Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի բուն թի­րա­խը Ռու­սաս­տանն է

Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի բուն թի­րա­խը Ռու­սաս­տանն է
28.07.2020 | 00:44

Թուր­քիան, ինչ­պես ար­դեն նշել ենք «Հա­յաս­տա­նի դեմ սկս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վերջ­նար­դյուն­քում Ռու­սաս­տա­նի դեմ են ուղղ­ված» հրա­պա­րակ­ման մեջ, Սի­րիա­յում, մաս­նա­վո­րա­պես, իր բռ­նա­զավ­թած Աֆ­րի­նում ամ­սա­կան 2500 ԱՄՆ դո­լա­րով, 6 ամս­վա պայ­մա­նա­գիր ա­ռա­ջար­կե­լով, ի­րեն են­թա­կա զի­նյալ­ներ է հա­վա­քագ­րում` Ադր­բե­ջան ու­ղար­կե­լու և, Ադր­բե­ջա­նի բա­նա­կի կող­քին, Հա­յաս­տա­նի բա­նա­կի դեմ պա­տե­րազ­մե­լու հա­մար: Նշ­ված պայ­մա­նագ­րե­րը կն­քե­լու հա­մար նույ­նիսկ գրանցման կենտ­րոն­ներ, գրա­սե­նյակ­ներ է հիմ­նել:
Հայտ­նի է, որ վեր­ջին շր­ջա­նում Նա­խիջևա­նում գտն­վող ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի բարձ­րաս­տի­ճան հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի նպա­տա­կով շտապ գոր­ծուղ­վել են Թուր­քիա, ընդ­հան­րա­պես, Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ին­տեն­սի­վո­րեն բա­նակ­ցում են: Մա­մու­լում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Թուր­քիան Ադր­բե­ջա­նին օ­պե­րա­տիվ կեր­պով մա­տա­կա­րա­րել է հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ: ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի գլո­բա­լիս­տա­կան ու­ժերն Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևից Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ պա­տե­րազմ են պա­հան­ջում, և Ադր­բե­ջա­նը նա­խա­պատ­րաստ­վում է դրան: Միա­ժա­մա­նակ կա­րե­լի է ա­սել, որ նրան նա­խա­պատ­րաս­տում են այդ պա­տե­րազ­մին:


Ադր­բե­ջա­նը նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ է սկ­սել նաև դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում, մաս­նա­վո­րա­պես` Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բաժ­նի վա­րիչ Հիք­մեթ Հա­ջիևը հայ­տա­րա­րել է, որ ի­րենք չա­փա­զանց դժ­գոհ են Մինս­կի խմ­բի ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գահ­նե­րից և պա­հան­ջում են ընդ­լայն­ված Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րի ժո­ղով (ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րից է նաև Թուր­քիան): Հա­ջիևը յու­րօ­րի­նակ վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին:
«ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ պետք է հայ­տա­րա­րեմ, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի պատ­րաստ­վում մաս­նակ­ցե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հար­ցով ի­մի­տա­ցիոն բնույ­թի բա­նակ­ցու­թյուն­նե­րի»,- ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րի տե­ղե­կաց­մամբ, մա­մու­լի ա­սու­լի­սում ա­սել է Հա­ջիևը:
Ըստ Հա­ջիևի, Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ման­դա­տի հա­մա­ձայն, հիմք պետք է վերց­վեն Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակտն ու ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նաձևե­րը. «Անհ­րա­ժեշտ է վերջ տալ ստի մի­ջո­ցով ու զա­նա­զան պատ­ճառ­նե­րով բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­փա­նե­լու Հա­յաս­տա­նի փոր­ձե­րին: Մինս­կի գոր­ծըն­թա­ցին ան­դա­մակ­ցում են 11 եր­կր­ներ: Ընդ­լայն­ված կազ­մով Մինս­կի խմ­բի նիստ անց­կաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա»:


Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը ֆրան­սիա­կան «France 24» լրատ­վա­մի­ջո­ցին տված հար­ցազ­րույ­ցում պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը կա­րո՞ղ է լի­նել այս լար­վա­ծու­թյան ի­րա­կան պատ­ճա­ռը, պա­տաս­խա­նել է. «Սա շատ մտա­հո­գիչ է, քա­նի որ մենք ա­կա­նա­տես ենք ե­ղել Թուր­քիա­յի ա­պա­կա­յու­նաց­նող դե­րին իր հարևա­նու­թյու­նում՝ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կան, Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա, Մեր­ձա­վոր Արևելք: Այժմ մենք ա­կա­նա­տես ենք լի­նում ան­կա­յու­նու­թյան այս գոր­ծո­նը մեր տա­րա­ծաշր­ջան՝ Հա­րա­վա­յին Կով­կաս տե­ղա­փո­խե­լու փոր­ձին: Այս փոր­ձը նաև ներ­կա­յաց­վում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի «պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյան» լույ­սի ներ­քո:
Այժմ դուք հաս­կա­նում եք, որ նման «պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը» Հա­յաս­տա­նում արթ­նաց­նում է վեր­ջին դա­րաս­կզ­բին ի­րա­կա­նաց­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տխուր հի­շո­ղու­թյուն­ներ, և, ի­հար­կե, մենք խիստ մտա­հոգ­ված ենք այդ առն­չու­թյամբ: Մենք նաև ա­կա­նա­տես ենք լի­նում, որ հա­յե­րի դեմ ի­րա­կա­նաց­ված այդ ոճ­րա­գոր­ծու­թյան ան­պատ­ժե­լիու­թյունն է հիմք տա­լիս Թուր­քիա­յին հս­տա­կո­րեն պն­դե­լու Հա­րա­վա­յին Կով­կա­սում որևէ դե­րա­կա­տա­րու­թյան վրա:
Հար­ցին, թե ար­դյոք ու­նի՞ մտա­հո­գու­թյուն, որ Թուր­քիան կա­րող է ա­վե­լի ան­մի­ջա­կան դեր խա­ղալ Ադր­բե­ջա­նի հետ հա­կա­մար­տու­թյան հար­ցում, նե­րա­ռյալ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը նախ փոր­ձել է խու­սա­փո­ղա­կան պա­տաս­խան տալ, ա­պա Ճշ­տող հար­ցին, թե ար­դյոք Երևա­նը մտա­հոգ­վա՞ծ է Թուր­քիա­յի՝ հա­կա­մար­տու­թյու­նում հնա­րա­վոր ա­վե­լի ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյամբ, ՀՀ ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նողն ա­սել է. «Ակն­հայ­տո­րեն մենք ան­տար­բեր չենք կա­րող լի­նել, քա­նի որ դա կա­րող է լի­նել միայն ան­կա­յու­նու­թյան դեր, և, ի­հար­կե, մենք չենք կա­րող ան­տար­բե­րու­թյամբ վե­րա­բեր­վել դրան. դա, ան­շուշտ, ան­հան­գս­տու­թյան տե­ղիք է տա­լիս»:


Թուր­քիա­յից բա­ցի, վեր­ջին շր­ջա­նում մեր դեմ ուղղ­ված ան­նա­խա­դեպ քայ­լեր են կա­տա­րել նաև ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը: Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հա­կա­հայ­կա­կան բա­նաձևի մա­սին է: ԱՄՆ-ը տա­րի­ներ շա­րու­նակ Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի և ռազ­մա­կան բա­խում­նե­րի հար­ցում փոր­ձել է ներ­կա­յա­նալ չե­զոք, ա­նա­չառ միջ­նոր­դի և եր­կու կող­մե­րին խա­ղա­ղու­թյան կո­չո­ղի կեր­պա­րով: Միա­ժա­մա­նակ, սկ­սած 1992 թվա­կա­նից, Միա­ցյալ Նա­հանգ­ներն ա­վե­լի քան 1,5 մլրդ դո­լա­րով ֆի­նան­սա­վո­րել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը, ընդ ո­րում, ԱՄՆ-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը` Պեն­տա­գո­նը, 2018 և 2019 թթ. Ադր­բե­ջա­նին 101 մի­լիոն դո­լա­րի ռազ­մա­կան օգ­նո­թյուն է հատ­կաց­րել, որն ամ­բող­ջու­թյամբ կամ մա­սամբ օգ­տա­գործ­վել է ոչ նպա­տա­կա­յին՝ հա­յե­րիս նկատ­մամբ ուժ կի­րա­ռե­լու, նե­րա­ռյալ` Հա­յաս­տան ներ­խու­ժե­լու փոր­ձե­րի հա­մար։


Անդ­րա­դառ­նա­լով Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հա­կա­հայ­կա­կան բա­նաձևին, քա­ղա­քա­գետ Սու­րեն Սարգ­սյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում այն գնա­հա­տել է որ­պես պատ­մու­թյան ա­մե­նա­հա­կա­հայ­կա­կան բա­նաձևն ԱՄՆ-ի կոնգ­րե­սում: Քա­ղա­քա­գե­տը մաս­նա­վո­րա­պես, նշել է. «Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վը բա­նաձև է նե­րա­ռել 2021 թ. Ազ­գա­յին պաշտ­պա­նու­թյան հաս­տատ­ման վե­րա­բե­րյալ օ­րեն­քում, այս­պի­սի խայ­տա­ռակ ձևա­կերպ­մամբ. «...պետ­քար­տու­ղա­րը, պաշտ­պա­նու­թյան քար­տու­ղա­րի հետ հա­մա­տեղ, հա­մա­պա­տաս­խան կոնգ­րե­սա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին է ներ­կա­յաց­նում զե­կույց, ՈՒկ­րաի­նա­յում, Վրաս­տա­նում, Մոլ­դո­վա­յում և Ադր­բե­ջա­նում ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ: Զե­կույ­ցը պետք է պա­րու­նա­կի հետևյա­լի գնա­հա­տու­մը.
(1) ՈՒկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի և Ադր­բե­ջա­նի այն քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը, ո­րոնք 1991 թվա­կա­նից ի վեր օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի կող­մից բռ­նի տե­ղա­հան­վել են այդ եր­կր­նե­րի ա­պօ­րի­նի գրա­վյալ տա­րածք­նե­րից:
(2) ՈՒկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի և Ադր­բե­ջա­նի` օ­տա­րերկ­րյա զոր­քե­րի կող­մից ա­պօ­րի­նի գրա­վյալ շր­ջան­նե­րում սպան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը, 1991 թվա­կա­նից ի վեր»:
Այս­պի­սի հաա­հայ­կա­կան բա­նաձև եր­բեք չի ե­ղել: Ե­թե սա ըն­դուն­վի նաև Սե­նա­տում, դառ­նա­լու է լուրջ նա­խա­դեպ ու գլ­խա­ցա­վանք` էա­պես ազ­դե­լով նաև այլ, այդ թվում նաև մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րում նե­րառ­վե­լու հե­ռան­կա­րի վրա: Ադր­բե­ջա­նա­կան լոբ­բին փե­շով փող է ծախ­սել»:


Քա­ղա­քա­գե­տի կար­ծի­քով, բո­լո­րի հա­մար ակն­հայտ է, որ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի բա­նաձևը ոչ միայն հա­կա­հայ­կա­կան է, այլև հա­կա­ռու­սա­կան: Այս մա­սին հու­լի­սի 22-ին նշե­լով իր ֆեյս­բու­քյան է­ջում կա­տա­րած մեկ այլ գրառ­ման մեջ, Սու­րեն Սարգ­սյա­նը մաս­նա­վո­րա­պես նշել է. «Բա­նաձևը դր­վել է շր­ջա­նա­ռու­թյան մեջ Ադր­բե­ջա­նի դես­պա­նու­թյան կող­մից ֆի­նան­սա­վոր­վե­լով, վս­տահ եմ՝ տեքս­տը նույն­պես նրանք են գրել:
ՈՒ­նեմ բա­վա­րար հիմ­քեր (պայ­մա­նագ­րեր, նա­մա­կագ­րու­թյան և այլն) ա­պա­ցու­ցե­լու, որ Ադր­բե­ջա­նը ֆի­նան­սա­վո­րել է այս բա­նաձևի ըն­դու­նու­մը` մեր մի­ջո­ցով նաև Ռու­սաս­տա­նին խփե­լու հա­մար: Պատ­րաստ եմ դրանք տրա­մադ­րե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րին` ռու­սա­կան կող­մին փո­խան­ցե­լու նպա­տա­կով:
ԱՄՆ-ում Ադր­բե­ջանն աշ­խա­տում է նաև Ռու­սաս­տա­նի դեմ, և այս փաս­տին պետք է ար­ձա­գան­քի նաև Ռու­սաս­տա­նը»:
Ռու­սաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը լիո­վին հաս­կա­նա­լի են Տա­վու­շի մար­զում, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում հու­լի­սի 12-ին Ադր­բե­ջա­նի սադ­րան­քով սկս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ­ներն ու նպա­տակ­նե­րը: Դրանք ուղղ­ված են ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, այլև գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի նա­խա­տե­սած վերջ­նար­դյուն­քում` Ռու­սաս­տա­նի դեմ: Բուն թի­րա­խը, թերևս, հենց Ռու­սաս­տանն է: Պա­տա­հա­կան չէ, որ պա­տե­րազ­մի վե­րա­ճե­լու սպառ­նա­լիք պա­րու­նա­կող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սկս­վե­ցին հա­մա­ռու­սաս­տա­նյան քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րով Ռու­սաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի ըն­դու­նու­մից կարճ ժա­մա­նակ հե­տո: Ին­չու՞…


Արևմուտ­քի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի կող­մից Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո Ռու­սաս­տա­նը, ինչ­պես և Հա­յաս­տանն ու ԽՍՀՄ մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րը, այդ նույն ու­ժե­րի տե­ղի գոր­ծա­կալ­նե­րի կամ կա­մա­կա­տար­նե­րի (Բո­րիս Ել­ցին, Լևոն Տեր-Պետ­րո­սյան և ու­րիշ­ներ) կող­մից դր­վե­ցին կի­սա­գա­ղու­թա­յին վի­ճա­կում: Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան է ծա­նո­թա­նալ միայն Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մից, Հա­մաշ­խար­հա­յին բան­կից, տար­բեր պե­տու­թյուն­նե­րից այդ եր­կր­նե­րից շա­տե­րի ահ­ռե­լի վար­կա­յին-պարտ­քա­յին բե­ռին, ինչ­պես նաև բո­լո­րի Սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րին, ո­րոնց հա­մա­ձայն, այդ եր­կր­նե­րի վա­վե­րաց­րած մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րը գե­րա­կա են նրանց օ­րենք­նե­րի նկատ­մամբ: Ա­հա­վա­սիկ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 5-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սը, ըստ ո­րի, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վա­վե­րաց­րած մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րի և օ­րենք­նե­րի նոր­մե­րի միջև հա­կա­սու­թյան դեպ­քում կի­րառ­վում են մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րի նոր­մե­րը»:


Մինչև բո­լո­րո­վին վեր­ջերս կա­տար­ված սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, Ռու­սաս­տա­նում նույն­պես, ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րը գե­րա­կա էին այդ եր­կր­նե­րի օ­րենք­նե­րի նկատ­մամբ: Շատ այլ ա­ռում­նե­րով նույն­պես Ռու­սաս­տանն Արևմուտ­քի կի­սա­գա­ղութն էր և էա­պես նրա­նից կախ­վա­ծու­թյան մեջ գտն­վող:
Գա­լով իշ­խա­նու­թյան, ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը խե­լա­ցի և աս­տի­ճա­նա­կան քայ­լե­րով սկ­սեց Ռու­սաս­տա­նը տար­բեր ո­լորտ­նե­րում Արևմուտ­քի կի­սա­գա­ղու­թա­յին վի­ճա­կից դուրս բե­րե­լու գոր­ծըն­թաց: Արևմուտ­քի գլո­բա­լիս­տա­կան ու­ժերն ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում, ի­հար­կե, դի­մադ­րե­ցին դրան, բայց ըն­դա­մե­նը կա­րո­ղա­ցան դան­դա­ղեց­նել նշ­ված գոր­ծըն­թա­ցը: Նրանց վեր­ջին հույսն այն էր, որ Պու­տի­նը, ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, շու­տով այլևս չի կա­րող ա­ռա­ջադր­վել, ըն­տր­վել Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ, իսկ ով էլ ըն­տր­վի, դժ­վար թե կա­րո­ղա­նա Պու­տին լի­նել, նրա կա­րո­ղու­թյուն­ներն ու­նե­նալ ու նրա քա­ղա­քա­կան գի­ծը շա­րու­նա­կել, քա­նի որ Վլա­դի­միր Պու­տի­նի պես ա­ռաջ­նորդ­ներ, ինչ­պես ա­սում են, 100 տա­րին մեկ են ծն­վում: Բայց, ա­հա, ի հե­ճուկս ԱՄՆ-ի և ողջ աշ­խար­հի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի, ՌԴ նա­խա­գա­հը, նրա քա­ղա­քա­կան թի­մը և հան­րաք­վեին մաս­նակ­ցած Ռու­սաս­տա­նի ընտ­րող­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը խառ­նե­ցին վե­րոն­շյալ ու­ժե­րի խա­ղա­քար­տե­րը:
Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, հա­մա­ռու­սաս­տա­նյան քվեար­կու­թյան (հու­նի­սի 25-ից հու­լի­սի 1-ը) ար­դյունք­նե­րով ըն­դուն­վե­ցին ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րը, Ռու­սաս­տա­նի ԿԸՀ-ն հու­լի­սի 2-ին թե 3-ին հաս­տա­տել է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մա­ռու­սաս­տա­նյան քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րը, ամ­փո­փիչ ար­ձա­նագ­րու­թյու­նը ստո­րագր­ված է։ Փո­փո­խու­թյուն­նե­րին կողմ է քվեար­կել ՌԴ ընտ­րող­նե­րի 77,92 %-ը (57,7 մի­լիոն մարդ), դեմ՝ 21,27 %-ը (մոտ 16 մի­լիոն մարդ)։


Հա­մա­ձայն ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի, ՌԴ վա­վե­րաց­րած մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րերն այլևս գե­րա­կա չեն Ռու­սաս­տա­նի օ­րենք­նե­րի նկատ­մամբ: Նախ­կի­նում նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­րած կամ այժմ զբա­ղեց­նող ան­ձը կա­րող է կր­կին դառ­նալ ՌԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նի թեկ­նա­ծու և ըն­տր­վել: Այս­պի­սով սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը զրո­յաց­նում են Պու­տի­նի պաշ­տո­նա­վար­ման նա­խորդ բո­լոր 4 ժամ­կետ­նե­րը և նրան թույլ են տա­լիս մաս­նակ­ցել 2024 և 2030 թվա­կան­նե­րի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։ Բա­ցի այդ, նա­խա­գահ կա­րող է ըն­տր­վել միայն 35 տա­րին լրա­ցած ՌԴ քա­ղա­քա­ցին, ո­րը մշ­տա­պես բնակ­վում է ՌԴ-ում առն­վազն 25 տա­րի, օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նի և նախ­կի­նում չի ու­նե­ցել:
Ներ­կա­յիս ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, նա­խա­գահն ի­րա­վունք է ստա­նում ի­րա­կա­նաց­նե­լու ՌԴ կա­ռա­վա­րու­թյան ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­մը, նաև ի­րա­վունք ու­նի նա­խա­գա­հե­լու կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րում, նրան, ինչ­պես նաև մյուս բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րին, ար­գել­վում է Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող օ­տա­րերկ­րյա բան­կե­րում հա­շիվ (ա­վանդ) բա­ցել և ու­նե­նալ, ար­տա­սահ­մա­նյան բան­կե­րում կան­խիկ դրա­մա­կան մի­ջոց­ներ և ար­ժե­քա­վոր ի­րեր պա­հել, այ­սինքն` օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րից ու բան­կե­րից կախ­ման մեջ լի­նել:


ԱՄՆ-ի և ողջ աշ­խար­հի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի ըն­դու­նու­մից հե­տո կա­տա­ղու­թյու­նից ի­րենց ա­տամ­նե­րը կրճ­տաց­րին: Նրանք հաս­կա­նում են, որ տա­նուլ են տա­լու Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված ա­պա­գա­յի ի­րենց բո­լոր պլան­նե­րը, քա­նի որ ա­ռա­ջի­կա­յում է­լի Պու­տինն է ըն­տր­վե­լու և նա­խա­գա­հե­լու մինչ 2035 թվա­կա­նը` այդ ըն­թաց­քում ան­նա­խա­դեպ հզո­րաց­նե­լով Ռու­սաս­տա­նը տն­տե­սա­կան և ռազ­մա­կան ա­ռում­նե­րով, թերևս դարձ­նե­լով ողջ աշ­խար­հում ան­մր­ցա­կից թիվ 1 գեր­տե­րու­թյու­նը:
Այդ նույն ու­ժե­րը, սա­կայն, Ռու­սաս­տա­նում ռևան­շի հաս­նե­լու ի­րենց հույ­սը դեռ չեն կորց­րել: Ի­րենց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի` Ա­լեք­սեյ Նա­վալ­նու մի­ջո­ցով նրանք Ռու­սաս­տա­նի ընդ­դի­մու­թյա­նը հոր­դո­րել են չըն­կճ­վել ու շա­րու­նա­կել պայ­քա­րը, նշե­լով պայ­քա­րի ե­րեք հիմ­նա­կան մի­ջոց: Դրան­ցից ա­ռա­ջի­նը՝ վերջ­նա­կա­նա­պես տա­պա­լել Պու­տի­նի վար­կա­նի­շը:
«Այ­սօր բնակ­չու­թյան 50 տո­կո­սը դեռ ա­ջակ­ցում է Պու­տի­նին, մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը պետք է աշ­խա­տի այդ մարդ­կանց հետ՝ այդ 50 տո­կո­սը հնա­րա­վո­րինս նվա­զեց­նե­լու հա­մար,- հու­լի­սի 1-ին հայ­տա­րա­րել է Նա­վալ­նին:- Երկ­րոր­դը՝ պետք է ակ­տիվ մաս­նակ­ցել սեպ­տեմ­բե­րին կա­յա­նա­լիք տե­ղա­կան ընտ­րու­թյուն­նե­րին, օգ­տա­գոր­ծե­լով խե­լա­ցի քվեար­կու­թյուն ռազ­մա­վա­րու­թյու­նը: Եվ եր­րոր­դը՝ հիմ­նա­կա­նը՝ պետք է փո­ղոց դուրս գալ»:


Ըստ Ա­լեք­սեյ Նա­վալ­նու, Պու­տինն ու նրա թի­մա­կից­նե­րը ա­մե­նից շատ վա­խե­նում են փո­ղո­ցա­յին բո­ղո­քի ակ­ցիա­նե­րից, և ե­թե մի քա­նի հա­րյուր հա­զար, մի­լիո­նա­վոր մար­դիկ դուրս գան փո­ղոց, իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­չինչ չեն կա­րո­ղա­նա ա­նել: Այս­պի­սով նրանց նպա­տա­կը Ռու­սաս­տա­նում Հա­յաս­տա­նի «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» սցե­նա­րը խա­ղար­կելն է, ին­չին նրանք վա­ղուց են նա­խա­պատ­րաստ­վել` նկա­տի ու­նե­նա­լով Ռու­սաս­տա­նում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր բո­լոր տար­բե­րակ­նե­րը (ինչ­պես Հա­յաս­տա­նում էին վա­ղուց նա­խա­պատ­րաստ­վել):
(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 15811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ