Երբ Ռուսաստանը իր գազատարներով արդեն ծածկում է մեր կախյալության 62% -ը, եվրոպական ակտուալ դիլեման է դառնում՝ որտեղի՞ց գազ կմատակարարվի առաջիկա մի քանի տարիներին՝ գրում է Դիդիե Ժյուլիենը La Tribune-ում: Գերմանիան, Լեհաստանը, Արևելյան Եվրոպան, հրաժարվելով ածուխից ու լիգնիտից, կվերադառնան էլեկտրական մեծ կախվածության, երբ էներգիայի վերականգնվող աղբյուրները բավարար չլինեն: Մենք պետք է պաշտպանվենք կլիմայական նզովքից, բայց միայն բնական գազը կարող է ապահովել ածուխի փոխարինումը նվազագույն ծախսերով, որի եվրոպական արտադրությունը ազատ անկման մեջ է: 5 տարի առաջ կազմում էր 270 միլիոն խորանարդ մետր, 5 տարի հետո՝ 200: Իսկ գազի պահանջարկը մեծանում է: Եվրոպայի գազային կախումը արդեն վիթխարի է՝ տարեկան 350 միլիոն խորանարդ մետր, և մեծանալու է ածուխի ու լիգնիտի գեներետորների գազով փոխարինումից հետո: Ռուսաստանն արդեն ծածկում է մեր կախվածության 62% իր գազատարներով: Աշխատելով նոմինալ ցուցանիշներից ավելին՝ նրանք բավարարել են 2019-ի պահանջարկը ՝ 210 միլիոն խորանարդ մետր մատակարարելով: 2020-ին նրանք թեթևակի կբեռնաթափվեն՝ շնորհիվ ստորջրյա «Հյուսիսային հոսք-2»-ի, որ լրացբում է «Հյուսիսային հոսք-1»-ը, և դա թույլ կտա Գերմանիային կրկնապատկել ռուսական գազի ուղիղ մատակարարման իր հզորությունները՝ հասնելով 110 միլիոն խորանարդ մետրի, առանց ուկրաինական ու լեհական տարանցման երկու գազատարների՝ «Եղբայրություն» ու «Յամալ-Եվրոպա» համար:
Նորությունը, որ Դոնբասի կոնֆլիկտի համապատկերում այս շաբաթ Մոսկվան ու Կիևը համաձայնագիր են ստորագրում, որը թույլ կտա շարունակել Եվրոպա գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով, հակասական է, միևնույն ժամանակ՝ ուրախալի: Դա Պուտինի սուրբծննդյան նվերն է Եվրոպային՝ 2,9 միլիարդ դոլար չեկով Ուկրաինային: Ի պատասխան էներգետիկայի ոլորտում այս համաձայնագրի՝
ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց «Հյուսիսային հոսք-2»-ը ֆինանսավորող ընկերությունների դեմ: Այդ պատիժն էլ Թրամփի սուրբծննդյան նվերն է Եվրոպային: Դա նվազ հաճելի նվեր է, քան Պուտինից ստացածը, լինելով վրեժխնդրության դիվանագիտության արգասիք, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ Վաշինգտոնը նույնքան շատ, որքան Մոսկվան, ցանկանում է իր գազը վաճառել Եվրոպային: ԱՄՆ գլխավոր դաշնակիցը Լեհաստանն է, որ մնայուն հակառակորդ է «Հյուսիսային հոսք-2»-ի ու պատրաստ է պլացդարմ դառնալ ամերիկյան սեղմված բնական գազի, որ լցանավերով արտահանվում է իր նավահանգիստներ: Վարշավան կօգտագործի այդ գազը ու կտա Ուկրաինային, որ մրցակցի Մոսկվայի գազի հետ, նվազեցնի գները կամ նույնիսկ դեմ լինի ռուսական գազի տարանցմանը Արևմտյան Եվրոպա: Արդեն մանրամասն քննարկվել է իրավիճակը՝ ռուսական գազը Արևմտյան Եվրոպային, ամերիկյան գազն Արևելյան Եվրոպային մատակարարելու, ազգայնականության, էներգետիկ անկախության կամ գերակայության: Ոչ վաղուցվա և շատ նշանակալից ռուսական գազային հաղթանակները բացատրում են խաղի կանոնները արևելքում, մինչդեռ արևմուտքում ամերիկյան գազը անորոշ վիճակում է, որը կպարզվի միայն 2020-ի նոյեմբերին նախագահական ընտրություններից հետո: Մեր մայրցամաքը բաշխում է իր երկարաժամկետ էներգետիկ ռիսկը 3 մատակարարների միջև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու մերձավորարևելյան կամ աֆրիկյան գազի: Նրանցից յուրաքանչյուրը իր մարտավարության գերին է և ստիպված է պայքարել շուկայի իր բաժնի պահպանության կամ նվաճման համար: Այսքան բարեհաճ ապագայի շեմին, որ խոստանում է գազի առատություն, գազի միջին եվրոպական գները վերջին 7 տարում բորսայում սեղմված գազի համար գերազանցում են 19 եվրո/մեգավատ-ժամը, հիմա գազի գինը 14 եվրո/մեգավատ-ժամ է: Ճիշտ կառավարման դեպքում ապագա մրցակցությունը եվրոպական շուկայում կարող է երաշխիք դառնալ գրավիչ երկարաժամկետ միջին գնի 9-14 եվրոյի միջակայքում:
Դիդիե Ժյուլիեն, La Tribune
Հ.Գ. Ճիշտ կառավարումը պիտի բացառեր անարդար մրցակցությունը, որ արտահայտվում է մեկ երկրի՝ արտատարածքային պատժամիջոցներով՝ ԱՄՆ-ի դեպքում, և գազով քաղաքական հարցեր լուծելու դիվանագիտությունը՝ ՌԴ-ի դեպքում: Բայց իր ազդեցությունը աշխարհում տարածելու համար յուրաքանչյուր երկիր օգտագործում է իր ռեսուրսները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ