Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

5-րդ սերն­դի քա­ղա­քա­կա­նու­թ­յուն

5-րդ սերն­դի քա­ղա­քա­կա­նու­թ­յուն
03.11.2020 | 00:10

Այ­սօր ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ են: 2016-ին մի­լիար­դա­տեր Թրամ­փի ընտ­րու­թյու­նը քա­ղա­քա­կան ու քա­ղա­քակր­թա­կան շոկ էր և ԱՄՆ-ի, և աշ­խար­հի հա­մար: ՈՒղ­ղա­կի քվեար­կու­թյամբ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ընտ­րել էր դե­մոկ­րատ Հի­լա­րի Քլին­թո­նին, բայց ա­մե­րի­կյան ընտ­րա­կան հա­մա­կարգն այն­պի­սին է, որ ընտ­րիչ­նե­րը հաղ­թա­նա­կը տվե­ցին հան­րա­պե­տա­կան Դո­նալդ Թրամ­փին: Նա­խա­գա­հու­թյան 4 տա­րի­նե­րին նա հասց­րեց խզել մի­ջազ­գա­յին մի­ջու­կա­յին անվ­տան­գու­թյա­նը վե­րա­բե­րող պայ­մա­նագ­րե­րը, առևտրա­կան ու քա­ղա­քա­կան պա­տե­րազմ­նե­րի մեջ մտավ Չի­նաս­տա­նի ու ԵՄ-ի հետ: Եվ՝ ան­գամ ՆԱ­ՏՕ-ի: Բայց՝ բո­լոր դեպ­քե­րում մնաց կողմ­նա­կից դե­ֆակ­տո քա­ղա­քա­կա­նու­թյան, ի­մա՝ գո­յու­թյուն ու­նե­ցող փաս­տե­րը ճա­նա­չե­լու, ո­րը և ա­րեց Ե­րու­սա­ղեմն Իս­րա­յե­լի մայ­րա­քա­ղաք ճա­նա­չե­լով:

Հա­մադ­րե­լով այս և բա­զում այլ փաս­տեր նրա քա­ռա­մյա նա­խա­գա­հու­թյու­նից, հիմք ըն­դու­նե­լով ընտ­րար­շա­վում հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, փաս­տը, որ Վա­շինգ­տո­նում հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը Բա­քուն, այ­սինքն՝ Ան­կա­րան, խախ­տեց, տե­ղին էին սպա­սում­նե­րը, որ մինչև նո­յեմ­բե­րի 3-ը Դո­նալդ Թրամ­փը կա­րող է ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը, ա­ռա­վել ևս որ ինքն էր հի­շա­տա­կել Կո­սո­վո­յի օ­րի­նա­կը: Չա­րեց, ինչ­պես 4 տա­րի 1915-ի ցե­ղաս­պա­նու­թյու­նը չան­վա­նեց գե­նո­ցիդ: Տե­սա­կա­նում նա այդ հնա­րա­վո­րու­թյունն ու­նի՝ ով էլ այ­սօր ըն­տր­վի նա­խա­գահ, պաշ­տո­նա­վա­րու­մը սկ­սե­լու է 2021-ի հուն­վա­րի 22-ին: Այ­սինքն՝ թե ա­մե­րի­կա­հա­յե­րը, թե մենք ու­նենք Թրամ­փի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու ժա­մա­նակ՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ՝ ճա­նա­չե­լու Ար­ցա­խը, վերջ դնե­լու կոնֆ­լիկ­տին ու պա­տե­րազ­մին: Նվա­զա­գույ­նը՝ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լու Թուր­քիա­յի դեմ ու զեն­քի էմ­բար­գո՝ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի դեմ՝ իբրև ա­հա­բեկ­չու­թյուն հո­վա­նա­վո­րող ու տա­րա­ծող եր­կր­ներ:


Նույն հիմ­նա­վո­րու­մով պատ­ժա­մի­ջոց­ներ կա­րող է սահ­մա­նել ՄԱԿ-ի ԱԽ-ն:
Նաև՝ Ռու­սաս­տա­նը: Ե­թե ՌԴ-ն ար­գե­լի իր քա­ղա­քա­ցի­նե­րին տա­րե­մու­տին Ան­թա­լիա­յի լո­ղա­փե­րին հան­գս­տա­նալ, Էր­դո­ղա­նի հա­մար ծանր հար­ված կլի­նի, ինչ­պես պո­մի­դո­րի «պա­տե­րազ­մում» էր: Տն­տե­սա­կան հար­ված­նե­րը ա­վե­լի ազ­դե­ցիկ են, քան քա­ղա­քա­կան սպառ­նա­լիք­նե­րը: Ռուս­նե­րին պետք է նաև Ադր­բե­ջա­նից խլել ԵՄ-ին մա­տա­կա­րար­վող գա­զի 5 տո­կո­սը, որ Բա­քուն Գազպ­րո­մից է խլել: ԵՄ-ն էլ պետք է հաս­կա­նա, որ 5 տո­կո­սով է­ներ­գե­տիկ դի­վեր­սի­ֆի­կա­ցում չի լի­նում ու չի նվա­զեց­նում ռու­սա­կան գա­զից կա­խու­մը, փո­խա­րե­նը ֆի­նան­սա­վո­րում է ա­հա­բեկ­չու­թյու­նը՝ նավ­թա­դո­լար­նե­րը դառ­նում են մո­ջա­հեդ­նե­րի, մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րով ար­գել­ված կա­սե­տա­յին ու ֆոս­ֆո­րա­յին ռում­բե­րի վճար:
Իս­րա­յելն էլ պի­տի հաս­կա­նա, որ Ադր­բե­ջա­նին վա­ճառ­ված զենքն ուղղ­վե­լու է իր դեմ՝ Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր շտաբ ար­դեն չկա: Բաք­վում թուր­քա­կան կա­ռա­վա­րում է, ո­րը վկա­յում է Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր շտա­բի պե­տի պաշ­տո­նան­կու­թյու­նը պա­տե­րազ­մի սկզ­բին, երբ հա­մար­ձակ­վել էր ա­սել՝ այ­սօր մեր զենքն ենք թուր­քե­րին տա­լիս, վա­ղը կա­նանց ենք տա­լու:


Թուր­քիա­յի էքս­պան­սիա­յի հա­ջորդ հաս­ցեն Արևմուտ­քում լի­նե­լու են Հու­նաս­տա­նը, Կիպ­րո­սը, Բալ­կան­նե­րը, Արևել­քում՝ Սի­րիան, Լի­բիան, Լի­բա­նա­նը, Ե­մե­նը, Ի­րա­քը, Իս­րա­յե­լը, Սաու­դյան Ա­րա­բիան, և ի­հար­կե՝ Ի­րա­նը: Հա­վե­լենք Մի­ջին Ա­սիան՝ թյուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րով: ՈՒ կապ չու­նի՝ ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն այդ եր­կր­ներն ի­րար հետ, կապ ու­նի, որ Էր­դո­ղանն ի­րեն երևա­կա­յում է մու­սուլ­ման­նե­րի պաշտ­պան, խա­լիֆ, այ­սինքն՝ հոգևոր ա­ռաջ­նորդ։ ՈՒ դա մո­ջա­հեդ­նե­րի՝ ԻՊ-ի խա­լի­ֆա­թի աշ­խար­հիկ տար­բե­րակն է, ե­թե հըն­թացս Թուր­քիան աշ­խար­հիկ պե­տու­թյու­նից չվե­րած­վի կրո­նա­պե­տու­թյան: ՈՒ այս ա­մե­նը չեն կա­րող չհաս­կա­նալ Թրամ­փը, Պու­տի­նը, Մակ­րո­նը, Սի Ցզին­պի­նը, որ ի­րեն հա­մա­րում է չի­նա­կան պարս­պով Թուր­քիա­յից ան­ջատ­ված:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ե­թե աշ­խարհն ար­դեն 5-րդ սերն­դի պա­տե­րազմ­ներ է վա­րում, 5-րդ սերն­դի պի­տի լի­նի և քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ գլո­բալ, ոչ թե կե­տա­յին:

Դիտվել է՝ 6919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ