38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տրոյական ձիե՞ր, օտարերկրյա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր

Տրոյական ձիե՞ր, օտարերկրյա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր
10.03.2023 | 10:43

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ձեռնամարտ-բախմանը շատերը վերաբերվեցին որպես շարքային արկածախնդրության։ Շատերը համեմատություններ անցկացրին բռնության, ատելության խոսքի, մանիպուլյացիաների և ձեռնամարտի ավանդույթներով «հարուստ» մեր ներկա խորհրդարանի հետ։


Բայց, իրականում, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային, լուրջ պատճառ ունի․ արժեքային և գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի իմունիտետի կորուստը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի և անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թևն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ Վարդերի հեղափոխության առաջամարտիկներն ու շահառուները․․․


Առերևույթ է միայն բախումը FARA/ Foreign Agent's Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի շուրջ: Իրականում սա ազգային պետականությունը պահելու պայքար է, արևելումի պայքար, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու և ապագա ճշտելու պայքար։
Ըստ էության, այս նախագծով որպես օտարերկրյա գործակալներ պետք է ճանաչվեն և գրանցվեն դրսի՝ օտարերկրյա ծագում ունեցող հիմնադրամներից սնվող կազմակերպությունները՝ լրատվամիջոցներ, և հատկապես՝ ՀԿ-ները։ Պետությունը և հասարակությունը բավարար տեղեկատվություն պետք է ստանան սեփական երկրում նրանց գործունեության ոլորտներից, նպատակներից, շահառուներից, ֆինանսական միջոցների աղբյուրներից և ծախսերից։
Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն խելամիտ և համարժեք դիրքորոշում, որը բխում է ցանկացած երկրի անվտանգային, ռազմավարական շահերից։
Նախագծի դեմ արտահայտվողները, իսկ այսօր նաև փողոցային անհնազանդության ակցիաներ կազմակերպողները, մեղադրում են հեղինակներին, նրանց պիտակավորում Պուտինին ծառայելու մեջ։


Ռուսաստանն, իրականում, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռևս 2012թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել Օրենքի լրամշակված տարբերակը։
Սակայն FARA/ Foreign Agents Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախահայրն, ըստ էության, Ամերիկայի Միացյալ նահանգներն են։ ԱՄՆ-ը օրենքն ընդունել է դեռևս 1938-ին, և նպատակը օտար աղբյուրներից սնվող անհատներին և իրավաբանական անձանց հասարակության և պետության առջև հաշվետու, նրանց գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելն է։
Որքան ուսումնասիրել եմ, օտարերկրա գործակալ ճանաչված անձինք և կազմակերպությունները հաշվետվության լուրջ ընթացակարգերով են անցնում, ինչը բնական է և հասկանալի։


Ազգային անվտանգության նպատակներով թելադրված՝ համապատասխան օրենքներ և կարգավորումներ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։
Քաղաքագիտական միջազգային գրականության մեջ դրսից սնվող ՀԿ- ներին հաճախ են «Տրոյակամ Ձիեր» անվանում։ Այս երևույթը դրսևորվել է հետխորհրդային մի շարք երկրներում՝ Կիրգիզիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայստանում․ ամենուր ակնհայտ նույն օրակարգով, գունավոր հեղափոխությունների օազիսների, տրամադրությունների, ազդեցության գործակալների ցանցի ստեղծում։
Ի դեպ, տարիներ առաջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց Հունգարիայում (նրա ծննդավայր), Ավստրիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։
Վրաստանում հիմա հասկացել են․․․
Ցավոք, տարիներ շարունակ բնապահպանական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հնչեղ քողի տակ Հայաստանում «գործող» ՀԿ սեկտորի մեծ մասը վարձկաններ էին, իրական գործակալներ, որոնք լռեցին և շարունակում են լռել թե մեր օրերում տեղի ունեցող ժողովրդավարության բռնաբարության, բնապահպանական աղետների, խորացող կոռուպցիայի, թե քաղաքական հալածանքների պարագայում։


Նրանց ներկայացուցիչների մի մասն ԱԺ-ում է, և շարունակում է լռել․․․ սա շատ ակնհայտ է։
Ակնհայտ է, նաև, որ ազգային անվտանգության, երկրի կայունության, հանրային համերաշխության և մեր պետության հետագա կենսունակության շահը պահանջում է, որպեսզի մենք ևս լիարժեք վերահսկողության և թափանցիկության դաշտ բերենք օտար ֆինանսական աղբյուրներից սնվող կազմակերպություններին և ՀԿ-ներին։ Հասկականք, թե որքանով են դրանք ծառայում մեր պետության և ազգի շահին։


Մենք ևս, ինչպես և Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու, մեր ապագան ճշտելու օրհասական խնդրի առջև ենք կանգնած։ Ազգային պետականությունն ու ինքնությունը չկորցնելու այս ծանր պայքարում պարտավոր ենք գիտակցել և չեզոքացնել բոլոր սպառնալիքները։
Պատրաստ եմ այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, համախոհաբար լուծումներ գտնել։
Քանի դեռ ուշ չէ․․․


Հ․Գ. Երբեք չեմ նսեմացնում առհասարակ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, բայց, միաժամանակ, ազգային ,անվտանգությունն ու պետական շահը վեր են ամեն բանից։


Լիլիթ Գալստյան

Դիտվել է՝ 7926

Մեկնաբանություններ