38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու՞ սեփական թյուրքական լեզվով չունեն «Հայրենիք» բառ, այլ օգտագործում են արաբական «Վաթան» բառը

Ինչու՞ սեփական թյուրքական լեզվով չունեն «Հայրենիք» բառ, այլ օգտագործում են արաբական «Վաթան» բառը
24.08.2024 | 13:50

Երբ պատմություն չիմացող կամ մտածված ստող ադրբեջանական կեղծարարները կամ տգետները խոսում են հայերի եկվորություն մասին, ուղղակի հարց տվեք՝ ինչու՞ սեփական թյուրքական լեզվով չունեն «Հայրենիք» բառ, այլ օգտագործում են արաբական «Վաթան» բառը:

Իրականում ունեն «Անա յուրդ (Ana yurd)» և «Աթա յուրդ (Ata yurd)» արտահայտությունները, որոնցից առաջինը նշանակում է ծննդավայր (մայրական վրանակայան, թաղեվրան), իսկ երկրորդը՝ հայրենիք (հայրական վրանակայան, թաղեվրան):

Երկուսում էլ նկատելի է «յուրդ (վրանակայան, թաղեվրան)» բառի առկայությունը: Իսկ վրանում ծնվել ու ժամանակավոր կայանում ապրելը բնորոշ էր քոչվորական կյանքով դարերով ու հազարամյակներով ապրող ցեղերին, որոնց թվին են պատկանում (պատկանել) ադրբեջանցիների եկվոր թյուրքական նախնիները:

Եվ այդ քոչվորական բնույթը այնքան արմատացած է նրանց մեջ, որ զավթած տարածքներում, անգամ 21-րդ դարում ապրելով՝ ընդհանրական տարածքը մինչև հիմա անվանում են «աթա յուրդ», իսկ ծննդավայրը՝ «անա յուրդ»:

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ

Յուրդ, յուրտ - մոնղոլական և թյուրքական քոչվորների՝ թաղիքով պատված կարկասային քանդվող-հավաքվող տուն կամ տնակ, թաղեվրան։

Յուրդը, իր հարմարավետությամբ՝ լիովին բավարարում է քոչվորների պահանջները։ Այն մեկ ընտանիքի ուժերով հեշտ հավաքվում է մեկ ժամվա ընթացքում, հեշտությամբ տեղափոխվում է ուղտերով, ձիերով կամ մեքենաներով։ Նրա թաղիքե ծածկը պաշտպանում է անձրևից, քամուց և ցրտից։ Գմբեթաձև ծածկի վերևում բացված անցքից թափանցում էր լույսը և հնարավորություն էր տալիս ներսում օջախ ունենալու։

Յուրդի հիմնական մասերն են կերեգեն (ցանցավոր ծալովի պատեր), ուուկը (առաստաղը կազմող բևեռներ), տունդյուկը (գմբեթաձև առաստաղի բևեռները միացնող շրջան), կոշման (ամբողջ կառույցը ծածկող հարմարանք)։

Թուրքական «յուրդ» (jurt) բառի ամենալայն իմաստը «ժողովուրդն» է, ինչպես նաև «արոտավայրը»։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Յուրդն այսօր էլ հաճախ օգտագործում են Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի անասնապահները։ Յուրդի առանձնահատկությունն այն է, որ լուսավորությունն ու օդափոխությունը հեշտ կարգավորվում են։ Ծուխը դուրս է գալիս տյունդյուկից, որը ծառայում է նաև որպես լուսավորման աղբյուր։ Գիշերը տյունդյուկը հեշտությամբ ծածկվում է (բավական է քաշել ճոպանը)՝ պահպանելով ջերմությունը։ Շոգին բարձրացվում է յուրդի վրայի ծածկոցը, և մնում են ցանցավոր պատերը, որը ստվերում նստելու հնարավորություն է ընձեռում։

Յուրդի հանդիսավոր տեղը, ուր նստեցնում են հարգարժան հյուրերին, մուտքի դիմաց է։

Մոնղոլական յուրդը, որպես կանոն, առանցքով ձգված է հյուսիսից հարավ։ Մուտքը հարավային կողմից է։ Հյուսիսային մասում գտնվում է աստվածների պատկերներով զոհասեղանը: Կենտրոնում կրակատեղին է։

Ներսից յուրդը բաժանվում է երկու մասերի. մոնղոլների մոտ հարավը նախատեսված է կանանց, հյուսիսը՝ տղամարդկանց համար։ Տղամարդկանց մասում (դռան մոտ գտնվող), գտնվում է տանտիրոջ մահճակալը, ինչպես նաև զենքերը, թալիսմանները։

Թուրքական և մոնղոլական ցեղերի յուրդի կառուցվածքը մի փոքր տարբեր է։ Թուրքմենական յուրդերն ունեն երկպատյան փայտե դռներ։ Ղազախական և ղրղզական յուրդերը փայտե դռների փոխարեն ունեն թաղիքե դռներ։ Ղազախական յուրդերը տափաստանային քամիներից պաշտպանվելու նպատակով ավելի ցածր են ղրղզականից։ Մոնղոլական, բուրիաթական և տուվինյան յուրդերը ուղիղ առաստաղ ունենալու պատճառով ավելի ցածր են։

Դիտվել է՝ 3535

Մեկնաբանություններ