Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հեղաշրջում, այն էլ` «Հյուսիսային տերևաթա՞փ»

Հեղաշրջում, այն էլ` «Հյուսիսային տերևաթա՞փ»
09.11.2023 | 16:01

ՈՒժեղ պետական գործիչ Քոչարյան անդոնը տգետ անձնավորություն է, ավելի ստույգ՝ տգետ լակոտ է (լակոտը տարիքային կատեգորիա չէ, Քոչարյան անդոնը 90 տարեկանում էլ լակոտ կմնա՝ լակոտը բարոյական կերպար է, կյանքի ձև ու բովանդակություն):

Քոչարյան անդոնը պարզապես գիրք չի կարդացել և չի հասկանում շատ բաներից: Եվ լինելով լակոտ և բարոյազուրկ (ի ծնե) կենդանի, «կլյաուզնիկությամբ» է զբաղվում:

Այսպես, Քոչարյան անդոնը շուխուռ ու վայնասուն է դրել, թե իբր, երկրում հեղաշրջում է կանխվել, անունն էլ՝ «Հյուսիսային տերևաթափ»: Սրա ասածն այն է, որ պարոն Աբազի գլխավորած ԱԱԾ-ն ռուսական դավադրություն է տապալել և թույլ չի տվել հայ ժողովրդի կողմից ընտրված ժողվարչապետին հեռացնել իշխանությունից:

Նախ, ծիծաղելի է, որ ռուսական ԿԳԲ-ի օպերացիան բացահայտում և տապալում է Փաշինյան Նիկոլի ԿԳԲ-ն: Երկրորդ՝ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, ուղղակի բարձր մակարդակով որոշվել է լեգենդ հորինել՝ հասկանալի պատճառներով և նպատակներով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ այլ երկրներում հեղաշրջումներ, հեղափոխություններ կազմակերպելու ունակություններին և ավանդույթներին, ապա այս առիթով նորմալ, մեղսունակ ֆեյսբուքահայերին ուզում եմ ասել հետևյալը: ՈՒշադիր կարդացեք, քանզի ինձնից բացի ոչ ոք ձեզ այս բանը չի ասի:

ՈՒրեմն, 1815-ին Վիեննայի կոնգրեսում ռուս կայսր Ալեքսանդր Առաջինը հռչակեց ԼԵԳԻՏԻՄԻԶՄԻ սկզբունքի մասին, որով միշտ կառաջնորդվի Ռուսաստանն արտաքին քաղաքականությունում (թեպետ մինչ այդ էլ Ռուսաստանը միշտ դրանով էր առաջնորդվում):

Ի՞նչ ասել է լեգիտիմիզմ:

Դա քաղաքական սկզբունք է, ըստ որի Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ պետությունների ներքին գործերին, երբեք չի համագործակցի այլ երկրների ընդդիմությունների հետ՝ լեգիտիմ իշխանությունների դեմ պայքարում: Եվ այդպես էլ Ռուսաստանն իրեն պահեց համաշխարհայի հարթակում առ այսօր:

Այսպես, 1848-ին Ալեքսանդրի եղբայր Նիկոլայ Առաջինը տապալեց անգլիացիների կողմից հրահրված հունգարական հեղափոխությունը և փրկեց ավստրիական գահը (այս առիթով Ալեքսանդր Երրորդը, որը չէր սիրում ավստրիացիներին, ասում էր.

«Երկու էշ է եղել պատմության մեջ՝ լեհ թագավոր Յան Սոբեսկին, որը փրկեց Վիեննան թուրքերից 1683-ին, և իմ պապը՝ Նիկոլայ Առաջինը, որը Ավստրիան փրկեց հունգարացիներից 1848-ին»):

Նիկոլայ Առաջինի որդի Ալեքսանդր Երկրորդը 1861-65 թթ. ամերիկյան քաղաքացիական պատերազմում օգնեց ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնին՝ ուղարկելով երկու նավատորմ և թույլ չտալով անգլիացիներին օգնել ըմբոստ Հարավին լեգիտիմ իշխանության դեմ պատերազմում:

1956-ին Խորհրդային Միությունը կանխեց գունավոր հեղափոխության փորձը Հունգարիայում, 1968-ին՝ Չեխոսլովակիայում, 1980-ին՝ Լեհաստանում:

Այսինքն, ավանդույթը պահպանվեց՝ ցարական Ռուսաստանից անցավ ԽՍՀՄ, ԽՍՀՄ-ից՝ Ռուսաստանի Դաշնություն:

Այդ ավանդույթը, իհարկե, բխում է քաղաքակրթական ինքնությունից:

Մի բան է անգլոսաքսը, որի կյանքի սկզբունքը պարազիտությունն է՝ այլոց հաշվին ապրելը, թալանը, երբեմն նաև զբաղմունքի այնպիսի ստոր ձևեր, ինչպիսիք են, ասենք, ստրկավաճառությունը, «բառիգությունը» (ափիոնային պատերազմներ, 2001-2021 թթ. Աֆղանստանից համաշխարհային շուկա 10 տրիլիոն դոլարի թմրանյութի ներկրում և այլն), այլ բան է ուղղափառ միապետը, որն իրեն երբեք թույլ չի տա մարդ վաճառել, թալանել, թմրանյութի բիզնեսսով բյուջե լցնել:

Մեկ բացառություն կարելի է նշել ԽՍՀՄ արտաքին քաղաքականության մեջ՝ կոմունիստական կուսակցությունների ֆինանսավորումը, սակայն դա ոչ մի դեպքում չի եղել այլ երկրների ներքին գործերի մեջ խառնվել կամ ընդդիմության հետ աշխատել՝ լեգիտիմ իշխանության տապալման հեռանկարով, դա ընդամենը եղբայրական օգնություն է եղել արտասահմանյան կոմունիստներին՝ գաղափարական հողի վրա:

Մի խոսքով, Ռուսաստանը երբեք չի միջամտել այլոց գործերին, երբեք չի աշխատել որևէ ընդդիմության հետ գործող իշխանությունների դեմ, երբեք գրանտակեր չի բուծել արտասահմանում ամերիկացիների պես:

Ասածս ապացույցի կարիք չունի, նորագույն պատմությունը վառ վկայությունն է ասածիս:

Թե՛ Ելցինը, թե՛ Պուտինը հանդուրժել են ինչ թափթփուկ ասես՝ է՛լ Սաակաշվիլի, է՛լ Մայա Սանդու, է՛լ մերձբալթյան խայտառակություններ, է՛լ Փաշինյան Նիկոլ:

Եվ երբ այսօր Քոչարյանն անդոնն ասում է, թե ռուսները փորձեցին մեր ժողվարչապետին իշխանությունից քշել, բայց պարոն աբազը կանխեց, առնվազն ծիծաղ է առաջացնում:

Այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի այլ երկրների հետ աշխատելու իր ավանդույթները: Վերցնենք ՈՒկրաինան: Ռուսները ֆինանսավորում էին այդ ձրիակեր պետության տնտեսության գոյատևումը, ամերիկացիք՝ քաղաքացիական հասարակությունը, այսինքն, բանդերական էին բուծում ռուսների դեմ:

Արդյունքում՝ պատերազմ, բանդերականների սպանդ և ՈՒկրաինայի լուծարում առաջիկայում:

Արևմտական Վրաստանի հետ Պուտինը նույնպես կոշտ վարվեց՝ և՛ ֆիզիկապես պատժեց, և՛ մասնատեց այդ դեմոկրատական երկիրը:

Հիմա, հերթը Նոր Հայաստանինն է: Պետք է ասել, որ լակոտակրատիան ամեն ինչ անում է իր սպանդը մոտեցնելու համար, գործը հասել է արդեն նրան, որ սրանք ուզում են ֆրանսիացիներին փոխանցել ռուսական ՀՕՊ-ի գաղտնիքները՝ ֆրանսիական ռադիոլոկացիոն կայաններ ձեռք բերելու քողի տակ, ինչը, իբր, պահանջում է ռուսական ՀՕՊ-ի աուդիտ ֆրանսիացիների կատարմամբ:

Վաղը լակոտակրատիան կսկսի Սյունիքի, Տավուշի, Սևանի օտարման գործընթացը՝ ըստ Արևմուտքի առջև ստանձնած պարտավորությունների (Տավուշի անկլավների թիվը ժողվարչապետը Ալիև էֆենդու հետ երկուսից դարձրեց ութ՝ ի հեճուկս սովետական քարտեզների, համաձայն որոնց Ադրբեջանական ԽՍՀ-ն Հայկական ԽՍՀ տարածքում ուներ ընդամենը երկու անկլավ Տավուշում, Ալիևն էլ այսօր ութ գյուղ է պահանջում, այսինքն՝ Տավուշի կեսից ավելի տարածք): Եվ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինն իր խոսքը կասի:

Իսկ այդ խոսքից հետո Քոչարյան անդոնը պարզապես կլռի, էլ վարկածներ առաջ չի քաշի, կարծիքներ չի արտահայտի: Պարզապես ի վիճակի չի լինի ֆիզիկապես, կամ երկրից թռած կլինի:

Իսկ թե ինչպիսի տեսք, ձև ու բովանդակություն կունենա Փաշինյան Նիկոլի մշուշոտ ապագան, մոտավորապես ինձ համար ընկալելի է:

Կարճ ասեմ՝ շատ աննախանձելի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ