Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, թերևս նաև «5-րդ ալիքի» աշխատակիցներին ահաբեկելու օպերացիան տապալվեց
31.01.2020 | 11:21
Անհաջող ու խայտառակ ներկայացումների բեմադրիչին եթե թվում է, որ ս. թ. հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բազմագործառույթային բիզնես-կենտրոնում կատարվածից հետո նույն շենքում գտնվող Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, թերևս նաև «5-րդ ալիքի» աշխատակիցները պետք է ահաբեկվեն և իրար հետևից դուրս գան աշխատանքից, ապա չարաչար սխալվում է։ Բեմադրված ներկայացումը, հուսով ենք, իր բուն նպատակին չի ծառայել, բացահայտվել ու տապալվել է։
Հիշյալ բիզնես-կենտրոնում տեղի ունեցածը ներկայացում կարող էր չլինել միայն մեկ պարագայում, եթե այնտեղ ինքնաձիգով ներխուժած անձը` Արթուր Թորոսյանը, հոգեկան հիվանդ լիներ։ Սակայն «Բերկուտ»-ի ղեկավարի պարզաբանումից արդեն հայտնի է, որ նա հոգեկան հիվանդ չէ, հետևաբար այս պարագայում նրա կատարածն ամբողջովին դուրս է տրամաբանության շրջանակներից ու տեղավորվում է միմիայն ահաբեկման նպատակ ունեցող ներկայացման տրամաբանության շրջանակներում։
Ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների, թմրադեղի, ալկոհոլի ազդեցության տակ կամ մեկ այլ պատճառով ոչ ադեկվատ վիճակում գտնվողի տպավորություն թողնող և ինքնաձիգով զինված անձը, ներխուժելով «Էրեբունի պլազա», նախ ինքնաձիգն ուղղել է առաջին հարկում հերթապահություն իրականացնող աշխատակցուհիներից մեկի վրա և հարցրել, թե որ հարկում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ապա ստանալով պատասխան, որ այնտեղ հիմա մարդ չկա, բոլորն ընդմիջման են, բարձրացել է վերև և ինչ-որ մարդկանց պատանդ վերցրել, կրակոցները նույնպես վերևում են եղել։
Այն, որ կատարվածը տրամաբանությունից դուրս է, վկայում են հետևյալ փաստերը։
Փաստ 1-ին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ այցելելու, նրա ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին կամ որևէ այլ աշխատակցի հանդիպելու համար ամենևին էլ կարիք չկար ինքնաձիգով զինված մտնել «Էրեբունի պլազա», այնտեղ կրակոցներ արձակել, մարդկանց պատանդ վերցնել։ Այդ նպատակին հնարավոր էր հասնել շատ դյուրին, պարզապես վերելակով 6-րդ հարկ բարձրանալով։ Ի վերջո, գրասենյակի ղեկավարին կամ որևէ այլ աշխատակցի կարելի էր հանդիպել նաև դրսում, շենքի մուտքի մոտ, այնտեղից նրանց դուրս գալու կամ մուտք գործելու պահին, և ասել այն ամենը, ինչ ցանկանում էր ասել տվյալ անձը։
Փաստ 2-րդ. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ այցելելու, ղեկավարի կամ աշխատակիցների հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն կամ գրասենյակի ղեկավարի, որևէ այլ աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ ահաբեկչության նպատակ ունեցող անձը «Էրեբունի պլազա» զինված մտնելուց, այնտեղ կրակոցներ արձակելուց, պատանդներ վերցնելուց առաջ, ինքզինքը շատ լավ հաշիվ տալով, թե նշված գործողություններից հետո իրեն ինչ է սպասում, ինչ գին է վճարելու այդ ամենի համար, նախապես գոնե կպարզեր, թե Վիկտոր Սողոմոնյանը և գրասենյակի մյուս աշխատակիցները ե՞րբ են տեղում լինում, ե՞րբ են գնում ընդմիջման, գոնե հենց այն պահին, երբ ինքը զինված ներխուժում է շենք, տեղու՞մ են, թե ոչ։
Փաստ 3-րդ. Կալաշնիկովի ցանկացած ինքնաձիգ սև շուկայում, որքան տեղյակ ենք համացանցից, տարբեր խոսակցություններից, 3000-5000 դոլար է, այդ գումարով 2-3 ավտոմեքենա կարելի է գնել, էժան չէ նաև Կալաշնիկովի ինքնաձիգին նման որսորդական զենքը։ Ո՞րն էր «Էրեբունի պլազա» ինքնաձիգով ներխուժածի գործողությունների տրամաբանությունը՝ չհասնել նպատակին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքերից համոզվել ու փափկած սրտով, ի վերջո, այդ զենքը հանձնել կամ «նվիրե՞լ» ոստիկանությանը... Դրանից հետո էլ Արման Սարգսյանի շքեղ «ջիպով» գնալ ոստիկանությու՞ն... Չգիտե՞ր, թե այդ ամենից հետո ինչ է սպասում իրեն...
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն, վերոնշյալ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2-րդ մասի 2-րդ (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով), 3-րդ (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով) և 7-րդ (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) կետով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետի (կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։
Հետաքրքիր է՝ ՀՀ քննչական կոմիտեում արդեն գիտե՞ն, որ տվյալ անձն ահաբեկչության նպատակ չի ունեցել (այլապես հարց է առաջանում, թե քրեական գործն ինչու՞ չի հարուցվել նաև համապատասխան հոդվածով), և նպատակը եղել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին, աշխատակիցներին, հնարավոր է նաև «5-րդ ալիքի» աշխատակազմին վախեցնելը, նրանց ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ, այսպես ասած, «մեսիջը» փոխանցելը, թե, տեսեք, այս անգամ բավարարվեցինք ընդամենը շենքի ներսում կրակոցներ արձակելով, բայց մյուս անգամ հա՜...
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը զինված անձին ասել է. «Եթե մարդիկ մի բան անում են, անում են, որ այդ արձագանքները ստանան, ձենը հասնի տեղ: Հիմա ձենը հասել է ոստիկանության պետին»։ Նկատենք՝ միշտ չէ, որ մի բան անելու (տվյալ պարագայում հանցագործության՝ զինված ներխուժման, պատանդներ վերցնելու, կրակոցների) նպատակը արձագանքներ ստանալը, ձենը տեղ հասցնելն է, բայց այս պարագայում Արման Սարգսյանը, կարծում ենք, իրականությունն է ներկայացնում՝ միայն թե այդ «ձենը» («մեսիջը») ոչ թե «ոստիկանության պետին», այլ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին, աշխատակիցներին (հնարավոր է նաև՝ «5-րդ ալիքի») հասցնելու նպատակն ունի։ Զինված գործողության նպատակն ուղղակի չէր կարող «ձենը» ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցնելը լինել, այդ մեկնաբանությունը պարզապես անհեթեթ է։
Վերը շարադրվածը հուշում է հենց այն, որ «Էրեբունի պլազա» ներխուժած անձն իր հետևում ունի պատվիրատու (ներ), կազմակերպիչ (ներ) կամ դրդիչ (ներ), այլ խնդիր է, թե ՀՀ քննչական կոմիտեն կբացահայտի՞ նրան կամ նրանց։ Քանի դեռ Նիկոլի թիվն է, այս հարցում բնավ չենք կարող լավատես լինել։
Անդրադառնանք նաև Factor.am-ի հրապարակած այն տեղեկատվությանը, ի դեպ, տիրաժավորված մի շարք ԶԼՄ-ների, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, թե Արթուր Թորոսյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում է աշխատել և այնտեղ է գնացել իրեն գործից հեռացնելուց հետո չստացած մեկ ամսվա աշխատավարձը ստանալու նպատակով: Հիշյալ տեղեկատվության աղբյուրը ոչ թե նշված կայքն է, այլ Արթուր Թորոսյանի մոր աշխատավայրի ղեկավարը` Արտաշատի գրադարանի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը, որը, իր հերթին, որպես տեղեկատվության սկզբնաղբյուր, սկզբում հղում է կատարել Արթուր Թորոսյանի մոր, իսկ հետո, խոսքը փոխելով, «ախչիկների» վրա (ենթադրելի է՝ գրադարանում աշխատող գործընկերուհիների), ասելով, թե նրանցից է լսել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արդեն հերքել է այս կեղծիքը: Բացի այդ, տրամաբանությունից բացարձակ դուրս և ուղղակի անհեթեթ է մեկ ամսվա չստացած աշխատավարձը ստանալու համար ինքնաձիգով զինված «Էրեբունի պլազա» գնալը, որովհետև կորցնելիք ինքնաձիգի գինն անհամեմատ բարձր է, քան կարող էր լինել աշխատավարձի գումարը, ավելին` միայն հոգեկան հիվանդը, անմեղսունակ անձը հաշվի չառնելով պատանդառության ու քրեական օրենսգրքով նախատեսված առնվազն մյուս երկու արարքների համար նախատեսված պատիժը, կարող է գնալ այդ գնով աշխատավարձ ստանալու:
Factor.am-ի վերոնշյալ հրապարակումից հետո մի շարք ԶԼՄ-ներ, ինչպես, օրինակ, Mediaroom.am կայքը, կեղծիքը իրենց հրապարակման նույնիսկ վերնագրով՝ «Ահա թե ինչու էր զինված տղան գնացել Քոչարյանի գրասենյակ. Իրականությունը բացահայտվեց (տեսանյութ)», հանրությանը ներկայացրին իրականության տեղ, հետն էլ կեղծավորաբար նշելով, թե Factor.am-ի տեսանյութը ներկայացնում են առանց մեկնաբանության, մինչդեռ «Ահա թե ինչու»-ն և «Իրականությունը բացահայտվեց»-ը հենց այդ մեկնաբանությունն են՝ կեղծիքն իրականության տեղ ներկայացնելուն միտված։ Ահա այսպիսին է կեղծիքի տարածման տեխնոլոգիան, դրա արտահայտություններից է նաև Medianews.site-ի «Արթուր Թորոսյանը գնացել էր «Էրեբունի պլազա»՝ չստացած աշխատավարձի հետևից. նոր փաստեր» վերտառությամբ հրապարակումը, որով «Ֆեյսբուք»-ի օգտատերերից ոմն Ռոբերտ Անանյանի կողմից իր էջում Factor.am-ին Սուսաննա Պետրոսյանի փոխանցած, մեղմ ասած, բամբասանքը, առնվազն չստուգված, չճշտված տեղեկատվությունը ներկայացնող գրառումը ներկայացվել է վերոնշյալ վերնագրի ներքո, իբր «նոր փաստեր»։
Այս ամենը հասկանալու համար կարևոր է նաև 4news.am-ի «Տեսեք Նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան» վերտառությամբ հրապարակմանը ծանոթանալը, որը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի աջակից Արշակ Սարգսյանի՝ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը։ Արշակ Սարգսյանը դրանով հայտնում է, որ լուսանկարում Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած անձն ինքն է, սակայն ֆոտոշոփի միջոցով լուսանկարը կեղծվել է և հանրությանն այնպես ներկայացվել, թե նրա կողքին կանգնածը, այսինքն՝ Քոչարյանի աջակիցը, Արթուր Թորոսյանն է։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
Մեկնաբանություններ