38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ

ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ
13.05.2020 | 21:30

Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ ի պատասխան COVID-19 ճգնաժամին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ:

Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: ԵՄ առաջին այցը Սարապատ համայնքն էր, որտեղ ընդհանուր առմամբ 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գողովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ:

Դիտվել է՝ 28423

Մեկնաբանություններ