2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի առևտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, քանի որ պատժամիջոցներն ու խորացող միջազգային կոնֆլիկտը խանգարում են լճացման մեջ հայտնված տնտեսության աճին:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում՝ հայտնել է Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը:
Մինչ Սերժ Սարգսյանին միակ ու անփոխարինելի համարողների շարքերը կտրուկ նոսրանում են, վերջիններս սկսում են նոր տերեր փնտրել, Սարգսյանի հենարան դարձած օլիգարխները նրա հրաժարականից հետո անցել են «հատուկ ռեժիմի»:
Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: