2019-ի առաջին 6 ամիսներին դոլարը նախընտրելի վճարամիջոց էր Մոսկվայից Թուրքիա արտահանման 83%-ի համար: Այս տվյալները օրերս հրապարակել է Ռուսաստանի բանկը: ԵՄ ևս ՌԴ արտահանման 40%-ը վճարվում է դոլարով: Թուրքիան ու Ռուսաստանը դեռ խիստ կախված են ամերիկյան տարադրամից իրենց առևտրի մեջ: Չնայած լայնորեն գովազդված «ապադոլարացման», որի նպատակը տնտեսությունը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելն է, Ռուսաստանը բավականին դանդաղ է իր գլոբալ բիզնեսը հեռացնում ամերիկյան տարադրամից: Անկարայի ու Վաշինգտոնի խորացող խզումը հանգեցրեց Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցման: Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելը, որ կարող է հանգեցնել Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանման:
ՌԴ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Ռուսաստանն ու Թուրքիան այս ամիս կնքել են համաձայնագիր, որ նախատեսում է փոխադարձ հաշվարկներում ռուբլու ու լիրայի օգտագործման մեծացում: Այս պահին Ռուսաստանը ռուբլով է վճարում Թուրքիայից ներկրման 1/3-ը, երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալում լիրան 2% է:
Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առևտրային գործընկերն է: Մոսկվան մատակարարում է հիմնականում բնական գազ, իսկ գնում է ավտոմեքենաներ ու գյուղմթերքներ: Թուրքիան ևս կդառնա ռուսական վճարման համակարգի անդամ, որ SWIFT-ի այլընտրանքն է և մշակվել է ԱՄՆ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար, որը կարող է ՌԴ-ին անջատել իբրև վճարամիջոց դոլարն օգտագործող համակարգից:
Նատաշա Դոֆ, Bloomberg (ԱՄՆ)
Հ.Գ. ԵԱՏՄ-ում էլ չեն ստացվում միասնական դրամի անցնելու փորձերը: Ռուսական ռուբլին կախված է նավթի ու գազի գնից, իսկ դոլարը նման տատանումներ չի տալիս և, բոլոր դեպքերում, դոլարով առևտուրը մնում է ձեռնտու: Քաղաքականությունը պահանջում է ապադոլարացում, բիզնեսը՝ դոլարի դիրքերի պահպանում: Ո՞րը կհաղթի: Ոչ մեկը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ