Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Volvo ընկերության առաջին էլեկտրամեքենան կարող է անցնել մինչև 400 կմ

Volvo ընկերության առաջին էլեկտրամեքենան կարող է անցնել մինչև 400 կմ
20.10.2019 | 11:27

Volvo XC40 Recharge-ը կլինի Volvo ընկերության առաջին էլեկտրամեքենան։ Այս մասին տեղեկացնում է motor1.com-ը:

«Recharge էլեկտրամեքենաների շարքում այն առաջինը կլինի։ Արտաքնապես քիչ է տարբերվում բենզինային մոդելից»,- ասել են քրոսֆերը մշակողներն ու խոստացել, որ էլեկտրամեքենան համալրված կլինի նորագույն համակարգերով: Ի դեպ, մեքենայի մշակմանը մասնացել է նաև Google ընկերությունը:


Նշենք նաև, որ էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 400 կմ տարածություն։

Դիտվել է՝ 4115

Մեկնաբանություններ