38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երևանը փորձելու է Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ն տարանջատել պետական համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից

Երևանը փորձելու է Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ն տարանջատել պետական համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից
06.07.2023 | 10:58

Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցն ԱՄՆ կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել

ՊԲ-ն տարանջատել պետական համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից:

Ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։

Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ