«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 
  • Դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողի հետ, առավել եւս երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ

    Դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողի հետ, առավել եւս երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ

    20.04.2019| 23:30
    «Գաջ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. Իհարկե, չափազանց դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցող արտադրողի հետ, առավել եւս այն պայմաններում, երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ: Մենք հասկանում ենք, որ մրցակցում ենք ձեռնարկատիրական ու քաղաքական գործունեություն իրականացնող ազդեցիկ ուժի հետ եւ նրա հետ մրցակցելը չափազանց դժվար է ու ռիսկային:
  • Նիկոլ Փաշինյանը՝ անցումային արդարադատությանը դեռ չանցնելու մասին

    Նիկոլ Փաշինյանը՝ անցումային արդարադատությանը դեռ չանցնելու մասին

    20.04.2019| 14:05
    Անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, բացակայում է քաղաքական կամքը, և վարչապետը հույսը դրե՞լ է հին ռեժիմի դատարանների վրա:
  • Փողը ճիշտ կառավարում է պահանջում

    Փողը ճիշտ կառավարում է պահանջում

    19.04.2019| 01:51
    ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծվել է հաշվեքննիչ պալատի հետ ամենաօրյա աշխատանք իրականացնող մասնագիտական ենթահանձնաժողով, որը զբաղվելու է բյուջետային վերահսկողության մշտադիտարկմամբ։
  • «Իրականում շոշափելի դրական տնտեսական տեղաշարժ չի նկատվում»

    «Իրականում շոշափելի դրական տնտեսական տեղաշարժ չի նկատվում»

    19.04.2019| 01:23
    Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրուցում ենք կառավարության նոր կառուցվածքի և տնտեսական այլ հարցերի շուրջ։
  • Մալիշկան երեկ, այսօր, վաղը

    Մալիշկան երեկ, այսօր, վաղը

    16.04.2019| 02:41
    Այս տարվա ձյան առատ տեղումներից հողը հագեցել է: Հողագործը դեռ փետրվար ամսից օրերն էր հաշվում, թե ձեռքը երբ է դիպչելու հողին, որպեսզի զգա նրա ջերմացնող ուժը: Ապրիլ ամիսն է, ու գյուղացուն ջերմացնող հողի ուժը ստիպում է վաղ առավոտից տքնել հողի վրա, մտովի զրուցել նրա հետ, ծանր ու թեթև անել տարվա անելիքները:
  • Գոնե եղած «վատը» պահեք

    Գոնե եղած «վատը» պահեք

    16.04.2019| 01:21
    Դժվար է ասել, թե տնտեսական հեղափոխության ասելով Նիկոլ Փաշինյանը ինչ նկատի ունի, բայց Հայաստանում տնտեսական իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև գրանցվում են խիստ անհանգստացնող իրողություններ։ Տոնավաճառների առևտրականները նշում են, որ երբևէ չի եղել այսպիսի բան, երբ գործն ամբողջությամբ «կանգնի»։
  • Թեղուտցիները դեռ գործազուրկ են

    Թեղուտցիները դեռ գործազուրկ են

    12.04.2019| 01:56
    Օրերս նորից լուրեր տարածվեցին, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը՝ ՎՏԲ բանկը, նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որն արդեն ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ է նշանակել, գլխավոր տնօրենն էլ ազգությամբ ռուս է:
  • Նոր հարկային օրենսգրքի նախագծում փոփոխությունները անհրաժեշտություն են

    Նոր հարկային օրենսգրքի նախագծում փոփոխությունները անհրաժեշտություն են

    12.04.2019| 01:44
    «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) հետ մեր համագործակցությունը շատ ակտիվ է, այս կառույցը կարևոր հարթակ է, որի միջոցով գործարարներն ու արդյունաբերողները կարողանում են իրենց ձայնը հնչեցնել և հասցնել կառավարությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) առաջին փոխնախագահ Էլինա Մարգարյանը:
  • Թուրքական տնտեսությունը իր լավ օրերը չի ապրում

    Թուրքական տնտեսությունը իր լավ օրերը չի ապրում

    12.04.2019| 01:26
    Թուրքիայում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գլխավոր արդյունքը կառավարող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների պարտությունն էր մայրաքաղաք Անկարայում և, մեծությամբ երրորդ, Իզմիր քաղաքում։
  • Եղանակի բարելավմանը զուգընթաց Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները

    Եղանակի բարելավմանը զուգընթաց Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները

    10.04.2019| 11:09
    Ապրիլի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։