Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հրա­դա­դա­րի 3-րդ ու թերևս վեր­ջին փորձն էլ էր ձա­խող­վե­լու

Հրա­դա­դա­րի 3-րդ ու թերևս վեր­ջին փորձն էլ էր ձա­խող­վե­լու
27.10.2020 | 00:55

Ի­մա­նա­լով Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի նպա­տակ­նե­րը ու նաև այն, որ նրանց ու ներ­կա­յիս պա­տե­րազ­մի հետևում կանգ­նած են աշ­խար­հի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը, հետևե­լով ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին, կա­րող էինք եզ­րա­կաց­նել, որ չի կա­տար­վե­լու նաև ա­մե­րի­կյան միջ­նոր­դու­թյամբ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ հոկ­տեմ­բե­րի 24-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը:


Իսկ ի՞նչ է, որևէ մե­կը միամ­տու­թյուն ու­նե՞ր կար­ծե­լու, թե Թուր­քիան հա­յե­րիս դեմ կռ­վե­լու հա­մար հս­կա­յա­կան ծախ­սե­րով ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ զենք, զի­նամ­թերք, ռազ­մա­կան տեխ­նի­կա, բազ­մա­հա­զար ա­հա­բե­կիչ­ներ, վարձ­կան­ներ Ադր­բե­ջան տե­ղա­փո­խե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նին թույլ էր տա­լու հրա­դա­դար, ե­թե այն նույ­նիսկ ցան­կա­նար…


Թուր­քիան միայն վեր­ջին օ­րե­րին թուր­քա­կան Քրդս­տա­նից 1200 լեռ­նա­յին հա­տուկ­ջո­կա­տա­յին է տե­ղա­փո­խել Բա­քու, այ­նու­հետև ար­ցա­խյան ռազ­մա­ճա­կատ, որ­պես­զի նրան­ցով փո­խա­րի­նի ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­նե­րին, ո­րոնք չեն կա­րո­ղա­նում դի­մա­կա­յել Ար­ցա­խի մար­տիկ­նե­րին լեռ­նա­յին հատ­ված­նե­րում:
ՀՀ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Ան­նա Նաղ­դա­լյա­նը հոկ­տեմ­բե­րի 26-ի կես­գի­շե­րից հե­տո «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում կա­տա­րած գրառ­մամբ ներ­կա­յաց­րեց ԱՄՆ-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նը.


«ԱՄՆ-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն
Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը հոկ­տեմ­բե­րի 24-ին հան­դի­պում ու­նե­ցան ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Սթի­վեն Բի­գա­նի հետ և վե­րա­հաս­տա­տե­ցին ի­րենց եր­կր­նե­րի հանձ­նա­ռու­թյու­նը կյան­քի կո­չե­լու և պահ­պա­նե­լու կրա­կի դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել Մոսկ­վա­յում հոկ­տեմ­բե­րի 10-ին և վե­րա­հաս­տատ­վել հոկ­տեմ­բե­րի 17-ին՝ հա­մա­հունչ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի և Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի կող­մից հոկ­տեմ­բե­րի 1-ին ար­ված հայ­տա­րա­րու­թյան:
Հու­մա­նի­տար հրա­դա­դարն ու­ժի մեջ կմտ­նի 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 26-ին, տե­ղա­կան ժա­մա­նա­կով 08:00-ին:
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը խթա­նեց ին­տեն­սիվ բա­նակ­ցու­թյուն­ներ ԱԳ նա­խա­րար­նե­րի և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջև՝ Հա­յաս­տա­նին և Ադր­բե­ջա­նին ԼՂ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը մո­տեց­նե­լու նպա­տա­կով»:
ԱՄՆ-ից շտա­պե­ցին շնոր­հա­վո­րել նշ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան կա­պակ­ցու­թյամբ. «Շնոր­հա­վո­րում եմ կող­մե­րին հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան կա­պակ­ցու­թյամբ,- իր թվի­թե­րյան է­ջում գրել է ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ռո­բերտ Օ'Բրա­յե­նը:- Կյան­քեր կփրկ­վեն եր­կու կող­մե­րում»:


Նա հի­շեց­րել է, որ Սպի­տակ տանն ուր­բաթ հան­դի­պել է ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հետ, իսկ հոկ­տեմ­բե­րի 25-ին հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ: «Թվի­թեր»-ի իր միկ­րոբ­լո­գում կա­տա­րած գրառ­մամբ հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նու­թյան առ­թիվ նույ­նիսկ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամփն է շնոր­հա­վո­րել Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևին, ով­քեր, Թրամ­փի խոս­քով, «հենց նոր հա­մա­ձայ­նու­թյան ե­կան կես­գի­շե­րից սկ­սած (Վա­շինգ­տո­նի ժա­մա­նա­կով.- Ա.Հ.) պահ­պա­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը։ Շատ կյան­քեր կփրկ­վեն»։
ԱՄՆ-ի նա­խա­գա­հը նաև շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել իր թի­մի ան­դամ­ներ Մայք Պոմ­պեո­յին, Սթիվ Բի­գա­նին և Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դին՝ «հա­մա­ձայ­նու­թյու­նը գլուխ բե­րե­լու հա­մար»։


Հրա­դա­դա­րի մա­սին նա­խորդ եր­կու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տած ու ձա­խո­ղած Ադր­բե­ջա­նը, սա­կայն, այս ան­գամ էլ խախ­տեց հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը: Նախ, ինչ­պես ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րած գրառ­մամբ տե­ղե­կաց­րեց Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն, ժա­մը 08:00-ն չլ­րա­ցած, շտա­պեց հայ­կա­կան կող­մին մե­ղադ­րել հրա­դա­դա­րը խախ­տե­լու մեջ, ա­պա հե­ռաց­րեց տվյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը, իսկ «հաշ­ված րո­պե­ներ անց տա­րա­ծեց հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը՝ նշե­լով, թե հայ­կա­կան ու­ժե­րը հա­րա­վա­յին ուղ­ղու­թյամբ հրե­տա­կո­ծու­թյան են են­թար­կում ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րը»:


«Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ ՊԲ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խս­տո­րեն հետևում են ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, իսկ թշ­նա­մա­կան կող­մի մե­ղադ­րանք­նե­րը ոչ միայն ի­րա­կա­նու­թյան հետ որևէ առն­չու­թյուն չու­նեն, այլև ար­վել են վեր­ջի­նիս հե­տա­գա սադ­րանք­նե­րի հա­մար տե­ղե­կատ­վա­կան հող նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մա­տեքս­տում»,- նշ­ված է ԱՀ ՊԲ հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Այ­նու­հետև Հա­յաս­տա­նի ՊՆ մա­մու­լի քար­տու­ղար Շու­շան Ստե­փա­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում կա­տա­րած գրառ­մամբ հայտ­նեց, որ «Կոպ­տո­րեն խախ­տե­լով ԱՄՆ-ում ձեռք բեր­ված հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, ադր­բե­ջա­նա­կան կող­մը ժա­մը 8:45-ի սահ­ման­նե­րում հրե­տա­նա­յին կրակ է վա­րել Ար­ցա­խի հյու­սի­սարևե­լյան մար­տա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ»: ՊՆ մա­մու­լի քար­տու­ղա­րը նույն է­ջում կարճ ժա­մա­նակ անց հրա­պա­րա­կեց հրա­դա­դա­րի խախտ­ման վե­րա­բե­րյալ մեկ այլ տե­ղե­կատ­վու­թյուն. «Հեր­թա­կան խախ­տու­մը գրանց­վեց ժա­մը 09:10-ի սահ­ման­նե­րում. հա­կա­ռա­կոր­դը թի­րա­խա­վո­րել է հա­րա­վարևե­լյան ուղ­ղու­թյամբ դիր­քե­րը` ար­ձա­կե­լով հինգ հրե­տա­նա­յին արկ»:


ՀՀ ՊՆ մա­մու­լի քար­տու­ղա­րը նա­խոր­դից մոտ 2 ժամ հե­տո իր է­ջում կա­տա­րած մեկ այլ գրառ­մամբ տե­ղե­կաց­րեց.
«ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ևս մեկ ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, որ հայ­կա­կան կող­մը խս­տո­րեն պահ­պա­նում է ժա­մը 08:00-ից սահ­ման­ված հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի ռե­ժի­մը:
Ադր­բե­ջա­նա­կան կող­մի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե իբր հայ­կա­կան կող­մը խախ­տել է հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը և ու­նեն ակն­հայտ սադ­րիչ բնույթ:
Այս ա­ռու­մով, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարու­թյու­նը կարևո­րում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման հս­տակ պա­րա­մետ­րե­րի շու­տա­փույթ ներդ­րու­մը և Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի միջ­նոր­դու­թյամբ ռազ­մա­գե­րի­նե­րի և պահ­վող այլ ան­ձանց, ինչ­պես նաև զոհ­ված­նե­րի մար­մին­նե­րի փո­խա­նակ­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը»:
Է՞, հե­տո ի՞նչ, որ կարևո­րում է… Ներդ­րող պետք է լի­նի, ա­վե­լի ճիշտ, հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման հս­տակ պա­րա­մետ­րե­րի ներ­դր­մա­նը հա­մա­ձայ­նող պետք է լի­նի: Ադր­բե­ջա­նը չի հա­մա­ձայ­նում, ու վե՛րջ:


Այ­նու­հետև երբ Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ն հրա­դա­դա­րի ռե­ժի­մը խախ­տեց նաև բնա­կա­վայ­րում խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ, հա­ղոր­դագ­րու­թյամբ հան­դես ե­կավ Ար­ցա­խի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը. «Քիչ ա­ռաջ թշ­նա­մին Մար­տու­նի քա­ղա­քի վրա կի­րա­ռեց ռազ­մա­կան ա­վիա­ցիա, կոպ­տո­րեն խախ­տե­լով մար­դա­սի­րա­կան նպա­տակ­նե­րով ձեռք բեր­ված կրա­կի դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը»:
Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի վե­րոն­շյալ խախ­տում­նե­րից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրեց. «Չնա­յած ա­ռան­ձին պրո­վո­կա­ցիա­նե­րին՝ հրա­դա­րա­րը ընդ­հա­նուր առ­մամբ պահ­պան­վում է: Հայ­կա­կան կող­մը շա­րու­նա­կե­լու է հա­վա­տա­րիմ մնալ հրա­դա­դա­րի ռե­ժի­մին»:


Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ հա­վաս­տու­մից 2-3 ժամ հե­տո հայտ­նի դար­ձավ, որ Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ին մի շարք սադ­րանք­նե­րից հե­տո հա­ջող­վել է մար­տե­րի մեջ ներ­քա­շել Ար­ցա­խի ՊԲ-ն: Հա­յաս­տա­նի ՊՆ մա­մու­լի քար­տու­ղարն այս կա­պակ­ցու­թյամբ Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է.
«Չնա­յած ԱՄՆ-ում ձեռք բեր­ված հրա­դա­դա­րի մա­սին նոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը՝ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րը գրոհ են ձեռ­նար­կել հա­րավ-արևե­լյան հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րից մե­կի ա­ռաջ­նագ­ծի ուղ­ղու­թյամբ՝ շա­րու­նա­կե­լով հրե­տա­կո­ծել նաև խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը:
Մաս­նա­վո­րա­պես, ժա­մը 13:50-ի սահ­ման­նե­րում հա­կա­ռա­կոր­դը «Սմերչ» տի­պի հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գից 1 հր­թիռ է ար­ձա­կել Մար­տու­նու շր­ջա­նի Զար­դա­րա­շեն գյու­ղի ուղ­ղու­թյամբ:
ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը պաշտ­պա­նա­կան մար­տեր են մղում թշ­նա­մա­կան ու­ժե­րի գրոհ­նե­րը կա­սեց­նե­լու և վեր­ջի­նիս ել­ման դիր­քեր հետ շպր­տե­լու հա­մար»:
Դրա­նից ո­րոշ ժա­մա­նակ հե­տո Ար­ցա­խի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը տե­ղե­կու­թյուն է ստա­ցել, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը խախ­տե­լով հոկ­տեմ­բե­րի 25-ին հաս­տատ­ված հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, շա­րու­նա­կել է հր­թի­ռա­կո­ծել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիա­կան բնա­կա­վայ­րե­րը:


«Օր­վա ըն­թաց­քում տևա­կան հր­թի­ռա­կո­ծու­թյան են են­թարկ­վել մի շարք բնա­կա­վայ­րեր, այդ թվում՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղը, որ­տեղ մեկ ժամ ա­ռաջ «Սմերչ» հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գի հար­ված­նե­րի հետևան­քով զոհ­վել է քա­ղա­քա­ցիա­կան մեկ անձ՝ Գևորգ Համ­բար­ձու­մյա­նը, վի­րա­վոր­վել են քա­ղա­քա­ցիա­կան եր­կու ան­ձինք՝ Հեն­րիխ Ա­դա­մյա­նը և Անդ­րեյ Համ­բար­ձու­մյա­նը»,- նշ­ված է Ար­ցա­խի ՄԻՊ-ի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ:
«Ծանր մար­տեր են Ար­ցա­խի հա­րավ-արևել­քում»,- իր ֆեյս­բու­քյան է­ջում ժա­մը 16:30-ի սահ­ման­նե­րում գրեց ՀՀ ՊՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը։
Օր­վա ըն­թաց­քում «Razm.info»-ի թե­լեգ­րա­մյան ա­լի­քի հրա­պա­րա­կու­մից հայտ­նի դար­ձավ նաև, որ «Թուր­քա­կան Bayraktar TB2 ա­նօ­դա­չու թռ­չող սար­քը հե­տա­խու­զա­կան թռիչք է ի­րա­կա­նաց­նում հայ-թուր­քա­կան սահ­մա­նի մոտ` Գյում­րիի օ­դա­նա­վա­կա­յա­նից մոտ 25 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա»:


Թե այս ա­մե­նից հե­տո օր­վա ըն­թաց­քում էլ ինչ ի­րա­դար­ձու­թյուն­ներ ե­ղան, թերևս բո­լո­րին է հայտ­նի, չներ­կա­յաց­նենք: Տա­պալ­վեց նաև հրա­դա­դա­րի 3-րդ ու, կար­ծում ենք, վեր­ջին փոր­ձը:
Մեկ­նա­բա­նե­լով Վա­շինգ­տո­նում ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հար­ցի շուրջ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Սթի­վեն Բի­գա­նի հետ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳՆ ղե­կա­վար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ու­շագ­րավ կար­ծիք է հայտ­նել ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը: «Gazeta. ru»-ի տե­ղե­կաց­մամբ, Պես­կովն ա­սել է, որ ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րը գտն­վում է սուր փու­լում, չի կա­րող ու չպետք է լի­նի մր­ցակ­ցու­թյան վայր: Նա նշել է նաև, որ Մոսկ­վան պատ­րաստ է ող­ջու­նե­լու ցան­կա­ցած քայլ, ո­րը կօգ­նի կան­խե­լու պա­տե­րազ­մը:


«ՈՒ­շա­դիր հետևում ենք ի­րա­վի­ճա­կին ու նախ­կի­նի պես կար­ծում ենք, որ այդ խնդ­րի խա­ղաղ կար­գա­վո­րումն այ­լընտ­րանք չու­նի»,- ա­սել է Պես­կո­վը:
Հաս­կա­նա­լի է, որ ե­թե հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը պահ­պան­վեր գո­նե մինչև նո­յեմ­բե­րի 4-ը, Թրամ­փը ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ա­վար­տին հօ­գուտ ի­րեն կս­տա­նար լրա­ցու­ցիչ ու բա­վա­կան նշա­նա­կա­լի փաս­տարկ: Թրամ­փի հա­մար ներ­կա­յիս ի­րո­ղու­թյուն­նե­րում Ղա­րա­բա­ղը, իս­կա­պես, ա­վե­լի շատ ներ­քա­ղա­քա­կան խն­դիր է (հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով հայ­կա­կան սփյուռ­քի ա­ջակ­ցու­թյու­նը):


Պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ հրա­դա­դա­րի և Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հար­ցում Թրամ­փի հնա­րա­վոր հա­ջո­ղու­թյու­նը, մեղմ ա­սած, ձեռն­տու չէր լի­նե­լու նրա մր­ցա­կից, ըստ էու­թյան, հա­կա­ռա­կորդ ԱՄՆ-ի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ջո Բայ­դե­նին ու նրա հետևում կանգ­նած գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րին (ի դեպ, խոսքն ԱՄՆ-ի նա­խա­գա­հի այն թեկ­նա­ծուի մա­սին է, ո­րը Ռու­սաս­տա­նը ԱՄՆ-ի թիվ 1 սպառ­նա­լիք, ըստ էու­թյան, թշ­նա­մի է հա­մա­րել): Հետևա­բար ոչ միայն Էր­դո­ղա­նի, այլև Բայ­դե­նի ու վե­րոն­շյալ ու­ժե­րի կող­մից հրա­դա­դա­րը չէր հան­դուրժ­վե­լու: Մա­նա­վանդ, որ նրանց և Էր­դո­ղա­նի, Թրամ­փի կող­մից սոսկ մա­սամբ ղե­կա­վար­վող, եր­կիշ­խա­նու­թյան վի­ճա­կում գտն­վող ԱՄՆ-ի (ՀԴԲ տնօ­րեն Քրիս­տո­ֆեր Ռե­յը, ԿՀՎ տնօ­րեն Ջին Հաս­փե­լը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Մարկ Էս­պե­րը, թերևս նաև պետ­դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Մայք Պոմ­պեոն, ըստ էու­թյան, հի­շյալ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից են) և Թուր­քիա­յի շա­հե­րի հա­մընկ­նում կա:


Ըն­դգ­ծենք, որ եր­կու կող­մե­րի ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի մեջ էլ մտ­նում է Ան­դր­կով­կա­սում Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան թու­լա­ցու­մը կամ դրան ընդ­հան­րա­պես վերջ տա­լը, Կով­կա­սի ա­պա­կա­յու­նա­ցու­մը, ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մում Ռու­սաս­տա­նի հյու­ծու­մը, պե­տու­թյան բյու­ջեն ճգ­նա­ժա­մա­յին վի­ճա­կի հասց­նե­լը, երկ­րում սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի կտ­րուկ և էա­կան վա­տա­ցու­մը, դրա­նից հե­տո ընդ­դի­մու­թյան կող­մից ժո­ղովր­դի դժ­գոհ զանգ­վա­ծը ոտ­քի հա­նե­լը և, ՌԴ ադր­բե­ջա­նա­կան ու մու­սուլ­մա­նա­կան բազ­մա­մի­լիո­նա­նոց հա­մայ­նք­նե­րի թե­կուզ մի մա­սի հետ հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նե­լով, Պու­տի­նի ու նրա վար­չախմ­բի տա­պա­լու­մը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ