-
24.07.2024|
07:40
Մենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք: Խաղաղություն չկա և չի լինելու: Կուզեք՝ անունը դրեք «Խաղաղության պայմանագիր», կուզեք՝ դրեք «Արժանապատիվ խաղաղություն», չկա և չի լինելու: Որքան երկար վախենաք, եթե չլինի «խաղաղության պայմանագիր», ապա կլինի «պատերազմ» շանտաժ-մանիպուլյացիայից և չթոթափեք այդ սինդրոմը, այդքան սնանկանալու ու մաշվելու ենք նույնիսկ առանց պատերազմի:
-
24.07.2024|
06:55
Մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին ամուսնանում է տվյալ երկրի, հողի հետ:
-
23.07.2024|
21:48
Երկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը Մարտի 1-ի գործով կարող է վերաորակվել. ՍԴ-ն նման որոշում է կայացրել:
-
23.07.2024|
20:46
Մինչ հեծանվորդը ցինիկ ծաղրուծանակի է ենթարկում մեր պատմական հայրենիքն ու տալիս «իրական» հայրենիքի իր խեղկատակ սահմանումները, նույն այդ ժամանակ Ալիևը մեր «իրական» հայրենիքը հռչակում է որպես իր «պատմական» հայրենիք և պատրաստվում սկզբի համար 300 000 ադրբեջանցի «վերաբնակեցնել» այնտեղ (իմա՝ այստեղ)։
-
23.07.2024|
19:45
Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:
-
23.07.2024|
16:19
Մի քանի օր առաջ ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր, իմ լավագույն ընկեր Arman Grigoryan -ը «National Interest» պարբերականում հրապարակել էր «Հայաստանի «ձախորդ» շրձադարձը դեպի Արևմուտք» վերտառությամբ մի համապարփակ, փաստական հիմքերով հարուստ մի հոդված:
-
23.07.2024|
14:01
Անկախացումից հետո, ավելի քան 30 տարի, երկրի ղեկավարները օտարներին են հանձնել Հայաստանի հարուստ ընդերքը, բանկերը, կապը, Երևանի կոնյակի գործարանը, «Նաիրիտի» կաուչուկի արտադրամասի սարքավորումները։
-
23.07.2024|
13:27
«Զելենսկին, հնարավոր է, ստիպված լինի դիմել հանրաքվեի. չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության, կկարողանա հասնել նման ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների»,-ասել է Կիևի քաղաքապետ Կլիչկոն՝ խոսելով Ռուսաստանի հետ փոխզիջումների (իրականում՝ միակողմանի զիջումների) գնով պատերազմը կանգնեցնելու որոշման մասին։
-
23.07.2024|
12:57
ԱՄՆ-ից սովորելու բազմաթիվ բաներ կան, հատկապես եթե դա վերաբերում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը, քաղաքական համակարգի հավասարակշռմանը, դատական արդարադատության հակակշիռներին (սա չի նշանակում, որ ԱՄՆ-ում դատական սխալներ չեն լինում)։
-
23.07.2024|
11:02
2021 թվի հունվարին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը հավաքագրված է եղել թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Դա երկրորդ հարվածն էր , որ մի քանի ամիսների ընթացքում ստացավ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հավաքագրված (արդեն հաստատված փաստ է) ու կեղծ հեղափոխություն իրականացրած գործակալ Օմեգան: