38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գյոռ­բագ­յոռ 2020», կամ՝ բա­րի երթ դժոխք

«Գյոռ­բագ­յոռ 2020», կամ՝ բա­րի երթ դժոխք
06.11.2020 | 09:42

Պա­տե­րազ­մի 41-րդ օ­րը հռե­տո­րա­կան հարց՝ Ադր­բե­ջա­նը 93 տա­րե­կան է, Թուր­քիան՝ 577, Հա­յաս­տա­նը՝ 7000-ից ա­վե­լի, հի­մա ո՞վ է ու՞մ հո­ղե­րը գրա­վել: Երբ Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն նո­յեմ­բե­րի 1-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րում է, որ Բաք­վում է Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի նա­խա­գա­հը, կգա Պ նա­խա­րա­րը և «այլ գոր­ծըն­կեր­ներ», ա­սում է՝ «Մենք նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րու­թյունն ու­նենք Ադր­բե­ջա­նին միայ­նակ չթող­նել այս գոր­ծըն­թա­ցում, պար­բե­րա­բար այ­ցե­լել Բա­քու և հա­մա­տեղ գոր­ծել», ի՞նչ են ա­նում Բաք­վում Իլ­համ Ա­լիևն ու Զա­քիր Հա­սա­նո­վը: Գու­ցե Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րի՞, որ Ար­ցա­խը չի կա­րո­ղա­նում գրա­վել, փո­խա­րենն Ադր­բե­ջա­նը գրա­վել է՝ ա­ռանց նույ­նիսկ մո­ջա­հեդ­նե­րի:
Երբ Վիեն­նա­յում ա­հա­բեկ­չու­թյու­նից հե­տո Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քում գրում է. «Այդ պա­տե­րազ­մը հա­վա­սա­րա­պես ուղղ­ված է քրիս­տո­նյա­նե­րի, մու­սուլ­ման­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի դեմ։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը այդ պա­տե­րազ­մի հա­կաա­հա­բեկ­չա­կան ա­ռաջ­նա­գիծն է, և ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան՝ այս­տեղ ո­րոշ­վում է նաև քա­ղա­քակր­թու­թյան ճա­կա­տա­գի­րը։ Քա­ղա­քակր­թու­թյու­նը պի­տի հաղ­թի», իսկ Ավ­ստ­րիա­յի վար­չա­պետ Սե­բաս­տիան Կուր­ցը պա­տաս­խա­նում է. «Ավ­ստ­րիա­յին չեն վա­խեց­նի ա­հա­բեկ­չու­թյան նման սար­սա­փե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Միա­սին մենք պաշտ­պա­նե­լու ենք մեր բաց հա­սա­րա­կու­թյուն­նե­րը և ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րը», ՄԻԱ­ՍԻ­ՆԸ նշա­նա­կու՞մ է, որ Ավ­ստ­րիան ճա­նա­չե­լու է հա­կաա­հա­բեկ­չա­կան ա­ռաջ­նագ­ծում գտն­վող Ար­ցա­խը:

Երբ Թուր­քիա­յի նախ­կին վար­չա­պետ Ահ­մեդ Դա­վու­թօղ­լուն հայ­տա­րա­րում է. «Ռե­ջեփ Էր­դո­ղանն ա­վե­լի մեծ վտանգ է աշ­խար­հի հա­մար, քան covid 19-ը», նշա­նա­կու՞մ է՝ Թուր­քիա­յում կան ու­ժեր, որ դեմ են Էր­դո­ղա­նին՝ իբրև «բռ­նա­պե­տու­թյուն տա­րա­ծող պո­պու­լիստ ա­ռաջ­նոր­դի»: Ֆրան­սիա­յում ու Ավ­ստ­րիա­յում ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րը ոչ հռե­տո­րա­կան հարց են ձևա­վո­րում՝ ժա­մա­նա­կը չէ՞, որ ԵՄ-ն հա­կաա­հա­բեկ­չա­կան օ­րեն­սդ­րու­թյուն ու­նե­նա՝ սահ­մա­նե­լու, կան­խե­լու և պատ­ժե­լու ա­հա­բեկ­չու­թյու­նը, իսկ ո­րո­շա­կի չա­փա­նիշ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նող հնա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րին ի­րենց հայ­րե­նիք վե­րա­դարձ­նե­լու ու վնա­սա­զեր­ծե­լու հա­մար: Ֆրան­սիան ա­նում է միայ­նակ՝ փա­կել է մու­սուլ­մա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­նե­րը, վտա­րել «Գորշ գայ­լե­րին»: Ավ­ստ­րիա­յի կանց­լե­րը պա­հան­ջում է վե­րա­նա­յել «թյու­րըմ­բռ­նե­լի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը» ու հաս­կա­նալ, որ «քա­ղա­քա­կան իս­լա­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը վտան­գա­վոր է եվ­րո­պա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի և ար­ժեք­նե­րի հա­մար»: Եվ­րո­պան տե­ղից չի շարժ­վում: Քա­նի դեռ Արևմուտ­քում չկա ըն­կա­լում, որ պետք է պայ­քա­րել ոչ թե հետևանք­նե­րի, այլ ա­հա­բեկ­չու­թյուն ծնող ու սնող պատ­ճառ­նե­րի դեմ, Թուր­քիան գոր­ծե­լու է ա­զատ ու ան­պա­տիժ, Բրյու­սե­լից ստա­նա­լու է մի­լիար­դա­վոր եվ­րո­ներ ու ծախ­սե­լու է ա­հա­բե­կիչ­նե­րին հա­վա­քագ­րե­լու, զի­նե­լու, վար­ժեց­նե­լու և ի գործ ու­ղար­կե­լու վրա: ՈՒ­րեմն շա­րու­նակ­վե­լու են ան­հո­դա­բաշխ ու պա­րի­տե­տա­յին, ագ­րե­սո­րի ու պաշտ­պան­վո­ղի միջև հա­վա­սա­րու­թյուն դնող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ միայն ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ՆԱ­ՏՕ-ի, այլև ԲՈ­ԼՈՐ մա­կար­դակ­նե­րով, դա է խա­ղի ԸՆԴ­ՀԱ­ՆՈՒՐ կա­նո­նը:

Բա­ցա­ռու­թյուն­ներ կլի­նեն, բայց ոչ ի­րա­վի­ճակ փո­խող:
Պա­տե­րազ­մի 41-րդ օ­րը կա­րող ենք ար­ձա­նագ­րել.
1. 40 օր շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մի ա­ռա­ջին՝ բլիցկ­րի­գի փու­լը Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու մո­ջա­հեդ­նե­րը ձա­խո­ղե­ցին, և դա թե­լադ­րեց ռազ­մա­վա­րու­թյան ու մար­տա­վա­րու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը:
2. Պա­տե­րազ­մի երկ­րորդ փու­լում նրանք ու­նե­ցան հա­ջո­ղու­թյուն­ներ՝ գրա­վե­լով Դաշ­տա­յին Ար­ցա­խի ո­րոշ տա­րածք­ներ՝ օ­դում իշ­խե­լով, դրո­նա­յին դի­վեր­սիա­յով: Երկ­րորդ փու­լում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ԲՈ­ԼՈ­ՐԻՆ պարզ էր, որ սա ոչ թե Ադր­բե­ջա­նի պա­տե­րազմն է Ար­ցա­խի դեմ, այլ Թուր­քիա­յի՝ Ռու­սաս­տա­նի դեմ: Հրա­դա­դար­նե­րի 3 հա­մա­ձայ­նագ­րե­րը գոր­ծե­ցին մի քա­նի րո­պե, ո­րով­հետև Ան­կա­րան հրա­դա­դա­րից ո­չինչ չէր ստա­նում Մոսկ­վա­յից: Ա­պա­ցույ­ցը՝ Ռու­սաս­տա­նը վեր­սկ­սեց Իդ­լի­բում օ­դա­յին հար­ձա­կում­նե­րը Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյունն ու­նե­ցող ա­հա­բե­կիչ­նե­րի ճամ­բար­նե­րի վրա: Թուր­քիան նույ­նիսկ իր պա­րե­կա­յին կե­տերն է փա­կում ու հե­ռա­նում դեէս­կա­լա­ցիոն գո­տու ո­րոշ հատ­ված­նե­րից, հըն­թացս Էր­դո­ղա­նը սպառ­նում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն սկ­սել Սի­րիա­յում:
3. Մենք պա­տե­րազ­մի եր­րորդ՝ դի­վեր­սիոն-պար­տի­զա­նա­կան փու­լում ենք, ո­րին հա­մար­ժեք փոխ­վել է պա­տե­րազ­մի ո­րա­կը՝ նվա­զել է կրա­կի խտու­թյու­նը և ին­տեն­սի­վու­թյու­նը: Տե­ղան­քի թե­լադ­րան­քով՝ ռազ­մա­կան տեխ­նի­կան չի կա­րող նախ­կին ար­դյու­նա­վե­տու­թյամբ գոր­ծել: Ադր­բե­ջա­նա­թուր­քա­մո­ջա­հե­դա­կան բա­նա­կը կորց­րել է հար­վա­ծա­յին ու­ժը: Ան­կա­րան դի­լե­մա­յի ա­ռաջ է՝ ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում կռ­վել, մո­ջա­հեդ­նե­րը անխ­նա սպան­վում ու փախ­չում են, մտց­նի՞ Ար­ցախ իր բա­նա­կը: Հար­ցի դրա­կան պա­տաս­խա­նը քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան նոր մա­կար­դա­կի է բարձ­րաց­նե­լու պա­տե­րազ­մը, և հա­մար­ժեք ար­ձա­գանք է ու­նե­նա­լու ոչ միայն Ռու­սաս­տա­նից, այլև ՆԱ­ՏՕ-ից: Բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նը նշա­նա­կե­լու է, որ հա­յե­րը մա­շե­լու են ճա­կատ նետ­ված ու­ժերն ու անց­նե­լու են հա­կագ­րո­հի՝ վաղ թե ուշ վե­րա­կանգ­նե­լով կո­րուստ­նե­րը: Դա այն հար­վածն է, ո­րի քա­ղա­քա­կան ու ի­մի­ջա­յին կո­րուստ­նե­րը կան­խե­լու հա­մար Էր­դո­ղա­նը պի­տի գա­հըն­կեց ա­նի Ա­լիևին՝ պար­տու­թյու­նը բար­դե­լով նրա ու­սե­րին, կամ հա­մաշ­խար­հա­յին ա­ղա­ղակ բարձ­րաց­նի, որ հա­յե­րը միայ­նակ չեն կռ­վում՝ հա­յե­րի հետ են քր­դե­րը, ռուս­նե­րը, ի­րան­ցի­նե­րը, ֆրան­սիա­ցի­նե­րը, ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ավ­ստ­րիա­ցի­նե­րը, Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցուց Նա­պո­լեոն Բո­նա­պարտ, ով կա ու չկա: Եր­րորդ փու­լը պա­տե­րազ­մի ելքն է ո­րո­շե­լու, հի­մա ա­մե­նա­կարևո­րը դի­մա­նալ, դի­մադ­րել ու ա­ռաջ գնալն է:


Ակն­հայտ է, որ այս փու­լում, ինչ­պես բո­լոր փու­լե­րում, ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ Օ­ՐԱ­ԿԱՐԳ թե­լադ­րո­ղը ե­ղել ու մնում է ՀԱՅ ԶԻՆ­ՎՈ­ՐԸ, նրա դի­մադ­րու­նա­կու­թյունն է հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս բա­նակ­ցել, Ար­ցա­խի ճա­նա­չում պա­հան­ջել ու շա­րու­նա­կել ՀԱ­ՄԱ­ՏԵՂ գոր­ծել: Այս պա­տե­րազ­մում Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը նույն­քան Դա­վիթ Տո­նո­յա­նի զին­վորն է, որ­քան Դա­վիթ Տո­նո­յա­նը՝ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի դի­վա­նա­գե­տը:
Ո՞րն է հի­մա մեր գլ­խա­վոր դի­վա­նա­գի­տա­կան խն­դի­րը. ա­պա­ցու­ցել մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին, Արևմուտ­քին ու Արևել­քին, որ Թուր­քիան Ի­ՐԵՆՑ թշ­նա­մին է իր էքս­պան­սիո­նիզ­մով: Բա­ցի այն, որ Էր­դո­ղա­նի հոբ­բին կոնֆ­լիկտ­ներ ու պա­տե­րազմ­ներ հրահ­րելն է, նա ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ մա­կար­դա­կի է բարձ­րաց­րել ա­հա­բեկ­չու­թյուն հո­վա­նա­վո­րելն ու ար­տա­հա­նե­լը: Ֆրան­սիա­յի ու Ավ­ստ­րիա­յի ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րը, Կա­նա­դա­յում հր­դեհ­ված քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը պա­տաս­խանն են այդ եր­կր­նե­րում ար­մա­տա­կան իս­լա­միզ­մի դեմ պայ­քա­րի, Թուր­քիա­յին զեն­քի ու զեն­քի բա­ղադ­րիչ­նե­րի վա­ճառ­քի էմ­բար­գո­յի: Էր­դո­ղանն ու­զում է ա­հա­բե­կել մյուս եր­կր­նե­րին, որ չհետևեն Ֆրան­սիա­յի, Ավ­ստ­րիա­յի, Կա­նա­դա­յի օ­րի­նա­կին ու շա­րու­նա­կեն հնա­զանդ ֆի­նան­սա­վո­րել ա­հա­բեկ­չու­թյու­նը՝ Թուր­քիա­յին հատ­կաց­ված դրա­մաշ­նորհ­նե­րի, ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան և քա­ղա­քա­կան ան­հո­դա­բաշխ-ան­հաս­ցե հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տես­քով: Փաս­տա­ցի՝ պա­տե­րազմն Ար­ցա­խում այ­սօր Արևմուտ­քի ու Արևել­քի ա­ռաջ մե­ծա­դիր հա­յե­լի է, որ­տեղ ար­տա­ցոլ­վում է մեր այ­սօ­րը, ի­րենց վաղ­վա օ­րը: Թուր­քիա­յի ու­ղար­կած վարձ­կան­նե­րը Սի­րիա­յից են, բայց վարձ­կա­նը հայ­րե­նիք չու­նի, ոչ էլ ջի­հա­դի է մաս­նակ­ցում, ոչ էլ հա­վա­տա­րիմ է տի­րո­ջը. ով վճա­րում է, նրա հա­մար էլ կռ­վում է: Վարձ­կա­նը շա­հիդ չէ. շա­հի­դի գր­պա­նում դո­լար­ներ կամ լի­րա­ներ չեն լի­նում, շա­հի­դը գա­ղա­փա­րի մար­տիկ է: Ո՞րն է Ար­ցա­խում կռ­վող վարձ­կան­նե­րի գա­ղա­փա­րը: Սո­ված են ու տուն չու­նե՞ն: Դա չի նշա­նա­կում, որ պի­տի 1000-2000 դո­լա­րով գնան մարդ սպա­նե­լու ու ա­մեն կտր­ված գլ­խի հա­մար լրա­ցու­ցիչ 100 դո­լար ստա­նա­լու: Վարձ­կան­նե­րին հա­վա­քագ­րե­լը, զի­նե­լը, զո­րա­վար­ժե­լը, սահ­ման­նե­րի ա­նօ­րի­նա­կան հա­տում կազ­մա­կեր­պե­լը մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րով ար­գել­ված են, հան­ցանք, ո­րի դի­մաց սահ­ման­ված են պատ­ժա­մի­ջոց­ներ ՄԱԿ-ի կոն­վեն­ցիա­նե­րով: Հենց այդ պատ­ճա­ռով ՄԱԿ-ը նա­յում ու «չի տես­նում» վարձ­կան­նե­րին, որ կռ­վում են Ադր­բե­ջա­նի կող­մից: Չի տես­նում, որ Ար­ցա­խի դեմ մի­ջազ­գային կոն­վեն­ցիա­նե­րով ար­գել­ված կա­սե­տա­յին ու ֆոս­ֆո­րա­յին ռում­բեր են կի­րառ­վում, որ ոչ միայն գե­նո­ցիդ, այլև է­կո­ցիդ է: Տե­սավ՝ պի­տի պատ­ժի: Նա­յում, տես­նում, օ­րը մի քա­նի հայ­տա­րա­րու­թյուն են ա­նում Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը: Ի­րա­նի դեպ­քում հայ­տա­րա­րել ու ո­չինչ չա­նե­լը մա­սամբ հաս­կա­նա­լի է՝ կա Ատր­պա­տա­կան, ո­րի ան­կա­խա­ցու­մից վա­խե­նում է Թեհ­րա­նը: Ի՞նչ է ա­նում Ռու­սաս­տա­նը: Նույ­նը՝ ԱԳՆ-ն ու ան­ձամբ ԱԳ նա­խա­րա­րը ի­րենց «խոր մտա­հո­գու­թյունն» են հայտ­նում, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում ներգ­րավ­ված են վարձ­կան­ներ:

Ի­րա­վի­ճա­կը կփոխ­վի, երբ ՌԴ Պնա­խա­րա­րը հայ­տա­րա­րի, որ Ռու­սաս­տա­նը պայ­քա­րում է ա­հա­բեկ­չու­թյան դեմ և ոչ ՀՀ, ոչ Ար­ցա­խի տա­րածք մտ­նե­լով՝ հար­վա­ծի մո­ջա­հեդ­նե­րին: Ռու­սա­կան օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի հա­մար դա լու­ծե­լի խն­դիր է: Հին­գե­րորդ սերն­դի պա­տե­րազ­մում կռ­վում են հին­գե­րորդ սերն­դի քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րով՝ ե­թե Թուր­քիան իր տա­րած­քից է կա­ռա­վա­րում Ար­ցա­խի դեմ ա­նօ­դա­չու­նե­րի և Ադր­բե­ջա­նում գտն­վող իր կոր­ծա­նիչ­նե­րի գրոհ­նե­րը, Ռու­սաս­տա­նը կա­րող է նույնն ա­նել իր տա­րած­քից: Ի­րա­վի­ճակ կփոխ­վի, երբ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը սկ­սի Ռու­սաս­տա­նի հա­մար տար­բե­րել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նից, երբ կրա­կի դա­դա­րեց­ման ու հրա­դա­դա­րի իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ԵՐ­ԿՈՒ­ՍԻՆ հա­վա­սար չուղ­ղի, երբ դա­դա­րեց­նի աշ­խար­հին պատ­մել, որ «Մոսկ­վան փոխ­գոր­ծակ­ցում է Ան­կա­րա­յի հետ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար»՝ հաս­կաց­նե­լով՝ մոտ չգաք, մենք մեր հար­ցե­րը ի­րար հետ կլու­ծենք: Չեն լու­ծե­լու՝ չեն կա­րո­ղա­նում: Ան­կա­րա­յին պետք է մի­ջանցք դե­պի Թու­րան կամ Մի­ջերկ­րա­կա­նի ելք: Ռու­սաս­տա­նը ու­զում է նս­տած մնալ ե­րեք ա­թոռ­նե­րի վրա, դա ար­դեն նս­տա­րան է: Պատ­մու­թյան հա­մար՝ մե­ղադ­րյալ­նե­րի նս­տա­րան: Պա­տա­հա­կան չէ, որ կրեմ­լա­մերձ փոր­ձա­գետ­ներն են ար­դեն ա­սում՝ Ռու­սաս­տա­նը պար­տա­վոր է պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը, հա­կա­ռակ դեպ­քում մոտ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նից գրե­թե ո­չինչ չի մնա: Հա­կա­ռակ դեպ­քում ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա «Թու­րա­նա­կան բա­նա­կը», կվե­րա­նա ՀԱՊԿ-ը: Հա­մե­նայն դեպս, ոչ թե Շոյ­գուն, Ա­քարն է մի­ջի­նա­սիա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րով պտտ­վում ու հա­վա­տար­մու­թյան եր­դում­ներ պո­կում, և ստեղծ­վել է հա­տուկ խումբ, որ մաս­նա­գի­տա­նում է հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյամբ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տակ­տի­կա­կան հնարք­նե­րի մշակ­ման մեջ: Գլ­խա­վոր նպա­տա­կը գաղտ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է ՌԴ սահ­ման­նե­րի հարևա­նու­թյամբ՝ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և բնա­պահ­պա­նա­կան ա­ղետ­նե­րի կազ­մա­կեր­պում: ՈՒ Մոսկ­վան գի­տի: Բայց մենք դեռ մե­նակ ենք կռ­վում ա­հա­բեկ­չու­թյան դեմ ու մե­նակ ենք ՀԱՂ­ԹՈՒՄ:
…ՈՒ ոնց է երևում Շառլ Ազ­նա­վու­րի տե­ղը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ կա­ներ Վազ­գեն Սարգ­սյա­նը այս պայ­ման­նե­րում.
1. Կփա­կեր օ­դը, որ­տե­ղից ու ոնց էլ լի­ներ՝ կբե­րեր անհ­րա­ժեշտ զի­նա­տե­սակ­ներ՝ հա­կա­ռակ ՀԱՊԿ-ի ու Կրեմ­լի ար­գելք­նե­րի, հա­նուն հաղ­թա­նա­կի: Գնին չէր նա­յի՝ հաղ­թա­նա­կի ԱՐ­ԺԵ­ՔԸ գին չու­նի:
2. Վազ­գե­նի ներ­կա­յու­թյամբ ոչ մի պաշ­տո­նյա չէր հան­դգ­նի պարգևավ­ճա­րի մա­սին ծպ­տալ, ուր մնաց ստա­նար ու 2021-ի պետ­բյու­ջեում ծրագ­րեր: Ե­ղած ու ՉԵ­ՂԱԾ ֆի­նանս­նե­րը կուղղ­վեին հաղ­թա­նա­կին ու ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱ­ՆԸ, ոչ մի «բնա­պահ­պան» ռիսկ չէր ա­նի ար­դյու­նա­բե­րու­թյուն փա­կել, գի­տու­թյան և կր­թու­թյան զար­գաց­մա­նը բյու­ջեի ոչ թե 2, 20 տո­կո­սը կհատ­կաց­ներ, որ այ­սօր ոչ թե գնեինք, այլ ար­տադ­րեինք: Ոչ թե սո­վո­րեինք, այլ սո­վո­րեց­նեինք:
3. Ո­գին այլ կլի­ներ, ու այն, որ այս պա­տե­րազ­մը լի­նե­լու է 5-րդ սերն­դի, ոչ թե որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րի ու 80-ա­կան­նե­րի զեն­քե­րի՝ ի­մա­նա­լով կպատ­րաստ­վեինք կա­տա­րե­լա­պես, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը նախ և ա­ռաջ կլի­ներ ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ու ին­քը կո­րո­շեր՝ ե՞րբ ու ու՞մ հետ ո՞ր հար­ցով հա­մա­գոր­ծակ­ցել, ի՞նչ զենք ար­տադ­րել, ի՞նչ ու ու­մի՞ց գնել ու չգ­նել: ԻՆՉ­ՊԵՍ ներդ­րում­ներ բե­րել, դի­վեր­սի­ֆի­կաց­նել տն­տե­սու­թյու­նը, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծել և տուն վե­րա­դարձ­նել հա­յե­րին՝ ԿԱ­ՌՈՒ­ՑԵ­ԼՈՒ ՈՒ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԵ­ԼՈՒ: Քիչ մնաց՝ ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ԵՆՔ: Թե covid 19-ին, թե «covid 19» Էր­դո­ղա­նին, թե պա­տե­րազ­մին: ՈՒ սա լի­նե­լու է մեր ՎԵՐ­ՋԻՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ՝ հա­նուն խա­ղա­ղու­թյան ու ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 10707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ