Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Զարեհ Սինանյանի ողբերգությունը

Զարեհ Սինանյանի ողբերգությունը
11.05.2023 | 21:59

Իրավացի կլիներ անվանել մեր բոլորի ողբերգությունը, քանզի Զարեհ Սինանյանը, գոնե ինձ համար, հանդիսանում է «սիլիկոնային հեղափոխության» նպատակներից մեկի՝ Հայաստան-Սփյուռք կապերի խափանման ու խզման գլխավոր խորհրդանշանը։

Այո, հենց Սինանյանով ու իր գրասենյակով ապահովվում է Անկարա ու Բաքու հղվող գլխավոր ուղերձը. Հայաստանն այլևս Սփյուռքը չի դիտարկում իր անվտանգության ու տնտեսական զարգացման մաս։ Եվ դա այդպես է։

Զարեհ Սինանյանը նաև Սփյուռքի ու հայկական ներուժի հարաբերականացման ու միջակայնացման գլխավոր խորհրդանշաններից մեկն է։ Հենց այդ պատճառով էլ այսօր չունենք Սփյուռքի նախարարություն կամ այդ կարգավիճակով որևէ գերատեսչություն։

Եվ վերջապես, Զարեհ Սինանյանը նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է, ով գերադասում է լռել իմ կողմից բարձրաձայնվող ու հրապարակվող խայտառակ փաստերի մասին, լռում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման փորձերի կապակցությամբ։

Ի դեպ, որպես ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ, Զարեհ Սինանյանին, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին մեղադրել ու մեղադրում եմ մի շարք քրեորեն հետապնդելի արարքների կապակցությամբ լռություն պահպանելու համար։ Իսկ դրանք սոսկ մեղադրանքներ չեն, դրանք նաև մեղսակցության ապացույցներ են:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ