Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պատային վիճակ

Պատային վիճակ
04.06.2023 | 21:29

Ադրբեջանի համար շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել: Ալիևն ասում է կապուղի չեք տալիս դեպի Նախիջևան, ասում եք՝ օրինական չի, մեռնեմ օրենքին, ես էլ, ըստ ձեր մատնանշած միջազգային օրենքների, անցակետ եմ դնում դեպի Արցախ տանող ճանապարհին: Հենց այստեղ Էլ սկսվում են անդրկուլիսյան խաղերը: Հումանիստներն Արևմուտքում հրճվում են, որովհետև, առանց արտաքին աշխարհի հետ կապի, կմեռնի Ղարաբաղում ապրելու հույսը, հայերը կհեռանան, ռուսական զորքի քամակներին էլ քաղաքավարի քացով կտան ու դուրս կհրավիրեն Ադրբեջանի տարածքից. այնտեղ մնալու հիմքեր այլևս չեն լինի: Հրճվելու այլ առիթ էլ կա՝ զանգեզուրյան չարչրկված ճանապարհը չի հայտնվի ռուս խաղաղապահների ձեռքում, հետո հերթը կհասնի Գյումրու ռազմաբազային:

Կրեմլում սա շատ լավ հասկանում են, բայց պատային վիճակում են, ոչ ձախ կարող են գնալ, ոչ աջ: Լաչինը բացեն, Ալիևն ու Էրդողանը կմիանան պատժամիջոցներին և իրենց սրած բիզը կմտցնեն... Ստիպեն Հայաստանին զանգեզուրյան միջանցքը տալ, վերջնականապես կզրոյացնեն ռուսական ազդեցությունը Երևանի վրա. Արևմուտքը կրկին կշահարկի, և հակառուսականության նոր ալիք կբարձրանա, որն անցանկալի է հատկապես Վրաստանում Կրեմլի համար բարենպաստ գործընթացների ֆոնին: Դրա համար էլ Պուտինը վերջին հանդիպման ժամանակ մեկ Հայաստանին էր գովում, որպես վագրի թռիչքներով զարգացող պետություն, մեկ էլ թախծոտ աչքերով ողջունում էր Ալիևի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին: Ահա այսպիսի գորդյան հանգույց:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ