ԱՄՆ-ն սկսել է նավթ մատակարարել Բելառուսին, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
«Ուրախությամբ հայտնում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարման սկզբի մասին: Դա հնարավոր է դարձել ԱՄՆ պետքարուղար Մայքլ Պոմպեոյի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածության շնորհիվ», – ասել է Մակեյը: Նրա խոսքով, ամերիկյան նավթի մատակարարումն իրականացվում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարության շրջանակում: Ամերիկյան նավթի առաջին ծավալները Բելառուս կհասնեն այս շաբաթ: