ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Թու-թու»-ն չան­ցավ՝ Covid-19-ը ան­ցավ սահ­մա­նը

«Թու-թու»-ն չան­ցավ՝ Covid-19-ը ան­ցավ սահ­մա­նը
03.03.2020 | 01:00
Նա­հանջ տար­վա հա­վե­լյալ օ­րը՝ փետր­վա­րի 29-ը, իր ա­րածն ա­րեց՝ Հա­յաս­տան մտավ կո­րո­նա­վի­րու­սը: ԱԱԾ-ն ո՛չ սա­տա­նա­յին գտավ, ո՛չ վի­րու­սին՝ կո­րո­նա: Չէ, ի­հար­կե, «վի­րուսն ում շունն ա», բայց այդ «շու­նի­կի» պատ­ճա­ռով ամ­բողջ աշ­խար­հում ֆի­նան­սա­կան շու­կա­նե­րը փլուզ­վում են: Covid-19-ի վա­խից ան­ցած հինգ­շաբ­թի ԱՄՆ-ի Dow Jones դա­սի­չը 1200 կե­տով նվա­զեց՝ կորց­նե­լով 4,4 %՝ պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­ցածր ցու­ցա­նի­շը: S&P 500 դա­սի­չը 4,4 % կորց­րեց, Nasdaq-ը՝ 4,6 %. Լոն­դո­նի FTSE վա­ճառքն ա­վար­տեց 3,5 %-ով ցածր, Nikkei-ի ան­կու­մը 2 % է: ԱՄՆ-ի ու Եվ­րո­պա­յի շու­կա­նե­րում շա­բա­թա­կան կո­րուստ­նե­րը 2008-ից, երբ հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ էր, ա­մե­նա­մեծն են: 6 օ­րում աշ­խար­հում ար­ժեթղ­թե­րի գի­նը նվա­զել է 3,6 տրի­լիոն դո­լա­րով: Մոս­բիր­ժա­յի դա­սի­չը նվա­զել է 3,4%, PTC դա­սի­չը՝ 5,1 %, Մոս­կո­վյան ա­ճուր­դի հիմ­նա­կան ար­ժեթղ­թե­րի գներն ըն­կել են 10%: Պատ­ճա­ռը նավ­թի գնի կտ­րուկ ան­կումն է: ԱՄՆ դաշ­նա­յին պա­հուս­տա­յին ֆոն­դի նախ­կին տնօ­րեն Ջա­նետ Ե­լե­նը հայ­տա­րա­րել է, որ կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է ԱՄՆ-ը ռե­ցե­սիա­յի հասց­նել, Goldman Sachs ներդ­րու­մա­յին բան­կը զգու­շաց­րել է հա­ճա­խորդ­նե­րին, որ այս տա­րի պետք չէ շա­հույթ սպա­սել: Հի­մա ա­վե­լի հեշտ է հաշ­վել կա­նաչ գո­տու եր­կր­նե­րին, քան թվար­կել՝ որ­տեղ է հայ­տն­վել Covid-19-ը, ար­դեն 3000 մա­հա­ցած կա: Փա­րի­զում փակ­վել է Լուվ­րը: Սաու­դյան Ա­րա­բիան ար­գե­լել է ուխ­տա­վոր­նե­րի մուտ­քը Մեք­քա ու Մե­դի­նա: Շան­հա­յում չե­ղարկ­վել է «Ֆոր­մու­լա-1-ը»: Ի­րա­նում չե­ղյալ են հայ­տա­րար­վել ուր­բա­թօ­րյա ա­ղոթք­նե­րը, մեջ­լիսն է դա­դա­րեց­րել աշ­խա­տան­քը։ Շվեյ­ցա­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը չե­ղար­կել են Ժնևի ավ­տո­սա­լո­նը: Ճա­պո­նիա­յում վա­ղուց դա­դա­րեց­վել են դա­սե­րը դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում, քն­նարկ­վում է օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը հե­տաձ­գե­լու հար­ցը, հար­ցա­կա­նի տակ է ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը: Չի­նաս­տա­նի Հու­բեյ նա­հան­գում կո­րո­նա­վի­րու­սից բուժ­ված և հի­վան­դա­նոց­նե­րից դուրս գր­ված հի­վանդ­նե­րը վերս­տին վա­րակ­վել են:
Մար­տի 1-ի կե­սօ­րին ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը դեռ հայ­տա­րա­րում էր, որ իր զա­վակ­նե­րին հան­գիստ կու­ղար­կի դպ­րոց, դա­սե­րը դա­դա­րեց­նե­լու հարկ չկա, ու ընդ­հան­րա­պես կո­րո­նա­վի­րու­սը, որ­պես այդ­պի­սին, շատ վտան­գա­վոր վի­րուս չի հա­մար­վում՝ խո­լե­րա չէ, ժան­տախտ չէ, է­բո­լա չէ: Ա­յո, Covid-19-ը բա­ցար­ձա­կա­պես անվ­տանգ վա­րակ է, բայց սպա­նում է: ՈՒ բու­ժումն էլ գտն­ված չէ: Միայն կե­սօ­րից հե­տո հայ­տա­րար­վեց, որ դա­դա­րեց­վում են դա­սե­րը դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում, փակ­վում են ման­կա­պար­տեզ­նե­րը: Վեր­ջա­պես: Հա­մե­նայն դեպս ա­սեմ՝ մե­տա­ղե ա­ռար­կա­նե­րին, մե­տա­ղադ­րամ­նե­րին, թղ­թադ­րամ­նե­րին կամ բան­կա­յին քար­տե­րին դիպ­չե­լու պատ­ճա­ռով կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լու ռիս­կը ցածր է, մի ա­պա­վի­նեք սխ­տո­րին, որ հա­կա­ման­րէա­յին է, բայց ոչ հա­կա­կո­րո­նա­յին: Ոչ էլ նետ­վեք օ­ղու գիր­կը, հար­բա­ծու­թյու­նը կանց­նի, հի­վան­դու­թյու­նը՝ ոչ, ե­թե կա: Կո­կաինն էլ թմ­րա­մոլ­նե­րի հնա­րածն է, թե օգ­նում է կան­խար­գե­լել կո­րո­նան: Փռշ­տա­լիս կամ հա­զա­լիս ար­տա­նետ­ված կա­թիլ­նե­րը թռ­չում են ոչ ա­վե­լի, քան 1 մետր՝ հաս­տա­տում է Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը ու պն­դում, որ վա­րա­կից հե­ռու մնա­լու հա­մար պետք է ձեռ­քե­րը հա­ճա­խա­կի լվա­նալ:
Կի­րա­կի օր­վա ա­սու­լի­սում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը վս­տա­հեց­նում էր՝ ա­մեն-ա­մեն ինչ ար­վել է, որ Հա­յաս­տա­նում Covid-19-ի հա­մա­ճա­րակ չլի­նի: Այ­նուա­մե­նայ­նիվ, հար­ցեր կան ու մնում են: ԻԻՀ-ում ՀՀ դես­պա­նա­տու­նը տե­ղե­կաց­րել է. «Փետր­վա­րի 25-28-ը օ­դա­նա­վով Հա­յաս­տան են տե­ղա­փոխ­վել 130 ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ և Հա­յաս­տա­նում օ­րի­նա­կան կա­ցու­թյան ի­րա­վունք ու­նե­ցող ան­ձինք, ցա­մա­քա­յին սահ­մա­նով՝ 229»: Այ­սինքն՝ 359 հնա­րա­վոր վա­րա­կա­կիր կա Հա­յաս­տա­նում միայն Ի­րա­նից, չհաշ­ված Ի­տա­լիան և մյուս եր­կր­նե­րը: Թե որ­քա՞ն մարդ­կանց հետ են նրանք շփ­վել, ԱԱԾ-ն էլ չի կա­րող պար­զել: Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցում մե­կու­սաց­վել են միայն Ի­րա­նից վե­րա­դար­ձած 29-ա­մյա տղա­մար­դու հետ 32 շփ­ված­նե­րը, ում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյու­նը հաս­տատ­վել է: Ռիս­կա­յին չէ՞: Նաև հաս­կա­նա­լի չէ՝ ին­չու՞ է ա­ռող­ջա­րա­նա­յին-զբո­սաշր­ջա­յին կենտ­րոն Ծաղ­կա­ձո­րը ըն­տր­վել Covid-19-ի «մե­կու­սա­րան»: Փաս­տա­ցի՝ կո­րո­նա­վի­րու­սը «դուրս է բեր­վում» Երևա­նից, և եր­կար ժա­մա­նա­կով Ծաղ­կա­ձո­րը դառ­նում է կա­րան­տի­նա­յին գո­տի, ու որ­քան էլ վար­չա­պե­տը ըն­տա­նի­քի ու նա­խա­րար­նե­րի հետ մեկ­նի Ծաղ­կա­ձո­րում գի­շե­րե­լու, Ծաղ­կա­ձո­րը դա­տարկ­վե­լու է:
Մի՞­թե Երևա­նում չկար հար­մար հի­վան­դա­նոց: Կի­րա­կի օ­րը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չե­ղար­կեց Մար­տի 1-ի զո­հե­րի հի­շա­տա­կի եր­թը: Խե­լա­միտ չէ՞ հե­տաձ­գել սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն, ո­րի ընտ­րար­շա­վը, ե­թե նույ­նիսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հիմ­նա­կա­նում տա­նիք­նե­րով ման գա, հան­գեց­նե­լու է մարդ­կանց կու­տա­կում­նե­րի: Ար­սեն Թո­րո­սյա­նը հա­վաս­տում է, որ դի­մակ­նե­րի պա­շար­ներ կան, բայց դի­մակ­նե­րը չեն պաշտ­պա­նում, հաս­տա­տում է, որ Covid-19-ի բու­ժու­մը դեռ գտն­ված չէ, ու­րեմն ար­ժի՞ վտան­գել մարդ­կանց կյան­քը ու հենց վար­չա­պե­տի: Հան­րաք­վեի ու քա­րո­զար­շա­վի հե­տաձ­գու­մը անհ­րա­ժեշտ է՝ մինչև ա­մառ, երբ Covid-19-ը կդա­դա­րեց­նի մա­հա­բեր եր­թը աշ­խար­հում: Ակն­կալ­վում էր, որ ա­ռա­ջին վա­րա­կակ­րի ի հայտ գա­լու դեպ­քում վեր­ջա­պես կա­ռա­վա­րու­թյու­նը կո­րո­շի կա­րան­տին հայ­տա­րա­րել վա­րա­կի բարձր տա­րած­վա­ծու­թյամբ եր­կր­նե­րից Հա­յաս­տան վե­րա­դար­ձող իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, բայց հի­մա էլ այդ հար­ցը մնում է բաց՝ վտան­գե­լով թե նրանց, թե բո­լո­րիս ա­ռող­ջու­թյու­նը: Ըն­դա­մե­նը եր­կու շա­բա­թը ո­չինչ է՝ ամ­բողջ կյան­քի հա­մե­մա­տու­թյամբ: Վեր­ջա­պես՝ մի­մյանց հան­դի­պե­լիս ձեռ­քով մի բարևեք ու մի համ­բուր­վեք: Սա վե­րա­բե­րում է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ չգի­տես վա­խից, թե դուխ տա­լու հա­մար, շա­րու­նա­կում է հե­ռա­կա համ­բու­րել ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին:
COVID-19-ի տա­րա­տե­սակ է դար­ձել Թուր­քիան՝ ան­հաս­կա­նա­լի, ան­կան­խա­տե­սե­լի, մա­հա­բեր: Ինք­նա­մե­ծար­ման ու մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հի մե­սիա­յի իր ա­ռա­քե­լու­թյու­նը Ռե­ջեբ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հասց­րել է ծայ­րա­կե­տին՝ նա փաս­տա­ցի պա­տե­րազմ է սկ­սել Սի­րիա­յում՝ չհայ­տա­րար­ված ու կա­տա­ղի: Աբ­սուրդ է, որ Արևմուտ­քին Էր­դո­ղա­նը ներ­կա­յա­նում է փր­կա­րար, որ պայ­քա­րում է մար­դա­սի­րա­կան ա­ղե­տի դեմ: Ան­կա­րան բա­ցել է դար­պաս­նե­րը միգ­րանտ­նե­րի ա­ռաջ և չի ար­գե­լում իր տա­րած­քով Եվ­րո­պա անց­նե­լը: Դար­պաս­նե­րը բա­ցե­լու ո­րո­շումն ըն­դուն­վել է անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում՝ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի գլ­խա­վո­րու­թյամբ՝ փետր­վա­րի 27-ի լույս 28-ի գի­շե­րը, երբ հայտ­նի դար­ձավ, որ Սի­րիա­յում ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րի հետևան­քով թուրք 33 զին­վոր է սպան­վել, նույն­քանն էլ վի­րա­վոր են: Ան­կա­րան մե­ղադ­րում է Մոսկ­վա­յի ա­ջակ­ցու­թյունն ու­նե­ցող Բա­շար Ա­սա­դի ու­ժե­րին: ՌԴ ՊՆ-ն հաս­տա­տել է, որ ա­վիա­հար­ված­նե­րը հասց­րել են Սի­րիա­յի կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րը «Հա­յաթ Թահ­րիր աշ Շամ» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման դիր­քե­րին, որ­տեղ թուրք զին­վո­րա­կան­ներ չպետք է լի­նեին: Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն էլ ըն­դու­նել է, որ ՌԴ ռազ­մա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի ա­վիա­հար­ված­ներ չեն ե­ղել Սի­րիա­յում թուրք զին­վո­րա­կան­նե­րի ուղ­ղու­թյամբ: Սի­րիա­յում սպան­ված­նե­րի մա­սին տե­ղե­կա­նա­լուց ան­մի­ջա­պես հե­տո Էր­դո­ղա­նը անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ար­տա­կարգ նիստ է հրա­վի­րել, որ տևել է 6 ժամ: Նիս­տից հե­տո ԱԶԿ մամ­լո քար­տու­ղար Օ­մեր Չե­լի­կը հայ­տա­րա­րել է, որ Ան­կա­րան մտա­դիր է խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ սկ­սել ՆԱ­ՏՕ-ի հետ: Չե­լի­կը կա­տար­վա­ծը ո­րա­կել է հար­ձա­կում ա­լյան­սի վրա: Թուր­քիա­յի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում սպառ­նա­ցել են «կոտ­րել նրանց ձեռ­քե­րը, որ ձգ­վում են դե­պի թուր­քա­կան դրո­շը»: Բրյու­սե­լում ՆԱ­ՏՕ-ի շտաբ բնա­կա­րա­նում Թուր­քիա­յի պա­հան­ջով դա­շին­քի ար­տա­հերթ նիստ է գու­մար­վել: «ՆԱ­ՏՕ-ն դա­տա­պար­տում է Սի­րիա­յում գրանց­ված էս­կա­լա­ցիան, ցա­վակ­ցու­թյուն է հայտ­նում զոհ­ված թուրք զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և զո­րակ­ցու­թյուն հայտ­նում Թուր­քիա­յին»՝ ա­սել է ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը և կոչ ա­րել դա­դա­րեց­նել հար­ձա­կու­մը, հետևել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին, ա­ջակ­ցել խնդ­րին խա­ղաղ լու­ծում գտ­նե­լու ՄԱԿ-ի ջան­քե­րին: ԱՄՆ-ը հայ­տա­րա­րել է, որ կանգ­նած է ՆԱ­ՏՕ-ի իր դաշ­նա­կից Թուր­քիա­յի կող­քին, և պա­հան­ջել է, որ Սի­րիան և Ռու­սաս­տա­նը վերջ տան հար­ձակ­մա­նը Իդ­լի­բում: Հա­զիվ թե ԱՄՆ-ը և ՆԱ­ՏՕ-ն ա­վե­լին ա­նեն, և Պեն­տա­գոնն է դեմ ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյա­նը, և Հու­նաս­տանն է վե­տո դրել հօ­գուտ Ան­կա­րա­յի ՆԱ­ՏՕ-ի հայ­տա­րա­րու­թյա­նը: Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Մե­սութ Հա­քի­նը հայ­տա­րա­րել է, որ «Ան­կա­րան դա­ժան վրեժ կլու­ծի Ռու­սաս­տա­նից Իդ­լի­բում ա­վիա­հար­ված­նե­րի հա­մար»: Նա նշել է, որ «Ռու­սաս­տա­նը, որ­տեղ 25 մի­լիոն մահ­մե­դա­կան է ապ­րում, կմաս­նատ­վի ներ­սից»: «Մենք Ռու­սաս­տա­նի հետ 16 ան­գամ պա­տե­րազ­մել ենք ան­ցյա­լում, և նո­րից կա­նենք, մեր վրե­ժը շատ դա­ժան կլի­նի»,- ա­սել է Հա­քի­նը՝ մո­ռա­նա­լով ճշ­տել, թե Ռու­սաս­տա­նի հետ 16 պա­տե­րազմ­նե­րից քա­նի­սում են հաղ­թել ի­րենք: ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը, այ­նու­մե­նայ­նիվ, ցա­վակ­ցել է. «Մենք ցա­վակ­ցու­թյուն ենք հայտ­նում և, կրկ­նում եմ մեկ ան­գամ ևս, ա­նում ենք ա­մեն ինչ, որ Իդ­լի­բի գո­տում ա­պաէս­կա­լա­ցիա­յի ռե­ժի­մը պահ­պա­նող թուրք զին­վո­րա­կան­նե­րի անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հով­ված լի­նի: Եվ մեր զին­վո­րա­կան­նե­րը պատ­րաստ են շա­րու­նա­կե­լու այդ աշ­խա­տան­քը»: Նաև ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն է Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ հրա­վի­րել՝ քն­նար­կե­լու ի­րա­վի­ճակն Իդ­լի­բում: Պու­տի­նին զե­կուց­վել է, որ թուր­քա­կան դի­տա­կե­տե­րում գտն­վող ոչ մի զին­վոր չի վնաս­վել, զո­հե­րը ե­ղել են այն­տեղ, որ­տեղ թուրք զին­վոր­ներ չպի­տի լի­նեին: Էր­դո­ղա­նը հայ­տն­վել է իր լա­րած թա­կար­դում ու հի­մա փոր­ձում է կոնֆ­լիկ­տի մեջ ներ­քա­շել ՆԱ­ՏՕ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Բայց Իդ­լի­բում իր կո­րուստ­նե­րի հա­մար դի­մե­լով ՆԱ­ՏՕ-ին՝ Էր­դո­ղա­նը մո­ռա­նում է բա­ցատ­րել, թե իր զոր­քե­րը ի՞նչ են ա­նում ան­կախ երկ­րի տա­րած­քում, երբ Ան­կա­րան պաշ­տո­նա­պես պա­տե­րազմ չի հայ­տա­րա­րել Դա­մաս­կո­սին, ոչ էլ Ա­սադն է Էր­դո­ղա­նին խնդ­րել ի­րեն օգ­նել կամ իր վրա հար­ձակ­վել: Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ի­րեն Սի­րիա­յի ժո­ղո­վուրդն է խնդ­րել, դե­մա­գո­գիա է: Ա­վե­լին՝ Էր­դո­ղա­նը Պու­տի­նին ա­ռա­ջար­կել է Թուր­քիա­յին դեմ առ դեմ թող­նել Դա­մաս­կո­սի հետ՝ ինչ­պես հայ­տա­րա­րել է Ստամ­բու­լում ե­լույ­թի ժա­մա­նակ, բայց «մո­ռա­ցել է» ա­սել՝ Պու­տինն ինչ է պա­տաս­խա­նել: Պու­տի­նը հի­մա չի կա­րող Ա­սա­դին մե­նակ թող­նել՝ մի­լիար­դա­վոր դո­լար­ներ է ծախ­սել Սի­րիա­յում ու դուրս գա­լով Սի­րիա­յից՝ հե­ռա­նա­լու է ողջ Մեր­ձա­վոր Արևել­քից: Դա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նաս­պա­նու­թյուն է: Պու­տի­նը չի կա­րող թույլ տալ, որ Ան­կա­րան հաս­տատ­վի Սե­րա­կի­բում, որ­տեղ հատ­վում են դե­պի Մի­ջերկ­րա­կան դուրս ե­կող Մ-4 ու Մ-5 ռազ­մա­վա­րա­կան ճա­նա­պարհ­նե­րը, որ Սի­րիա­յի հա­մար կյան­քի ճա­նա­պար­հի նշա­նա­կու­թյուն ու­նեն: Նույ­նը՝ Էր­դո­ղա­նի հա­մար՝ կա­սեց­նե­լու է­ներ­գա­կիր­նե­րի տե­ղա­շար­ժը ու Սի­րիա­յի տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նու­մը: ԵՄ նոր ղե­կա­վա­րու­թյու­նը լուրջ փոր­ձու­թյան ա­ռաջ է՝ Էր­դո­ղա­նի շան­տա­ժին դի­մա­կա­յե­լու ու հա­կա­դար­ձե­լու: Է­մա­նուել Մակ­րոնն ու Ան­գե­լա Մեր­կե­լը պատ­րաստ են Ան­կա­րա­յում մար­տի 5-ին հան­դի­պել Էր­դո­ղա­նի ու Պու­տի­նի հետ՝ Իդ­լի­բի ի­րա­վի­ճա­կը քն­նար­կե­լու, բայց Պու­տի­նը հան­դիպ­ման ցան­կու­թյուն չու­նի: Կփոխ­վե՞ն նրա ծրագ­րե­րը: Հա­զիվ թե: Կհան­դի­պե՞ն Մակ­րո­նը, Մեր­կելն ու Էր­դո­ղա­նը: Կամ՝ կցան­կա­նա՞ն Մեր­կելն ու Մակ­րո­նը հան­դի­պել միայն Էր­դո­ղա­նին՝ այն էլ՝ Ան­կա­րա­յում: Թուր­քիա­յի ՆԳ նա­խա­րար Սու­լեյ­ման Սոյ­լուն հայ­տա­րա­րում է, որ 100 000 միգ­րանտ­ներ են ան­ցել ԵՄ, բայց Հու­նաս­տա­նի ու Բուլ­ղա­րիա­յի ան­ցա­կե­տե­րը փակ են: Ա­վե­լին՝ Է­մա­նուել Մակ­րո­նը հայ­տա­րա­րել է, որ Ֆրան­սիան պատ­րաստ է ներդ­րում ու­նե­նալ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի՝ օ­պե­րա­տիվ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու և սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար գոր­ծադր­վող ջան­քե­րում: ԵՄ-ի հեր­թա­կան ըն­կր­կու­մը Ան­կա­րա­յի ա­ռաջ՝ միգ­րանտ­նե­րի պատ­ճա­ռով, կդառ­նա կա­պի­տու­լյա­ցիա, ո­րից հե­տո Էր­դո­ղա­նը կա­րող է թե­լադ­րել Բրյու­սե­լի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Եվ­րո­պա­յի ի­րա­կան անվ­տան­գու­թյան հար­ցը հի­մա է դր­ված, Եվ­րո­պան պի­տի ընտ­րի՝ Պու­տի­նը թշ­նա­մի՞, թե՞ գոր­ծըն­կեր է, Էր­դո­ղա­նը մեծ մար­դա­սե՞ր, թե՞ ա­հա­բեկ­չու­թյան հո­վա­նա­վոր է:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Միով բա­նիվ՝ ա­ռողջ ե­ղեք:
Դիտվել է՝ 5873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ