38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Թող ասեին` փրկագին էլ կտայինք»

«Թող ասեին` փրկագին էլ կտայինք»
27.09.2024 | 18:18

Այսօր ասես զուգադիպեցին խոհերս և այն հանդիպումը, որ տակնուվրա արեց ներաշխարհս։

Ժամեր առաջ փողոցում պատահաբար հանդիպեցի որդեկորույս մի կնոջ, ում քանիցս տեսել էի ՀՀ Պն հսկիչ֊անցագրային կետում կուչ եկած` որդու մասին որևէ լուր իմանալու չդադարող հավատով ու աղերսագին խնդրանքով.

- Այստեղ եք աշխատում, գիտեմ։ Կօգնե՞ք մի լուր իմանամ։

Հետ դարձա, բոլոր իրավասու օղակներ զանգահարեցի, հարցում արեցի։

ՈՒ մի տեսակ մեղավորի պես, որ լուր չբերեցի, մտամոլոր տուն գնացի։

Տևական ժամանակ մտքիցս դուրս չէին գալիս այդ կնոջ աղերասագին աչքերը։

...Հին ծանոթների պես այսօր պատահաբար հանդիպեցինք։

«Եռաբլուր» էր գնում։

Երևի չբարձրաձայնված հարցս մտովի կարդալով` ասաց.

- Իմ մինուճարը դեռ գերեզման չունի, այն 8 տասնյակ,- զարմանալի էր` չասաց` 80.- տղաներից մեկն է, որ անշիրիմ մնաց։ Նույնականացմանը չեմ հավատում, գու՞ցե ողջ է, գու՞ցե գերի է...

ՈՒղեղս կրկին շամփրում են արդեն ճերմակած երիտասարդ որդեկորույս կնոջ խոսքերը։

Լռում է մի պահ։

- Թող փրկագին ուզեին, թող պահանջեին, ո՞ր ծնողը չէր տա։ Տունուտեղ կծախեինք, կվճառեինք ամեն ինչ, կտայինք, միայն չզոհվեին։

Չէ՞ որ իրենք գիտեին, որ զոհվելու են։ Ինչու՞ զոհասեղանի մատաղացու գառներ դարձրին...,- որպես ճիչ են հնչում ցածրաձայն ասված նրա խոսքերը։

Լռում ենք։

Սա այն պահերից է, երբ մխթարանքի խոսքերն ավելորդ են ու անիմաստ։

Լուռ բաժանվեցինք։

«Թող ասեին, փրկագին էլ կտայինք...»։

Արդեն ժամեր չեմ կարողանում վանել այս սարսափելի միտքը։

Ահա թե ուր է հասել վերևներին ոչ հասու` որդեկորույս ծնողի միտքը... միայն թե որդին չմատաղվեր։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Իսկ այսօր ՊՆ-ում բազմաթիվ են բարձր աշխատավարձ ստացող այն մարդիկ, որ «Եռաբլուր»-ի տեղն էլ չգիտեն։

«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»։

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ