Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բորիս Ջոնսոն. 12 շաբաթում իրավիճակ կփոխենք

Բորիս Ջոնսոն. 12 շաբաթում իրավիճակ կփոխենք
22.03.2020 | 10:41

Բրիտանիան կարող է կորոնավիրուսի իրավիճակը փոխել 12 շաբաթում՝ հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը իր ամենօրյա մամլո ասուլիսում: Նա վստահ է, որ հունիսի վերջին համաճարակը անկում կապրի, եթե մարդիկ հետևեն իշխանության հորդորներին: Բորիս Ջոնսոնը հաղորդեց, ու նոր դեղամիջոցի տեստավորում է անցնում կորոնավիրուսով հիվանդ բրիտանացին: Նա ընդունեց, որ Covid-19-ը դեռ չի նահանջում, չնայած կառավարության ձեռնարկած քայլերին՝ նկատի ունենալով ձեռքերը լվանալու, առանց սուր անհրաժեշտության փողոց դուրս չգալու և փողոցում 2 մետր տարածություն պահելու կոչերը: Վարչապետը խոստացավ մի քանի անգամ ավելացնել տեստավորման թվերը՝ վարակակիրներին հայտնաբերելու համար: Ջոնսոնը ասաց, որ իշխանությունները բանակցում են հակամարմինների, որ օրգանիզմը արտադրում է ի պատասխան կորոնավիրուսի, տեստավորման հավաքածուներ ձեռքբերելու համար, որ մարդիկ կարողանան պարզել՝ արդեն հիվանդացե՞լ են Covid-10-ով: Դա կարևոր է, քանի որ շատերը հիվանդությունն անցկացնում են ոտքի վրա՝ առանց ախտանիշների, իսկ հիվանդացածները, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերում իմունիտետ և կարող են վերսկսել նորմալ կյանքը: Բրիտանիայի մամուլը հաղորդում է, որ կառավարությունը քննարկում է համաճարակի ընթացքում յուրքանաչյուր բրիտանացու ամսական 1000 ֆունտ վճարելու հնարավորությունը՝ իբրև բազային եկամուտ: Դա շատ կօգնի նրանց, որ առաջիկա շաբաթներին զրկվել են աշխատանքից՝ առևտրական կետերի և փոքր բիզնեսի փակման պատճառով: Անգլիայի և Ուելսի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիտին նշում է, որ Առողջապահության ազգային ծառայությունը կարիք ունի ավելի շատ մահճակալների թոքերի արհեստական օդափոխման սարքերով: 65000 թոշակառու բժիշկներ ու բուժքույրեր կարող են վերադառնալ աշխատանքի, որ թեթևացնեն Առողջապահության ազգային ծառայության ծանրաբեռնվածությունը: NHS-ը խնդրել է իր նախկին աշխատակիցներին, որ թոշակի են անցել վերջին 3 տարիներին, ժամանակավոր վերադառնալ: Բորիս Ջոնսոնը նշել է, որ իշխանությունները կարող են խստացնել կարանտինի ռեժիմը Լոնդոնում, որտեղ ամենաշատ վարակվածներն են, բայց հազիվ թե լրիվ դադարեցվի տրանսպորտի աշխատանքը: Լոնդոնի մետրոն արդեն փակել է շատ հարակից կայարաններ և մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել ձեռնպահ մնալ ոչ անհրաժեշտ ուղևորություններից՝ առանցքային ճյուղերի աշխատակիցներին քաղաքային տրանսպորտից օգտվելու հնարավարություն տալով: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վերջին օրերին նկատելիորեն պակասել են ուղևորները, բայց պիկ ժամերին որոշ երթուղիներում առաջվա պես ուղևորները շատ են, որովհետև շատ լոնդոնցիներ տնից աշխատելու տարբերակներ չունեն: Դպրոցներն ու ուսումնական մյուս հաստատությունները ուրբաթ օրվանից փակվում են: Սուպերմարկետների ու որոշ այլ ոլորտների աշխատակիցներ համարվում են առանցքային, նրանց երեխաները կշարունակեն դպրոց գնալ՝ հաղորդեց շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուստասը: Կառավարությունը հանել է 2020-ին Անգլիայի ու Ուելսի դպրոցականների ամենամյա քննությունները, որ անցնում են մայիս-հունիսին, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու սովորողների ատեստավորումը՝ այդ թեմայով հայատարարություն պիտի անի կրթության նախարար Գևին Ուիլյամսոնը: Անգլիկան եկեղեցին նույնպես չի անցկացնի պսակներ ու կնունքներ՝ հարսանիքները կասահմանափակվեն 5 մարդով: Թագուհի Ելիզավետա Երկրորդը ամուսնու՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպի հետ հեռացել է Լոնդոնի Բուկինգհեմյան պալատից Վինձորի դղյակ: Թագուհին ժողովրդին կոչ է արել դժվար ժամանակներում միավորվել և կենտրոնացնել ջանքերը ընդհանուր նպատակների իրագործմանը:
BBC


Հ.Գ. Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 144-ի՝ հիմնականում 44-96 տարեկաններ, որ ունեին խրոնիկ հիվանդություններ, լիակատար ապաքինվել է 65 հիվանդ։ Կառավարության որոշմամբ ուրբաթ կեսգիշերից փակվել են և մինչև հայտարարվելիք օրն այլևս չեն բացվի հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, փաբերը և սրճարանները։ Այցելուները կարող են կերակուր պատվիրել և վերցնել հատուկ պատուհաններից, ներս մտնելու և սեղանների շուրջ նստելու իրավունք չեն ունենա։ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «հնարավորինս արագ պետք է փակվեն նաև բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները, ֆիթնեսի կենտրոններն ու զվարճանքի օբյեկտները»։ Նա նշել է, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։ Վերաբացելու ժամկետը կախված կլինի վարակի տարածման դինամիկայից։ Որոշումը կվերանայվի ամեն ամիս։ Կառավարությունը խոստացել է կորոնավիրուսի կապակցությամբ փակվող հիմնարկների աշխատողներին վճարել աշխատավարձի 80 տոկոսը, հատուցման վերին շեմը սահմանվել է ամսական մինչև 2500 ֆունտ ստերլինգ։ Վարչապետը բնակիչներին հորդորել է վերջին ժամերին չփորձել գնալ փակվող օբյեկտներ: «Որքան արագ և արդյունավետ մենք հետևենք այս կանոններին, այնքան արագ երկիրը կվերականգնվի առողջապահության և տնտեսության առումով։ Իսկ հիմա մեզ պետք է այնպես անել, որ մարդիկ առնվազն ֆիզիկապես հնարավորինս հեռու լինեն միմյանցից», - ասել է Բորիս Ջոնսոնը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ