Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Sanofi-ի տնօրենը պատմել է Covid-19-ի պատվաստանյութի արտադրության գնի, ժամկետի ու ծավալների մասին

Sanofi-ի տնօրենը պատմել է Covid-19-ի պատվաստանյութի արտադրության գնի, ժամկետի ու ծավալների մասին
07.09.2020 | 10:38

Sanofi կորպորացիայի մշակած Covid-19-ի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի 2021-ի սկզբին, մեկ դոզան կարժենա 10 եվրոյից քիչ՝ սեպտեմբերի 5-ին պատմել է դեղագործական ընկերության տնօրեն Օլիվիե Բոժիլոն France Inter ռադիոկայանին: Ֆրանսիական Sanofi-ին պատվաստանյութը մշակում է բրիտանական GlaxoSmithKline (GSK) ընկերության հետ համատեղ: Արդեն սկսվել են կլինիկական փորձարկումները, որ կավարտվեն 2020-ի դեկտեմբերին: Եթե արդյունքները հաջող լինեն, ընկերությունները հույս ունեն 2021-ի սկզբին պատվաստանյութի արտադրության հավանություն ստանալ: Եվրոպայի համար պատվաստանյութը կարտադրվի Փարիզի մերձակա Վիտրի սյուր Սեն քաղաքում: Արդեն կնքվել են 100 միլիոն դոզայի պայմանագրեր ԵՄ երկրների համար, 60 միլիոն՝ Մեծ Բրիտանիայի, 300 միլիոն՝ ԱՄՆ-ի: «Ֆրանսիացիներն ու եվրոպացիները Sanofi-ի պատվաստանյութն ամերիկացի պացիենտների հետ միաժամանակ կստանան»՝ խոստացել է Օլիվիե Բոժիլոն: Sanofi-ն մեծացնում է հզորությունները, որ 2021-ին արտադրի մեկ միլիարդ դոզա: «Պատվաստանյութի միլիոնավոր դոզաներ կմատակարարվեն զարգացող երկրներին բացառիկ գներով»՝ պատմել է Բոժիլոն: Sanofi-ի և GSK-ի համատեղ մշակած պատվաստանյութի հիմնական մրցակիցը կարող է դառնալ անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը, որ նույնպես փորձարկումների ավարտման փուլում է: AstraZeneca-ը խոստացել է, որ մեկ դոզայի գինը կլինի 2,5 եվրո և արդեն 2 միլիարդ դոզայի պայմանագրեր է կնքել:
RFI


Հ.Գ. Կորանավիրուսը դառնում է բիզնես, գուցե հենց այդ պատճառով էլ ստեղծվա՞ծ էր: Դեղագործական հզոր ընկերությունները միլիարդներ են աշխատելու՝ պատվաստանյութի հաշվին, որի կողմնակի հետևանքները բավարար ուսումնասիրված չեն՝ ժամանակի չգոյության պատճառով: Նույնիսկ հայտնի չէ, թե պատվաստանյութը ինչքան ժամանակով է հակամարմիններ ստեղծում մարդու օրգանիզմում, բայց առողջապահության աշխարհը հիմնականում պատվաստանյութի հետ է կապում Covid-19-ի պանդեմիայից ձերբազատումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ