարթեցում

Լիլի Մարտոյան. Համահարթեցում
20.01.2021 | 16:24

«Մի ցռան կովը նախրի անունը հանեց»:

Ինչու՞ հիշեցի այս ասացվածքը: Հիշեցի, որովհետև շատ հիմնավոր կասկածներ ունեմ, որ հանրության շրջանում արդեն ձևավորվել, իսկ առաջիկա անխուսափելի զարգացումներից հետո արմատավորվելու է այն համոզմունքը, թե բոլոր լրագրողները պոտենցիալ կարիերիստներ են, մասնագիտական գործունեությունը հարամ փող կորզելուն ծառայեցնողներ, իսկ բացառիկ հաջողակները՝ նաև ազգ ու երկիր ուրանալու պատրաստ դավաճաններ:

Դիտվել է՝ 54803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ