38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար
27.10.2020 | 00:46

(Նախորդ մասը)

Այ­նուա­մե­նայ­նիվ, գնա­հա­տա­կան­նե­րում մինչև վերջ ան­կեղծ լի­նելն օգ­տա­կար է։ Ա­հա­բե­կիչ­նե­րին Այ­սր­կով­կաս տե­ղա­փո­խե­լու հա­մար աշ­խար­հը մե­ղադ­րում է ոչ թե Իլ­համ Ա­լիևին, այլ հենց Թուր­քիա­յին և Էր­դո­ղա­նին։ Ռու­սաս­տա­նը՝ թուր­քե­րին, Ֆրան­սիան՝ Էր­դո­ղա­նին, Ի­րա­նը՝ ոչ կոնկ­րետ, բայց՝ «ար­տա­քին ու­ժե­րին», ո­րոնք փոր­ձում են «օգտ­վել ի­րա­վի­ճա­կից», ուս­տի Ի­րա­նը հա­տուկ ռազ­մա­բա­զա է ստեղ­ծել Թուր­քիա­յի և Նա­խիջևա­նի սահ­ման­նե­րի հան­գու­ցա­կե­տում, իսկ պա­տե­րազմն սկս­վե­լուց հե­տո լրա­ցու­ցիչ զորք ու մար­տա­կան տեխ­նի­կա է տա­րել «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» հետ սահ­ման։ ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի կար­ծի­քով՝ թուր­քերն են ա­հա­բե­կիչ­ներ տե­ղա­փո­խում, ըստ Սի­րիա­յի՝ մե­ղա­վոր են թուր­քե­րը և ան­ձամբ Էր­դո­ղա­նը։ Եվ այս­տեղ ի՞նչ գործ ու­նի Ա­լիևի «ա­մե­նա­կո­պիտ սխա­լը»։ Ա­լիևը սխալ­վեց հույ­սը դնե­լով միայն ԱՄՆ-Իս­րա­յել-Թուր­քիա կա­պի վրա, իսկ ար­դեն «ա­հա­բե­կիչ­նե­րին Այ­սր­կով­կաս ու­ղար­կե՞ն, թե՞ ոչ» հար­ցում կոպ­տո­րեն սխալ­վե­ցին և՛ Էր­դո­ղա­նը, և՛ ա­հա­բե­կիչ­նե­րի ի­րա­կան տե­րերն ու խնա­մա­կալ­նե­րը։ Իսկ նույն Ի­րա­նը 2014 թ. ա­մառ­վա­նից ան­դուլ կեր­պով պն­դում է, որ ա­հա­բե­կիչ­նե­րի հետևում կանգ­նած են և՛ ԱՄՆ-ի, և՛ Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ ՈՒ­րեմն ո՞վ սխալ­վեց։


Եվ ա­հա ՈՒ­րու­մո­վի ու­սում­նա­սի­րու­թյան վեր­ջին հան­դի­սա­վոր պատ­կե­րը. «Միակ պատ­ճա­ռը, որ Ռու­սաս­տա­նը դեռ չի մի­ջամ­տել հա­կա­մար­տու­թյանն իր ողջ հզո­րու­թյամբ, պա­տե­րազ­մի գլ­խա­վոր մե­ղա­վո­րի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քում իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նելն է։ Ա­հա հե­ղի­նա­կի խիստ անձ­նա­կան կար­ծի­քը։ Փա­շի­նյա­նը չէր իշ­խա­նու­թյան ղե­կին 2016 թ., երբ ե­կավ այդ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին ծի­ծեռ­նա­կը։ Եվ նա չէր, որ Հա­յաս­տան թո­ղեց USAID-ը, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը և այլ ռու­սա­տյաց սրի­կա­նե­րին։ Նա ըն­դա­մե­նը ստեղծ­ված հա­մա­կար­գի ծնունդն է, իշ­խա­նու­թյան նրա գա­լը նա­խոր­դի «բազ­մա­վեկ­տո­րու­թյան» օ­րի­նա­չափ հետևանքն է։ Բայց Փա­շի­նյա­նը վեր­ջինն է։ Եվ նա պետք է ա­մեն ին­չի հա­մար պա­տաս­խան տա։ Ի լրումն այն ա­մե­նի, ին­չին ան­ձամբ է հա­սել։ Իսկ ան­ձամբ նա եր­կու­սու­կես տա­րի զբաղ­ված էր Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րը մե­թո­դա­բար խզե­լով և ար­դեն դրա­նով, բայց ոչ միայն դրա­նով, այլև ուղ­ղա­կիո­րեն սադ­րում էր Ադր­բե­ջա­նին։ Մենք ժա­մա­նա­կին են­թադ­րել էինք՝ այդ պե­տա­կան գործ­չի նպա­տա­կը Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից կտ­րելն է Ղա­րա­բա­ղը հանձ­նե­լու գնով։ Եվ ե­թե սխալ­վել ենք, ա­պա միայն նրա­նում, թե նա կփոր­ձի դա ա­նել՝ պար­տու­թյունն ինչ-որ ձևով գցե­լով նա­խորդ իշ­խա­նու­թյան վրա։ Իս­կա­պես, այդ ա­նե­լը բա­վա­կան բարդ կլի­ներ։ Ան­հա­մե­մատ հեշտ էր ա­նել այն­պես... ինչ­պես ար­ված է։ Իսկ ե­թե Հա­յաս­տա­նը հաղ­թա­նակ տա­նի «միայ­նակ», ա­պա նա ազ­գի հե­րոս էլ կդառ­նա։ Բայց չի դառ­նա։ Եվ «գո­նե մինչև մի ծով» Հա­յաս­տան չի լի­նի։ Ա­վե­լի շուտ, կլի­նի վե­րա­դարձ մինչև սեպ­տեմ­բե­րի 27-ը ե­ղած բնագ­ծին։ Եվ ի տար­բե­րու­թյուն 2016 թվա­կա­նի, ո՛չ ադր­բե­ջա­նա­կան, ո՛չ հայ­կա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը չի հա­ջող­վի 2-3 գյու­ղի գրա­վու­մը կամ վե­րա­դար­ձը ներ­կա­յաց­նել որ­պես «հաղ­թա­նակ». զո­հե­րը չա­փա­զանց շատ են։ ՈՒ­րեմն ա­րած­նե­րի քն­նու­թյուն է լի­նե­լու։ Բնա­կա­նա­բար, եր­կու երկ­րում էլ, պաշ­տո­նա­կա­նու­թյան այս կամ այն չա­փով, մե­ղա­վոր է հայ­տա­րար­վե­լու Ռու­սաս­տա­նը, ո­րից հե­տո եր­կու եր­կիրն էլ կսկ­սեն նա­խա­պատ­րաստ­վել նոր պա­տե­րազ­մի՝ բա­ցա­ռե­լով միակ տար­բե­րա­կը. հենց Ռու­սաս­տա­նը եր­կու կող­մին կնս­տեց­նի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուր­ջը և նրանց կս­տի­պի հետևե­լու ար­դա­րա­ցի կար­գա­վոր­ման իր տես­լա­կա­նին։ Այդ տես­լա­կա­նը գաղտ­նի չէ, աչ­քի ա­ռաջ է։ Հա­կա­ռա­կորդ կող­մե­րի ա­ռաջ­նորդ­ներն այն գի­տեն։ Բայց ա­րյուն է հեղ­վե­լու այն­քան ժա­մա­նակ, մինչև նրանք խոս­տո­վա­նեն, որ գի­տեն։


Բա­րե­գոր­ծու­թյուն չպետք է սպա­սել կող­մե­րից ոչ մե­կից։ Ռու­սաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան ո­ճը շատ կոշտ է, չնա­յած սկզ­բում թվում է փա­փուկ, ան­գամ «ոչ մի տե­սա­կի»։ Ռու­սաս­տա­նը «կա­ղա­պար­ներ» է ստեղ­ծում, ո­րոնք կող­մե­րին ճկուն ու գրա­վիչ են թվում ա­պա­գա մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ի­մաս­տով, բայց պարզ­վում է, որ դրանք կա­րե­լի է լրաց­նել միայն ճիշտ բո­վան­դա­կու­թյամբ։ Ժա­մա­նա­կին Կիևը կառ­չեց Մինս­կի հա­մա­ձայ­նագ­րե­րի «ա­նո­րոշ» ձևա­կեր­պում­նե­րին ծանր ժա­մա­նակ­նե­րի վեր­ջա­նա­լու հույ­սով։ Այ­սօր Մինս­կի խմ­բի տե­սա­կոն­ֆե­րանս­ներն ըն­թա­նում են մո­տա­վո­րա­պես այս սցե­նա­րով. «1-ին, 2-րդ, 3-րդ կե­տե­րը կա­տար­ված են։ Դուք պատ­րա՞ստ եք քն­նար­կե­լու ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման ար­ժա­նա­հա­վա­տու­թյան մա­սին 4-րդ կե­տը, ին­չը հետևում է փաս­տաթղ­թի տեքս­տից։ Ըն­դուն­վում է միայն «Ա­յո» պա­տաս­խա­նը»։ «ՈՒկ­րաի­նան ան­կախ պե­տու­թյուն է։ Մենք թույլ չենք տա խո...» (ռու­սա­կան կողմն ան­ջա­տում է կա­պը. ԵԱՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ Հայ­դի Գրաուն նրա նկատ­մամբ պա­հանջ­ներ չու­նի)։ Եվ դա այն դեպ­քում, որ Դոն­բա­սում ռուս խա­ղա­ղա­պահ­ներ չկան։ Իսկ Ղա­րա­բա­ղում նրանք կլի­նեն, երբ Փա­շի­նյա­նը կհ­րա­ժար­վի Մինս­կի խմ­բի շր­ջա­նա­կում ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի մաս­նակ­ցու­թյամբ այդ հար­ցը քն­նար­կե­լու պա­հան­ջից, իսկ Ա­լիևը կհ­րա­ժար­վի հաշ­տա­րա­րու­թյա­նը Թուր­քիան ներգ­րա­վե­լու պա­հան­ջից։ Իսկ ա­ռայժմ պա­տե­րազ­մեք։ Այդ­պի­սին է այ­սօր­վա ձեր ընտ­րու­թյան ար­դյուն­քը»,- ամ­փո­փում է փոր­ձա­գետ Հա­կո­բյան-ՈՒ­րու­մո­վը։
Ի­հար­կե, կա­րե­լի է ինչ-որ բա­նին հա­մա­ձայ­նել, ինչ-որ բան սվին­նե­րով ըն­դու­նել։ Բայց ՈՒ­րու­մո­վը ճիշտ է գլ­խա­վոր բա­նում. «տե­ղե­րում մե­ղա­վոր­ներ» են հայ­տա­րար­վե­լու Փա­շի­նյա­նը և Ա­լիևը, իսկ տա­րա­ծաշր­ջա­նում՝ Էր­դո­ղա­նը։ Կր­կին հի­շեց­նենք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին. այդ մա­սին մար­գա­րեա­ցել էր ԱՊԼ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Գեյ­թը, և դա նա ա­րել է ակն­հայ­տո­րեն ոչ այն­քան Սաու­դյան Ա­րա­բիա­յի, որ­քան Ի­րա­քի և Սի­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րից հե­տո։


ՈՒս­տի կարևոր է և այն, թե մենք ինչ­պես կա­վար­տենք սույն նյու­թը։ Չէ՞ որ այն, ինչ նկա­րագ­րել է ՈՒ­րու­մո­վը, թուր­քե­րին ու «կով­կա­սյան թա­թար­նե­րին» հայտ­նի էր մինչև հոկ­տեմ­բե­րի 8-ը, նույ­նիսկ հոկ­տեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րին։ Բայց շա­րու­նակ­վում էին նրանց «խա­ղե­րը»։ Հե­տաքր­քիր է, թե էլ ին­չի էր պատ­րաստ և մնում է պատ­րաստ Ա­լիևը Էր­դո­ղա­նին «ու­րա­խաց­նե­լու» հա­մար։ Մեր երևա­կա­յու­թյու­նը չի բա­վա­րա­րում, որ պա­տաս­խան ա­ռա­ջար­կենք այդ հար­ցին։ Բայց ա­հա ար­դյունք. Հու­նաս­տանն Ադր­բե­ջա­նում իր դես­պա­նին հետ է կան­չում խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի հա­մար՝ հոկ­տեմ­բե­րի 7-ին հա­ղոր­դել է «Ռոյ­տեր» գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Պաշ­տո­նա­կան Ա­թենքն այդ քայ­լին է գնա­ցել «Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից հն­չող ան­հիմն ու վի­րա­վո­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում ադր­բե­ջա­նա­կան կող­մը պն­դում էր, թե պաշ­տո­նա­կան Ա­թենքն իր տա­րած­քում հան­դուր­ժում է զի­նյալ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը»,- Հու­նաս­տա­նի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյունն է հա­ղոր­դում գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Նշ­վում է, որ, դես­պա­նին հետ կան­չե­լուց բա­ցի, հու­նա­կան կողմն Ադր­բե­ջա­նին բո­ղո­քի պաշ­տո­նա­կան հայ­տա­գիր է հղել։ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բա­խում­նե­րի շր­ջա­նա­կում, իբր Ադր­բե­ջա­նի դեմ ա­հա­բեկ­չա­կան ակ­տե­րի, զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի հա­վա­քագր­ման ու Հու­նաս­տա­նի տա­րած­քից կի­բեր­հար­ձա­կում­նե­րի մա­սին Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան լիո­վին ան­հիմն ու սադ­րիչ պն­դում­նե­րից հե­տո ԱԳՆ-ն կոշտ բո­ղոք է հայտ­նել Ադր­բե­ջա­նի դես­պա­նին։ Որ­պես շա­րու­նա­կու­թյուն՝ Ադր­բե­ջա­նում Հու­նաս­տա­նի դես­պան Նի­կո­լաոս Պի­պե­րիգ­կո­սը խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի հա­մար Ա­թենք է կանչ­վել արտ­գործ­նա­խա­րար Նի­կոս Դե­նիա­սի ո­րոշ­մամբ»,- աս­վում է Հու­նաս­տա­նի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ։


Տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լուց հե­տո, որ Թուր­քիան Մեր­ձա­վոր Արևել­քից ա­հա­բե­կիչ­ներ է տե­ղա­փո­խել Ար­ցախ, Հու­նաս­տա­նում, ինչ­պես և աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում, հա­կա­թուր­քա­կան հան­րա­հա­վաք­ներ և բո­ղո­քի այլ գոր­ծո­ղու­թյուն­ներ են անց­կաց­վում։ Մար­դիկ պա­հան­ջում են պատ­ժել ա­հա­բե­կիչ­նե­րի հո­վա­նա­վոր­նե­րին։ Իսկ ա­հա Ա­լիևը, ցան­կա­նա­լով շա­հել Էր­դո­ղա­նի բա­րե­հա­ճու­թյու­նը, պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով մե­ղադ­րում է Հու­նաս­տա­նին։ Ին­չու՞մ, ա՛յ Իլ­համ։ Մի՞­թե նրա­նում, որ հույ­նե­րը, հա­յե­րի նման, պատ­մա­կան լավ հի­շո­ղու­թյուն ու­նեն ու հիա­նա­լի հի­շում են, որ «լավ թուր­քը մե­ռած թուրքն է»։ Դա հի­մա­րու­թյուն է, ԽՍՀՄ ՊԱԿ-ի գե­նե­րա­լի, ընդ ո­րում՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րում «քր­դա­կան հար­ցը» վե­րահս­կո­ղի որ­դի։ Միևնույն է, նման ստր­կա­կան ստո­րա­քար­շու­թյամբ Ա­լիևն ու մյուս ա­լիևնե­րը չեն «մաքր­վի» Ան­կա­րա­յի ա­ռաջ. որևէ մեկն ի վի­ճա­կի չէ «մաք­րե­լու» Հեյ­դար Ա­լիևի հետ­քե­րը «քր­դա­կան հար­ցի» մշա­կում­նե­րում։ Ոչ մե­կը, նույ­նիսկ Ալ­լա­հը։


Հու­նաս­տա­նը «կով­կա­սյան թա­թար­նե­րի» ֆա­շիս­տա­կան վար­չա­կար­գի միակ գլ­խա­ցա­վան­քը չէ։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գծով Հա­յաս­տա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար Ադր­բե­ջա­նի ա­ռաջ քա­շած պայ­ման­նե­րը ար­տա­սահ­մա­նյան գոր­ծե­րով և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան գծով Եվ­րա­խոր­հր­դի գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը, հոկ­տեմ­բե­րի 7-ին ե­լույթ ու­նե­նա­լով Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռաջ, ան­վա­նել է դժ­վար ի­րա­գոր­ծե­լի։ «Ես շատ եմ ան­հան­գս­տա­ցած նաև նրա­նից, ինչն աս­վել է Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հետ իմ զրույ­ցի ըն­թաց­քում։ Նա ինձ ա­սաց, որ մար­տե­րը կշա­րու­նակ­վեն այն­քան, մինչև Հա­յաս­տա­նը հա­մա­ձայ­նի Ղա­րա­բա­ղից իր զոր­քե­րը հա­նե­լու կոնկ­րետ ժա­մա­նա­կա­ցույ­ցին։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար այդ պայ­մա­նը շատ բարդ է, իսկ ի­րա­վի­ճակն օ­րե­ցօր ա­վե­լի է բար­դա­նում»,- ըն­դգ­ծել է եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ղե­կա­վա­րը։ Նա նշել է, որ խիստ մտա­հոգ­ված է նաև նրա­նով, թե «Թուր­քիան ինչ­պես է լիար­ժե­քո­րեն պաշտ­պա­նում Բաք­վին»։ «Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը» խն­դիր­ներ ու­նի նաև Մինս­կի խմ­բի ե­րեք հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի հետ։ Ինչ­պես հայտ­նի է, ՌԴ-ի, Ֆրան­սիա­յի և ԱՄՆ-ի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, ի­րենց եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո, «կով­կա­սյան թա­թար­նե­րին» ագ­րե­սիան ան­հա­պաղ դա­դա­րեց­նե­լու և ան­վե­րա­պա­հո­րեն, ա­ռանց նախ­նա­կան պայ­ման­նե­րի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ վե­րա­դառ­նա­լու կոչ են ա­րել։ Դա էլ նկա­տի է ու­նե­ցել Բո­րե­լը, երբ Բաք­վում հան­դի­պում­նե­րից հե­տո ա­սել է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ քա­շած պայ­ման­ներն այ­սօր միան­գա­մայն «բարդ» և «դժ­վա­րի­րա­գոր­ծե­լի» են։


Գու­ցե ի­մաստ կա, որ Ա­լիևը խո­րա­պես ու­սում­նա­սի­րի Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, ո­րոնք նույն­պես հն­չել են հոկ­տեմ­բե­րի 7-ին։ Ե­թե նա չի հա­վա­տում ՌԴ-ին, Եվ­րո­պա­յին, ԱՄՆ-ին, ա­պա պետք է որ հա­վա­տա իր շիա հա­վա­տակ­ցին։ Թե՞ Ա­լիևը թուրք սուն­նի է և ոչ մե­կին, բա­ցի Ան­կա­րա­յից, չի հա­վա­տում։ Նա­խա­գահ Ռո­հա­նին, ափ­սո­սանք հայտ­նե­լով ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կա­պակ­ցու­թյամբ, պա­տե­րազ­մին վերջ տա­լու կոչ է ա­րել, ո­րով­հետև «խն­դիր­նե­րը չեն լուծ­վում հրով ու ա­րյամբ»։ «Ե՛վ պա­տե­րազ­մը, և՛ օ­կու­պա­ցիան մեզ հա­մար ան­թույ­լատ­րե­լի են։ Հույս ու­նենք, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյու­նը կվե­րա­կան­գն­վի,- հայ­տա­րա­րել է Ռո­հա­նին։- Միևնույն ժա­մա­նակ, Թեհ­րա­նը կոնկ­րետ տար­րե­րին թույլ չի տա, որ զա­նա­զան պատր­վակ­նե­րով տա­րա­ծաշր­ջան տե­ղա­փոխ­վեն այն ա­հա­բե­կիչ­նե­րը, ո­րոնց դեմ մենք եր­կար տա­րի­ներ պայ­քա­րել ենք Սի­րիա­յում։ Նրանք, ով­քեր փոր­ձում են բոր­բո­քել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի պա­տե­րազ­մի կրա­կը, պետք է ի­մա­նան, որ հա­կա­մար­տու­թյան շա­րու­նա­կու­մը որևէ մե­կին օ­գուտ չի բե­րի։ Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է վե­րած­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին պա­տե­րազ­մի»։ Մենք չենք վա­խեց­նում Ա­լիևին ու «կով­կա­սյան թա­թար­նե­րին, սա­կայն հի­շեց­նենք, թե ում կող­մից են կռ­վում Ի­րանն ու Սի­րիան. նրանց, ո­րոնց դեմ Թուր­քիան, ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հետ, եր­կար տա­րի­ներ օգ­տա­գոր­ծում է ա­հա­բե­կիչ­նե­րին։


Հա­մա­ռո­տա­կի, հենց հա­մա­ռո­տա­կի, ո­րով­հետև ա­մեն ինչ շատ ա­վե­լի խոր ու խճճ­ված է, քան մենք նկա­րագ­րել ենք, այս­պի­սին է Ար­ցա­խի դեմ թուր­քե­րի և «կով­կա­սյան թա­թար­նե­րի» սան­ձա­զեր­ծած աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մի դեպ­քե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը։ Այն­պի­սի նա­խազ­գա­ցում կա, թե հե­տա­գա­յում բո­լոր լուրջ ու­սում­նա­սի­րող­նե­րը բազ­միցս վե­րա­դառ­նա­լու են այս պա­տե­րազ­մի ման­րա­մաս­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 32803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ