38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փաշինյանը կրկին ջարդեց Հանրային ռադիոյի դուռը

Փաշինյանը կրկին ջարդեց Հանրային ռադիոյի դուռը
02.08.2024 | 11:46

Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հանրային ռադիոընկերության նկատմամբ։ «Հեղափոխության» օրերին նա իր ընկերների հետ անարգել մտավ ռադիոյի շենք, խուլիգանաբար կոտրեց դուռը և եթեր էր պահանջում ռադիոյից այն դեպքում, երբ իր «թավշյա» գործընթացը լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները։

Նրա դեմ ոչ մի քայլ չարվեց, ոչ մի բերետավոր ոչ մեկի գլուխը չկոտրեց, ոչ մեկի դաստակը չպոկեցին։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի բոլոր քմահաճույքները բավարարվում էին։ Ոչ մի գործ չհարուցվեց խուլիգանության ու քրեական բաղադրիչներ պարունակող արարքների համար։ Ռադիոն գրավելուց հետո ոչ մեկը բերման չենթարկվեց։

Իշխանության գալուց հետո Հանրային ռադիոյում զարմանալիորեն ազատ մթնոլորտ էր։ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հաջողվել էր կառույցը զերծ պահել իշխանական խոսափող դառնալուց։ Որպես Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցած ուժի ղեկավար կարող եմ վստահաբար պնդել, որ Հանրային ռադիոն աչքի էր ընկնում անաչառությամբ, անկողմնակալությամբ և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու քաղաքականությամբ։

Նախկին տնօրենին չներվեց այն, որ նա անդրադարձավ Հանրային ռադիոյին Փաշինյանի տված հարցազրույցին։ Ավելի ճիշտ՝ հարցազրույց վարողի վարքագծին։ «Ժողովրդավարության բաստիոնի» վարչության պետի պաշտոնին նշանակվածն իրեն խոցված զգաց ու անցավ գործի։

Խումարյանին հեռացրեցին աշխատանքից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր մի ժամանակ ազատ խոսքի պաշտպանի ու պարկեշտ մարդու համբավ ունեին։ Պարզվեց՝ դրանք խամաճիկներ են ու իրենց էությամբ՝ դահիճներ։ Այդ խորհրդի անդամները հեռացրեցին մի տնօրենի, ով բարձր լեգիտիմություն ունի ռադիոյի կոլեկտիվի ճնշող մեծամասնության մոտ։

Ուշագրավը ոչ միայն Փաշինյանի միջամտությունն է այնտեղ, ուր ինքն իրավունք չունի միջամտել, այլ նաև այն, թե ում են նշանակել նախկին տնօրենի փոխարեն։

Նշանակել են մեկին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է, աշխատել է ամերիկյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցում և վերջին 28 տարին ապրել է Պրահայում, ով, ըստ էության, այլ պետության օգտին է աշխատել։ Ջավախքի լեզվով ասած՝ շպիոն է եղել։ Բայց դե նույն լեզվով ասած՝ գլուխը քարը։

Եվ այսպես, «3 միլիոն վարչապետերի» բլեֆ–կարգախոսի հեղինակ և ժողովրդի կարծիքի հետ, իբր, հաշվի նստող Նիկոլ Փաշինյանը, հակառակ Հանրային ռադիոյի կոլեկտիվի մեծամասնության կարծիքի, ռադիոյի տնօրեն նշանակում է մեկին, ով իր հետ միասին ծառայելու է օտար երկրի շահերին։

Սա, փաստորեն, Նիկոլի երկրորդ հարձակումն էր ռադիոյի վրա։ Բայց այս անգամ դուռը կոտրվել է ներսից։ Քստմնելի ձևով։ Սա՛ է «բաստիոնի» իրական դեմքը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5678

Մեկնաբանություններ