ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ահա և 2019-ը հեռացավ

Ահա և 2019-ը հեռացավ
30.12.2019 | 12:12

Մենք շատ հաճախ ենք կենտրոնանում մեր երկրի իրադարձություններին ու չենք փորձում հասկանալ՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը ու հեռուներում, որ հետո անդրադառնալու է նաև մեզ վրա: Գլոբալացած աշխարհը այսօր դարձել է մի փողոց, որի ցանկացած տանը կատարվածը փոխանցվում է մյուս տներին՝ լավն էլ, վատն էլ:
RFI-ին փոխանցում է, որ դեկտեմբերի 27-30-ը Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը Արաբական ծովում ու Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ են անցկացնում: Չինաստանը ուղարկել է իր «Սինին» ականակիրը, բայց չի ճշտել, թե ինչքան նավեր են մասնակցելու զորավարժություններին: Հնդկական օվկիանոսի ջրերում համատեղ մանևրների մասին առաջինը հայտարարեց Մոսկվան՝ հոյտեմբերին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը պատրաստվում են զորավարժությունների՝ «ահաբեկչությանու ծովահենների դեմ պայքարի՚ շրջանակներում: Նոյեմբերին Թեհրանը ճշտեց, որ «Ծովային անվտանգության գոտի՚ զորավարժությունները կսկսվեն դեկտեմների 27-ին: Օրմուզի նեղուցով Պարսից ծոցին կապվող Արաբական ծովով է անցնում համաշխարհային նավթի 20%-ը: Երեք երկրների համատեղ զորավարժությունները անցկացվում են Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամի պայմաններում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին, Սիրիային ու Իրանին դադարեցնել ավիահարվածները Իդլիբում՝ մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: Իր Twitter-ում Թրամփը գրել է. «Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը սպանում են կամ սպանելու են հազարավոր անմեղ քաղաքացիական անձանց Իդլիբում: Մի արեք: Թուրքիան փորձում է կանխել այդ կոտորածը՚: Եվ ո՞վ կարող է ասել, թե ինչո՞վ է առաջնորդվում Դոնալդ Թրամփը իր թվիթ-մեսիջներում: Նա ակնհայտորեն գիտի, որ Աստանայում Էրդողանը խոստացել էր Պուտինին ու Ռուհանիին Իդլիբը մաքրել ջիհադականներից: Բայց դա հակասում էր Իդլիբում հաստատվելու Էրդողանի մտադրություններին, առաջին օրից պարզ էր, որ նա ժամանակ է ձգում ու ոչինչ չի անելու: Հիմա, երբ դեկտեմբերի 16-ից Բաշար Ասադի ուժերը սկսել են հարձակում Իդլիբի ջիհադականների վրա, Թրամփը, փաստացի, պաշտպանում է Էրդողանին ու ջիհադականներին: Ինչու՞: Ոչ ոք այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև հետևողականություն փնտրել Դոնալդ Թրամփի սիրիական քաղաքականության մեջ, անիմաստ գործ է: Իսկզբանե նրա նպատակը եղել են էներգակիրները և հիմա ԱՄՆ նախագահը հասկանում է, որ Սիրիայի տարածքի 70 տոկոսի վրա վերահսկողություն հաստատած Բաշար Ասադի զորքերը հերթով մաքրելու են ու վերադարձնելու են նաև իրենց տարածքի 30 տոկոսը՝ Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ՝ հեռացնելով թե ամերիկացիներին, թե թուրքերին: Ու այդ հարթության մեջ Դոնալդ Թրամփը դառնում է Էրդողանի դաշնակից: Դեկտեմբերի 24-ին Թուրքիան հայտարարեց, որ բանակցում է Կրեմլի հետ՝ հրադադարի հարցով: Ամենայն հավանականությամբ՝ կամ մտադրություն էր, կամ՝ անպտուղ բանակցություն, առավելևս Լիբիայի հետ Թուրքիայի սեպարատ բանակցություններից հետո՝ Միջերկրականում ծովային սահմանը վերաձևակերպելու՝ նավթի ու գազի ճանապարհը բացելու նպատակով: Համաձայնագիր, որին դեմ է ոչ միայն Արևմուտքը, այլև՝ արաբական աշխարհը:
Ու այս բոլոր հարցերը լուծվելու են 2020-ին, գուցե նաև 2020-ին սկսվող տասնամյակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխարհում երբեք չեն դադարում պատերազմները, դիվանագիտությունը դառնում է անվրեպ, եթե բանակցային սեղանին ատրճանակ է դրված՝ սա է քաղաքակրթության պատկերը հազարամյակներով: Ու հազիվ թե փոխվի երբևէ: Շահերի հակասությունը միշտ մղում է բռնության՝ շահերի համադրման փորձերի ձախողման կամ նույնիսկ փորձեր չանելուց հետո:
Համենայն դեպս՝ բարի ամանոր, ու թող 2020-ը լինի խաղաղության, խաղաղության ու նորից խաղաղության տարի:

Դիտվել է՝ 5831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ