Վրաստանի տնտեսությունը համավարկից հետո կփորձեն խելքի բերել Լոնդոնի, Քեմբրիջի և նյույորքյան «Դելոյթի» գիտնականները: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հենց այս համալսարանների տնտեսագտների հետ են վրացի փորձագետներն այժմ աշխատում՝ գտնելու համար ամենաարդյունավետ միջոցները հետճգնաժամային Վրաստանի համար: Այս մասին տեղեկանում ենք kvira.ge հարթակից:
Վարչապետը նշել է, որ արդեն իսկ կա որոշակի ծրագիր, բայց նրա ուրավգիծը դեռևս հստակ չէ:
«Ուզում ենք այնպիսի ծրագիր ստեղծել, որ Վրաստանին հնարավորություն կտա առավելագույն կերպով պատրաստված և արդյունավետ լինել հետճգնաժամային շրջանում»,-ասել է վարչապետ Գախարիան:
Նա նաև հայտնել է, որ առանձնահատուկ ուշադրության են դարձնելու 2021-ի բյուջեին, ինչը, ըստ երևույթին, շեշտակի փոփոխությունների կենթարկվի նախատեսված ծրագրից: