Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի հաղ­թա­նակն ու պար­տու­թ­յու­նը

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի հաղ­թա­նակն ու պար­տու­թ­յու­նը
12.05.2020 | 00:06
Հա­մադ­րեք 3 օ­րեր՝ 1992-ի մա­յի­սի 8-ը, 2018-ի մա­յի­սի 8-ը, 2020-ի մա­յի­սի 8-ը: Ի՞նչ էր նշա­նա­կում Շու­շիի ա­զա­տագ­րու­մը: Նախ և ա­ռաջ՝ բաց­վում էր ցա­մա­քա­յին ճա­նա­պար­հը Հա­յաս­տա­նի հետ, դա­դա­րեց­վում էին Ստե­փա­նա­կեր­տի ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րը, սկս­վեց հաղ­թա­նա­կը ա­զա­տա­մար­տում: Ռազ­մա­կան տե­սա­կե­տից խե­լա­գա­րու­թյուն էր՝ տե­ղան­քի, կռ­վող­նե­րի թվա­քա­նա­կի ու զին­վա­ծու­թյան տե­սա­կե­տից: «Հար­սա­նի­քը լեռ­նե­րում» պի­տի լի­ներ մա­յի­սի 5-ին, բայց նա­խորդ օ­րը Հա­յաս­տա­նի թեր­թե­րից մե­կում հայտ­նի կու­սակ­ցու­թյուն­նե­րից մե­կը «ան­հա­մա­ձայ­նու­թյուն» հայտ­նեց հա­յոց բա­նա­կի «ոչն­չաց­մա­նը», գրո­հի օ­րը փոխ­վեց: Մա­յի­սի 7-ին գրո­հի գնա­ցող­նե­րի թի­կուն­քին սպի­տակ խաչ էր՝ Վազ­գեն Սարգ­սյա­նի հրա­մա­նով, խա­չա­կիր­նե­րը չէին կա­րող չհաղ­թել 20-րդ դա­րա­վեր­ջին կե­նաց-մա­հու կռ­վում: Ադր­բե­ջա­նի բա­նա­կի պար­տու­թյուն­նե­րը սկս­վե­ցին Շու­շիից, հե­տայ­դու նրանք նա­հան­ջե­լու էին: Շու­շին խոր­հր­դա­նիշ էր, որ բա­նա­կը հաղ­թում է ոչ թե թվի ու զեն­քի գե­րակշ­ռու­թյամբ կամ ո­րա­կյալ «մայ­կա-տրու­սի­կով» ու նոր սնն­դա­կար­գով, այլ ծրագր­ված, Ո­ԳԵ­ՂԵՆ կռ­վով: Շու­շին միաս­նու­թյան ժա­մա­նակ­նե­րի խոր­հր­դա­նիշ էր: Նույ­նիսկ խփ­ված տան­կը հաղ­թա­նա­կի խոր­հր­դա­նիշ էր: Պարգև սր­բա­զա­նի հետ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցի մտած զին­վոր­նե­րի «Հայր մե­րը» հաղ­թա­նա­կի ա­ղոթք էր:
2018-ի մա­յի­սի 8-ին 2017-ին ըն­տր­ված Աժ-ն վար­չա­պետ ընտ­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ ընտ­րե­լով ինք­նա­լու­ծար­ման տրա­մա­բա­նու­թյունն ու ըն­թաց­քը: Դա հե­ղա­փո­խու­թյան քա­ղա­քա­կան հաղ­թա­նա­կի պաշ­տո­նա­կան ձևա­կեր­պումն էր: Նոր ԱԺ-ի ընտ­րու­թյունն ամ­բող­ջաց­րեց հե­ղա­փո­խու­թյան քա­ղա­քա­կան հաղ­թա­նա­կը՝ նոր իշ­խա­նու­թյան ձեռ­քը տա­լով օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րը:
2020-ի մա­յի­սի 8-ին Աժ-ն քն­նար­կում էր կա­ռա­վա­րու­թյան 2019-ի գոր­ծու­նեու­թյու­նը: Ա­վե­լի ճիշտ՝ շա­րու­նա­կում էր քն­նար­կու­մը: Եվ այն, ինչ ե­ղավ նիս­տե­րի դահ­լի­ճում, հնա­րա­վոր չէր ծրագ­րել կամ կան­խա­տե­սել: Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2020-ի մա­յի­սի 8-ին հա­յոց խոր­հր­դա­րա­նում ստիպ­ված խո­սեց իր պար­տու­թյու­նից: Փաս­տա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նի պար­տու­թյու­նը Աժ-ում «Ել­քի» նախ­կին դաշ­նա­կից­նե­րի ծեծ­կռ­տու­քը չէր, որ պի­տի բա­ցառ­վեր մա­յի­սի 7-ին Նի­կոլ Փա­շի­նյան-Էդ­մոն Մա­րու­քյան հան­դի­պու­մով, հան­դի­պու­մից հե­տո Փա­շի­նյա­նի լռու­թյամբ ու Մա­րու­քյա­նի հա­վաս­տիա­ցում­նե­րով, որ ինքն այլևս Ար­ցա­խի հար­ցում շա­հար­կում­նե­րին չի հա­վա­տում: Կար­ծես Նի­կոլ Փա­շի­նյա­նին չհա­վա­տա­ցո­ղը Էդ­մոն Մա­րու­քյա­նին պի­տի հա­վա­տա: Նի­կոլ Փա­շի­նյա­նի 2018-2020-ի պար­տու­թյան պատ­ճա­ռը բո­լո­րո­վին այլ հար­թու­թյան մեջ է: Բայց նախ՝ հաղ­թա­նակ­նե­րի մա­սին.
1. Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վեց հե­ղա­փո­խու­թյուն կամ իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­նել՝ ա­ռանց զո­հե­րի, ի­րա­պես թավ­շե, քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը նա վերց­րեց հա­մա­րյա ան­ցն­ցում՝ հա­մե­նայն դեպս՝ փո­ղո­ցում ար­ված հե­ղա­փո­խու­թյունն ըն­դու­նե­ցին ու­ժա­յին կա­ռույց­նե­րը, որ քիչ է պա­տա­հում հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ:
2. Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վեց ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում ստա­նալ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն ու ձևա­վո­րել կա­ռա­վա­րու­թյուն:
3. Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վեց քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո տն­տե­սու­թյու­նը հե­ռու պա­հել ցն­ցում­նե­րից, և Հա­յաս­տա­նում տն­տե­սա­կան ան­կում, դրա­մի ար­ժեզր­կում չե­ղավ:
4. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ան­հաշտ պայ­քար հայ­տա­րա­րեց կո­ռուպ­ցիա­յի դեմ ու նույ­նիսկ ազ­դա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նում վե­րա­ցել է հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան:
5. Նի­կոլ Փա­շի­նյա­նը աս­պա­րեզ բե­րեց նոր գոր­ծիչ­նե­րի՝ քա­ղա­քա­կան նոր սե­րունդ, որ ինք­նին ռիս­կա­յին է ու ոչ միշտ է ար­դա­րաց­ված, բայց նոր մտա­ծո­ղու­թյան ու նոր չա­փա­նիշ­նե­րի հաս­տա­տում պի­տի լի­ներ:
6. Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­վա­տա­րիմ է մնում հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ տված խոս­տում­նե­րին ու կա­տա­րում է:
7. Հե­ղա­փո­խու­թյու­նից 2 տա­րի անց՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը չի իջ­նում:
Ո­րո՞նք էին Նի­կոլ Փա­շի­նյա­նի պար­տու­թյան պատ­ճառ­նե­րը.
1. Նրան չա­փա­զանց հեշտ տր­վեց «հե­ղա­փո­խու­թյու­նը», փաս­տա­ցի 2018-ին գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց ի­րա­վա­սու­թյուն­ներն ա­ռանց պայ­քա­րի:
Դա թեթևա­կի, բայց եր­կա­րատև գլ­խապ­տույտ ա­ռա­ջաց­րեց ոչ միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի, այլև քայ­լած­նե­րի նրա թի­մում: Նրանց թվաց, որ հե­տայ­դու ի­րենց առջև փռ­ված է հաղ­թա­նակ­նե­րի կար­միր գոր­գը, մնում է քայ­լել ու ծա­փեր ըն­դու­նել: Նրանք պատ­րաստ չէին իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը:
2. Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վեց ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում ստա­նալ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն, ու դա նրան դա­տա­պար­տեց անձ­նիշ­խա­նու­թյան: Ստաց­վեց պա­րա­դոք­սալ վի­ճակ՝ գեր­լե­գի­տիմ իշ­խա­նու­թյուն, ո­րին խո­ցե­լի է դարձ­նում իր գեր­լե­գի­տի­մու­թյու­նը՝ Սահ­մա­նադ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նը հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ ձեռ­քը վերց­նել օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր ԱՄ­ԲՈՂՋ իշ­խա­նու­թյու­նը, երկ­րում վե­րա­ցավ ընդ­դի­մու­թյան գոր­ծու­նեու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը՝ օ­րենք­նե­րի ու ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման վրա ազ­դե­լու ա­ռու­մով: Փաս­տա­ցի՝ թե հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ, թե հե­տո նույն վի­ճակն է՝ ընդ­դի­մու­թյու­նը չու­նի կա­ռա­վար­մա­նը մաս­նակ­ցե­լու շանս: Իսկ դա իշ­խա­նու­թյա­նը այ­լա­սե­րում է:
3. Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վեց տն­տե­սու­թյու­նը հե­ռու պա­հել ցն­ցում­նե­րից, բայց 2 տա­րում չհա­ջող­վեց տն­տե­սու­թյան կա­ռուց­վածք փո­խել: Հա­յաս­տա­նը մնաց սպա­սարկ­ման ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­լորտ, ինչ­պես ե­ղել էր, և միայն հան­քար­դյու­նա­բե­րու­թյան՝ որ­պես պե­տա­կան գան­ձա­րան տա­րադ­րամ բե­րող, ո­լոր­տի հույ­սին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ կես ժա­մը մեկ հայ­տա­րա­րում էր, որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ չեն լի­նե­լու: Ե­թե այն օ­րե­րին ինչ-որ չա­փով հաս­կա­նա­լի էր, հաս­կա­նա­լի չէ հի­մա: Ա­ռանց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­նայ­ման անհ­նար են տն­տե­սա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը: Ե­թե ան­գամ հար­կադր­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն է, հետևան­քը ե­ղավ այն, որ ԵԱՏՄ քա­ղա­քա­կան, ոչ թե տն­տե­սա­կան կա­ռույ­ցում Հա­յաս­տա­նը ոչ յու­րա­յին էր, ոչ յու­րա­յին կդառ­նա երբևէ, իսկ ԵՄ-ից Հա­յաս­տա­նը գործ­նա­կա­նում ա­վե­լի է հե­ռա­ցել, քան երբևէ: Թե ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցու­մը, թե ԵՄ-ի հետ ա­սո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գի­րը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք էին: «Ո՞րն է ե­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը 2 տա­րում» հար­ցը չու­նի հո­դա­բաշխ պա­տաս­խան: Ֆրան­կո­ֆո­նիա­յի խոս­տում­նա­լից օ­րե­րը՝ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի, Կա­նա­դա­յի վար­չա­պե­տի ու տաս­նյակ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան զար­գա­ցում­ներ չու­նե­ցան, ԵԱՏՄ-ի շր­ջա­նակ­նե­րում Երևա­նում Սին­գա­պու­րի, Ի­րա­նի, Լի­բա­նա­նի, այլ եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րին ու վար­չա­պե­տե­րին հա­վա­քե­լը ե­ղավ սոսկ քա­ղա­քա­կան ակ­ցիա: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ, ու հե­ղա­փո­խու­թյան հա­մար ո­չինչ չա­րեց, ա­մեն ինչ մնաց նույն, ի­րեն սպա­ռած ըն­թաց­քի մեջ: Ա­վե­լին՝ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քով ար­դեն նա սա­ռը ջուր լց­րեց բո­լոր ող­ջա­միտ ու էյ­ֆո­րիկ սպա­սում­նե­րի վրա: Ակն­հայտ էր՝ Հա­յաս­տա­նը կա­ռա­վա­րու­թյան ԱՅԴ կա­ռուց­ված­քով չի լու­ծե­լու իր կեն­սա­կան խն­դիր­նե­րը: Ակն­հայտ էր, որ ԱՅԴ պատ­կե­րա­ցում­նե­րով Հա­յաս­տա­նը ինքն իր հա­մար ստեղ­ծում է փա­կու­ղի ու սի­րով սլա­նում դե­պի ոչ մի տեղ՝ չու­նե­նա­լով չա­փա­նիշ­ներ ու ազ­գա­յին շա­հի ձևա­կեր­պում: Հար­ցը միայն գյու­ղատն­տե­սու­թյան, սփյուռ­քի, մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի փա­կու­մը չէր, հար­ցը կա­ռա­վա­րու­թյան ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՄՈՒՆՔՆ էր կա­ռա­վար­մա­նը:
4. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ան­հաշտ պայ­քար հայ­տա­րա­րեց կո­ռուպ­ցիա­յի դեմ, ու ճիշտ ա­րեց, բայց կա­ռա­վա­րու­թյան ոչ մի օ­ղա­կում չկա ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԱ­ՅԻՆ կո­ռուպ­ցիա­յի վե­րաց­ման պատ­կե­րա­ցում, որ աշ­խար­հը վա­ղուց ձևա­վո­րել է, իսկ դա այն ՄԹ­ՆՈ­ԼՈՐՏՆ է, որ անհ­նար ու ա­նի­մաստ, պատ­ժե­լի է դարձ­նում կո­ռուպ­ցիան: Փո­խա­րե­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը երկ­րում հաս­տա­տեց հա­մա­կար­գա­յին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն՝ բա­ժա­նե­լով հնի ու նո­րի, սևի ու սպի­տա­կի: Նրա գե­րա­գույն սխա­լը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գո­յու­թյու­նը 2018-ի մա­յի­սի 8-ից սկ­սելն էր: Ե­թե նույ­նիսկ այդ­պես էր, ԱՆ­ՑՅԱ­ԼԸ ջն­ջող­նե­րը ՆԵՐ­ԿԱ­ՅՈՒՄ ոչ մի ար­ժեք չկա­րո­ղա­ցան հաս­տա­տել: Ինչ փոր­ձե­ցին՝ ձա­խող­վե­ցին: Չի կա­րող ու երբևէ Հա­յաս­տա­նում ա­պազ­գա­յի­նը ար­ժեք չի լի­նե­լու, տրանս­գեն­դե­րը ի­դեալ չի դառ­նա­լու: Ազ­գա­յին ու հա­մա­պե­տա­կան ար­ժեք­նե­րը ո­տա­տակ տա­լու հետևան­քը լի­նե­լու է պե­տա­կա­նու­թյան թու­լա­ցու­մը, ո­րի ա­պա­ցույ­ցը մա­յի­սի 9-ին ՀՀ եր­կն­քում ռու­սա­կան օ­դա­չու­ներն էին: Գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չու­նե­նալն է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մեծ պար­տու­թյու­նը, որ փո­խա­րին­վում է պո­պու­լիզ­մով:
5. Նի­կոլ Փա­շի­նյա­նը աս­պա­րեզ բե­րեց նոր գոր­ծիչ­նե­րի՝ քա­ղա­քա­կան նոր սե­րունդ, ու հըն­թացս պարզ­վեց, որ այդ գոր­ծիչ­նե­րը կամ հակ­ված են «հնին»՝ թե կա­շա­ռա­կեր են, թե ծախ­վում են ա­ռա­ջին ա­ռա­ջար­կից, թե չու­նեն ի­րենց դե­րի ու նշա­նա­կու­թյան գի­տակ­ցու­թյուն: Կամ՝ ան­պի­տան են գոր­ծի մեջ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է սր­բո­րեն հա­վա­տալ, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի 90 տո­կո­սը դա­վա­ճան­ներ ու սա­բո­տաժ­նիկ­ներ են, չի ըն­կա­լում, որ մե­ղա­վո­րը ինքն է՝ իր կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և աշ­խա­տո­ղին ըստ «ծա­գու­մի» գնա­հա­տե­լը, ոչ ըստ կա­րո­ղու­թյուն­նե­րի: Եր­կի­րը չի բա­ժան­վում «ռո­բա­սեր­ժա­կան սպա­սար­կու­նե­րի» ու նի­կո­լահ­պա­տակ­նե­րի, թե մե­կի, թե մյու­սի թի­վը ան­հա­մե­մատ քիչ է ու պա­կա­սում է, ի­րա­կան հպարտ հա­յե­րը ՄԵ­ԾԱ­ՄԱՍ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ են:
6. Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­վա­տա­րիմ է մնում հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ տված խոս­տում­նե­րին, ու չի ըն­կա­լում, որ ին­քը ար­դեն ՎԱՐ­ՉԱ­ՊԵՏ է, որ նշա­նա­կում է պա­տաս­խա­նատ­վու­թյուն թե ի­րեն ընտ­րած­նե­րի, թե չընտ­րած­նե­րի հա­մար: Պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի պարգևատ­րում­ներն ու աշ­խա­տա­վար­ձե­րի սանդ­ղա­կը պետք է կազմ­վեն ոչ թե «ինչ­քա՞ն է պետք լրիվ եր­ջան­կու­թյան հա­մար» սկզ­բուն­քով, այլ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հետ հա­մադ­րու­մով: Հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ տված խոս­տում­նե­րի ընտ­րո­վի կա­տա­րու­մը կա­յուն բնա­վո­րու­թյուն չի վկա­յում: Ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տու­թյու­նը, պայ­քա­րը ընդ­դեմ, ոչ թե հա­նուն հա­ջո­ղու­թյան՝ գրա­վա­կան կա­րող է լի­նել ՄԵԿ ան­գամ, բայց ոչ ՄԻՇՏ:
7. Հե­ղա­փո­խու­թյու­նից 2 տա­րի անց՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը չի իջ­նում. սա պայ­մա­նա­կան պն­դում է: Ի­րա­կա­նում վար­կա­նի­շը իջ­նում է, իսկ ե­թե չի իջ­նում, ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­ջո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, այլ այն պատ­ճա­ռով, որ մար­դիկ չեն ու­զում ըն­դու­նել ի­րենց սխալ­ված լի­նե­լը: Բա­ցի այդ ի­րա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը պի­տի բարձ­րա­նար, ոչ թե մնար նույն մա­կար­դա­կին:
…ՈՒ ի՞նչ ու­նենք 2020-ի մա­յի­սի 12-ին: Բա­ցի ծեծ­ված «հո­պա­րից».
1. Հնա­րա­վո­րինս ա­րագ Հա­յաս­տա­նին պետք են սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, որ կս­տեղ­ծեն քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, իսկ ա­ծան­ցյալ՝ ընդ­դի­մու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան վե­րա­կանգ­նում:
2. Կո­րո­նա­վա­րա­կի պան­դե­միան ակն­հայտ դարձ­րեց կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի խո­ցե­լի կող­մե­րը՝ ու­նե­ցանք պա­րետ, որ չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին՝ Հա­յաս­տա­նը բնակ­չու­թյան թվա­քա­նա­կով պան­դե­միա­յից տու­ժած եր­կր­նե­րի վա­տա­գույն տաս­նյա­կում է՝ հի­վանդ­նե­րի, մա­հե­րի թվով, բուժ­ված­նե­րի ու թես­տա­վոր­ված­նե­րի: Ակն­հայտ է՝ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի ու կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
3. Պան­դե­միա­յի պատ­ճա­ռով ամ­բողջ աշ­խար­հը տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մեջ է, ե­թե Հա­յաս­տա­նը չի ցան­կա­նում, որ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը վե­րա­ճի քա­ղա­քա­կա­նի, պետք է տն­տե­սու­թյան ՊԱՀ­ՊԱՆ­ՄԱՆ ՈՒ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ի­րա­տե­սա­կան ծրա­գիր:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ոչ ոք չէր խոս­տա­ցել, որ չի լի­նե­լու դի­մադ­րու­թյուն, այ­սօր հե­ղա­փո­խու­թյան դեմ հա­մախ­մբ­վել են օ­տա­րահ­պա­տակ ու­ժերն ու գո­յու­թյան հիմ­քե­րը կորց­նող­նե­րը: Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն ինչ ա­նում է նրանց օգ­նե­լու հա­մար: Նրա ի­րա­կան պար­տու­թյու­նը դա է: Երկ­րում չկա ՏԻ­ՐՈՋ ներ­կա­յու­թյուն: Տե­րը չի նվն­վում, չի սպառ­նում, զոհ չի դառ­նում ու չի զո­հա­բե­րում, ԳՈՐԾ է ա­նում: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 6771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ