Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Բարքերի անկում

Բարքերի անկում
12.05.2023 | 22:31

Քիչ առաջ բացել էի Հայաստանի Հանրային հեռուստատեսության ինտերնետային էջը։ Բացեցի «Քաղաքականություն» բաժինը և ի՞նչ…Ուղղակի չեք պատկերացնի։ Այսպես, «Քաղաքականություն» բաժինը 4 լեզուներով է ներկայացված՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և…․չեք հավատա՝ ադրբեջաներեն (https://www.1lurer.am/hy/category/Political):

Ո՞վ կարող է բացատրել, թե սա ինչ է նշանակում, գուցե Արևմտյան Ադրբեջա՞ն։

Աներևակայելի է, թե ինչ աստիճան բարքերի անկման մեջ ենք ապրում։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ