Միացյալ քաղաքական ճակատ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ
13.09.2019 | 00:43
Թեև Հայաստանի շուրջն ամեն օր բազմաթիվ հետաքրքիր բաներ են կատարվում, մեր ներքին իրավիճակն ստիպում է կենտրոնանալ այն հարցի վրա, թե, ի վերջո, ինչ է սպասում մեզ։ Թեթևակի վերհիշենք վերջին մի շարք իրադարձություններ, և դա բավարար կլինի, որ հասկանանք՝ այժմ մեր երկիրն իր պատմության արհեստականորեն բարդացված շրջան է ապրում։ Ահա Սահմանադրական դատարանի վճիռը ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ, Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի հարցով. ապացուցված է, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, նախապես գիտեինք, որ այդ մարդուն կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։ Բայց ժամանակը տեղում չի կանգնում, «սառման կետ» չունի։ Բնականաբար, պահանջ է առաջանում, որ անհապաղ ազատեն Քոչարյանին։ Եվ ի՞նչ։
Ահա թե ինչ։ Վարչապետ Փաշինյանն անմիջապես հանդիպում է «Սասնա ծռերի» ահաբեկիչների հետ։ Ճիշտ է, Էրեբունու ՊՊԾ գնդի վրա հարձակման մասնակից Պավլիկ Մանուկյանն իսկույն բողոք ներկայացրեց, ես հասկացա՝ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից մեկի՝ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ։ Բողոքի էությունը սա է. դու ո՞վ ես, որ հանդես ես գալիս «Սասնա ծռերի» անունից։ Մանուկյան ջան, Դուք չգիտե՞ք, թե ով է ձեր գործակիցներից մեկը։ Մի՞թե Ձեզ, որ պատերազմ էիք անցել և Ձեր բնակության վայրում ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցությանը բավական հաճախ «ծառայություններ» մատուցել և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի նախագահության ժամանակ, պետք էր մտնել հենց Գ. Չուգասզյանի կազմակերպած սադրանքի մեջ։ «Ֆեյսբուքի» իր էջում ահա թե ինչ է գրել «Վետո» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսներից ու ղեկավարներից մեկի՝ Գարեգին Չուգասզյանի և Ջորջ Սորոսի կապի մասին. «Շատերը գիտեն, որ Գարեգին Չուգասզյանը 2016 թ. հուլիսին ՊՊԾ գնդի վրա հարձակում գործած, երեք ոստիկանի սպանած, պատանդներ վերցրած և բանկային ավտոմատը կողոպտած ահաբեկչական զինված խմբի կազմակերպիչն ու համակարգողն է։ Չուգասզյանը համակարգում էր գնդում գտնվող զինված խմբի գործողությունները և փախուստի դիմեց, երբ ԱԱԾ-ն դուրս եկավ նրա հետքի վրա։ Երկու տարի փախուստում լինելուց հետո նա կրկին հայտնվեց «հեղափոխությունից» հետո՝ իրեն անվտանգության մեջ զգալով։ Քչերին է հայտնի, որ Չուգասզյանն անձամբ էր զբաղվում ահաբեկիչների հավաքագրմամբ ու շահագրգռմամբ։ Տարօրինակ է, բայց համացանցում հնարավոր չէ գտնել Չուգասզյանի պաշտոնական կենսագրությունը։ Նույնիսկ նրա հոր պաշտոնական կենսագրության «երեխաներ» սյունակում նշված է միայն Լևոն Չուգասզյանը։ Գարեգինը չկա... Սակայն ինձ ցնցող տեղեկություն է հայտնի դարձել։ Դուք կզարմանաք, բայց պարզվում է, Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրման պահից տնօրենների խորհրդի նախագահն է եղել... Այո, այո, Գարեգին Չուգասզյանը։
Պարոն Չուգասզյանը հենց սկզբից կառավարել է սորոսական դրամաշնորհների տրամադրման ընթացքը։ Կարելի է ասել, որ նա անձամբ է ղեկավարել Հայաստանի տարածքում այն դրամաշնորհակերներին փնտրելու և Սորոսի գործակալական ցանց հավաքագրելու գործը, որոնք փողի համար պատրաստ էին հայրենիքին դավաճանելու։ Պարզվում է նաև, որ Գարեգին Չուգասզյանը մի քանի անգամ հանդիպել է Սորոսի հետ, իսկ տիրոջ հետ նրա առաջին հանդիպումը կայացել է 1998 թ. Նյու Յորքում։ Չուգասզյանն այնտեղ է գնացել Լարիսա Մինասյանի հետ, որը ներկա է եղել այդ հանդիպմանը։ Դրան մասնակցել է նաև պարոն Առլե Նայերը՝ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հ. Գ. Սա Սորոսի հետ ահաբեկիչների կապի մասին տեղեկության լոկ մի փոքր մասն է։ Շուտով կներկայացնեմ էլ ավելի հետաքրքիր մանրամասներ»,- գրել է Մալյանը։
Ես իսկույն հարց եմ ուղղում և՛ հայերի դեմ հայերի ահաբեկչության մյուս «գաղափարախոս» Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Պավլիկ Մանուկյանին. «Դուք ձևացնելու եք, թե չե՞ք իմացել Սորոսի հիմնադրամի սրիկաների հետ ձեր գործակցի կապի մասին»։
Ահա թե էլ ինչ է գրվել Գարեգին Չուգասզյանի մասին, ճիշտ է, արդեն 2016 թ. սեպտեմբերին. «Գոնե մի հարցում «Սահմանադրական խորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը կարող է իրոք պարծենալ։ Արդեն 2 ամիս երկրի հատուկ ծառայությունները չեն կարողանում նրան գտնել։ Չեն կարողանում, թե չեն ուզում՝ կարևոր չէ, բայց փաստն այն է, որ Չուգասզյանի հետքն էլ է կորել, միաժամանակ նա բոլորի աչքի առաջ է և բոլորից շատ խոսող։ Մարդն ամեն օր բարեխղճորեն մտնում է «Ֆեյսբուք», հարցազրույց ունենում, շփվում հեռախոսով, բայց ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը չգիտեն նրա տեղը։ Դա համարյա տարօրինակ է, բայց եթե մի քիչ սթափ գնահատենք Ժիրայր Սեֆիլյանի «իրավահաջորդի» դերի ներկայիս աստիճանը, ապա այն գրեթե հավասար է զրոյի։ Գարեգին Չուգասզյանն ազատության մեջ չի կարող անել ավելի շատ, քան հիմա անում է ընդհատակից, և դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։ «Սասնա ծռեր» գործողությունը տապալվեց, «Սահմանադրական խորհրդարանի» ղեկավարն ու բազմաթիվ անդամները ճաղերի հետևում են, կողմնակիցների բանակը ոչ մի կերպ բանակ անվանել չի կարելի, պաշարներ չկան, առաջիկա ընտրություններում նկատելի արդյունքների հասնելու հավանականությունը մոտ է անհավատալիությանը, այնպես որ, ԱԱԾ-ի համար Գարեգին Չուգասզյանի ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը կարող է գերակա չլինել։ Այլ բան, որ կան կոնկրետ մեղադրանքներ, և օրենքի տեսակետից անորսալի վրիժառու Չուգասզյանը վաղ թե ուշ պետք է լույս աշխարհ ելնի»։
Ինչպես նկատում են Հայաստանի քաղաքացիները, Սեֆիլյանին ու Մանուկյանին ուղղված իմ հարցն աննպատակ չէ։ Բայց հարց կա նաև ԱԱԾ-ին. վերջը ու՞մ որդին է այդ Գարեգինը։ Թե՞ դա Գարեգինը չէ, այլ հերթական Լևոնն է մեր ազգի գլխին։ Մի վայրկյանով մի լայն հայացք նետենք մեր մոտ ապագայի սպասվող գործերի վրա։ Օրինակ, ինչպես հայտարարվում է, շուտով (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1) գագաթնաժողովի մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը (միակ դիտորդը ԵԱՏՄ-ում), Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը։ Իրադարձությունն իսկապես պատմական է։ ՈՒշադրություն. Իրանի պնդմամբ՝ բոլորովին վերջերս չեղարկվել է Պուտին-Ռոհանի-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը, այն հետաձգված է անորոշ ժամանակով, և հիմքեր կան համարելու, թե Իրանը հանդիպումը հետաձգել է այն պատճառով, որ Ադրբեջանի տարածքից անօդաչու սարքեր են արձակվել դեպի Իրաք, որտեղ հարձակման են ենթարկվել տարածաշրջանում Իրանի դաշնակից իրաքցի շիաների օբյեկտները։ Իսկ մեզ մոտ, ճիշտ է, իբր այլ թեմատիկայով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին կգան երկուսն էլ՝ և՛ Պուտինը, և՛ Ռոհանին։ Դա Հայաստանի համար, որպես պետության, կարևո՞ր է, թե՞ ոչ։ Անկասկած կարևոր է։
Բայց պարզվում է, որ այդ ամենը կարևոր չէ Փաշինյանի համար։ Տեսեք, թե նա ինչ է անում այդ իրադարձության տառացիորեն նախօրյակին։ Հանդիպում է «Սասնա ծռերի» ղեկավարության ներկայացուցիչներ Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ, այն քաղաքական ուժի, որը հայտնի է իր կատաղի հակառուսաստանյան և նույնիսկ հակառուսական հռետորաբանությամբ, հանդես է գալիս ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օգտին և դեմ է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությանը (հիշեցնենք՝ դրա օգտին էր ելույթ ունենում նաև Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր)։ Հատկանշական է երկու նրբություն։ «Սասնա ծռերը», փաստորեն, ներքաղաքական դաշտի միակ կուսակցությունն է, որն արժանացել է Փաշինյանի հետ հանդիպման (չգիտես ինչու, նա չցանկացավ նույն ձևով զրուցել, ասենք, դաշնակցականների, կոմունիստների, գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակիցների, ՀԴԿ-ի հետ)։ Երկրի քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչներից նա ընտրեց ամենատհաճներին։ Դա՝ մեկ։ Երկրորդ. վարչապետը, որը սիրում է ուղիղ եթեր հանել ամեն ինչ, «Սասնա ծռերի» հետ հանդիպումն այնպիսի գերգաղտնիությամբ պարուրեց, որ ակամա հարց ես տալիս. «Նրանք այդ ինչի՞ մասին էին խոսում, որ հասարակությունը չպետք է իմանար»։ Գուցե, ենթադրենք, Պուտինի կամ Ռոհանիի կամ էլ միաժամանակ երկուսի դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մասի՞ն։ Թե չէ էլ ինչի՞ մասին պետք է խոսեին Արցախի ազատագրական պատերազմի, 2016 թ. ապրիլի պաշտպանական մարտերի մասնակից, գնդապետ Վանյանին սպանողների հետ։ Արթուր Վանյանի սպանությունը ոստիկանության բարձրաստիճան սպայի սպանություն է նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ու դժվար թե աշխարհում գտնվի այդ արարքն արդարացնող օրենք։
Մարդասպանների բոլոր «քաղաքական հայացքները» ես չեմ ուսումնասիրի։ Կնշենք միայն այն, ինչը Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման մասին հայտարարել են իշխանությունները և ահաբեկիչներն իրենք։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Դա վարչապետի բազմաթիվ հանդիպումներից մեկն էր, և նրա մասին լրացուցիչ տեղեկատվություն չի լինի»,- «Sputnik ԸՐՎպվՌÿ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար և անուղղելի մոլի «լևոնական» Վլադիմիր Կարապետյանը։ Մեր ժողովուրդը գիտի, որ 90-ականների երկրորդ կեսում մենք ողջ ազգով «լևոնական» ձևակերպմամբ արտահայտում էինք միայն կոշտ մերժողականություն. «լևոնականներին» ատում էին գործնականում բոլոր նրանք, ովքեր ՀՀՇ հանցավոր կազմակերպության մեջ չէին։ ՈՒրեմն ժողովրդից այդ ինչ է թաքցնում «լևոնականը»։ Եվ կրկին առնվազն ենթադրություն է ծագում. միայն այն, որ հանդիպման ընթացքում խոսել են սեփական ժողովրդի դեմ ահաբեկչության մասին։ Սեֆիլյանը «Factor.am» կայքին հայտնել է, որ իրենք երկյուղներ են ունեցել երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ, ինչի մասին էլ խոսել են վարչապետի հետ. «Մենք տեսնում ենք, որ նախկին իշխանությունը ռևանշի է պատրաստվում. մենք դա թույլ չենք տա։ Խոսակցությունն ընթացել է նաև հին վարչակազմից ժառանգություն մնացած սուր հարցերի մասին։ Կարծում եմ, որ երկխոսությունը կշարունակվի»։ Գուցե և շարունակվի, եթե ձեզ այսուհետև էլ հնարավորություն տան ազատ տեղաշարժվելու Հայաստանի Հանրապետությունում և մեր ազգին հնարավորինս սպառնալու ահաբեկչությամբ։
Եկեք միասին վերհիշենք։ Ժամանակին «Սասնա ծռերը» Փաշինյանի ռազմավարությունը «չափազանց մեղմ» անվանեցին, հայտարարելով, թե դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքում ձևավորված խորհրդարանը գործելու է ընդամենը 2 տարի։ Դրան Փաշինյանն արձագանքեց ցասումնալից ճառով՝ «ծռերին» կոչ անելով, որ մոլորության մեջ չընկնեն ու ներկայիս իշխանությունը չշփոթեն «Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանության» հետ։ Այսինքն, «թող ոչ ոք չհամարձակվի իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը մեկնաբանել որպես թուլության դրսևորում»։ Իսկ հիմա նա երկխոսության մեջ է մտնում, որ, եթե հավատանք Սեֆիլյանին, դեռ շարունակություն կունենա։ Ինչու՞։ «Նախկին ռեժիմի մնացուկների», «հակաների», քննադատողների, այլախոհների, ընդդիմության, այն բոլորի դեմ պայքարելու, ովքեր հիմնավորված կերպով նոր իշխանությանը ցույց են տալիս սխալնե՞րը, ընդ որում, ահաբեկչության այն փորձված մեթոդներով, որոնցով «Սասնա ծռերն» սկսել են իրենց ուղին՝ 3 տարի առաջ ՊՊԾ-ի գնդի, զենքի զավթմամբ պատանդներին, այդ թվում՝ շտապօգնության բժիշկներին գերի վերցնելով։ Դարձյալ ու կրկին. նրանք սպանեցին պատերազմի վետերան ու հայրենասեր, գնդապետ Արթուր Վանյանին, երեք ոստիկան վիրավորվեց, դիպուկահարի ձեռքով զոհվեց ոստիկանական զորքերի ծառայող Յուրա Տեփանոսյանը, ավելի ուշ հիվանդանոցում մահացավ ոստիկանության աշխատակից, գնդի գրավման ժամանակ վիրավորված Գագիկ Մկրտչյանը։ Փաշինյանի իշխանության գալուց հետո զինված խմբի բոլոր անդամներն ազատվեցին բանտից և ընկան իշխանության նախաձեռնած հասցեական համաներման տակ, որովհետև հանցագործներին մեղսագրվող ծանր հոդվածները համաներման մեջ ընդգրկված չէին։ Հետո կուսակցություն ստեղծեցին, քվեարկվեցին խորհրդարան մտնելու համար, չնայած չանցան, բայց հենց նրանց և միայն նրանց հետ է այսօր հանդիպում վարչապետը՝ քննարկելու համար «երկրում ստեղծված իրադրությունը» և դրանից դուրս գալու ուղիները։ Հանդիպում է տարվա ընթացքում Հայաստանի համար ամենակարևոր արտքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային իրադարձություններից մեկի նախօրեին։ Եզրակացություններն ինքներդ արեք։
Բայց դա ողջ ներկապնակը չէ։ Ահա «ԱդեկվաԴ» խումբը։ Քննադատում են Փաշինյանին ու «փաշինյանականներին» 2018 թ. երկրորդ կեսից։ Սեպտեմբերի 7-ին կայացավ «ԱդեկվաԴ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության առաջնորդ է ընտրվել ընդդիմադիր գործիչ, նախկինում Փաշինյանի զինակից Արթուր Դանիելյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ հայկական ընդդիմության լավագույն թեկնածուն... Միքայել Մինասյանն է։ Ո՞վ է Մինասյանը։ Նախագահական ապարատի «գորշ կարդինալներից» մեկը մինչև 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբերը, երբ նրան նշանակեցին Վատիկանում Հայաստանի դեսպան։ Այժմ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան է։ Եվ, ինչը շատ ավելի կարևոր է, Սերժ Սարգսյանի փեսան է։ Նա վերացրեց նախագահի աշխատակազմին կից քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, որն անշեղորեն վարում էր Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ միության ստեղծման գիծը։ Քաղվածք մեջբերեմ «ԱդեկվաԴի» ղեկավարի հայտարարությունից, որ ավելի հասկանալի լինի, թե նա ինչ է ակնարկում. «Մի անգամ «Ֆեյսբուքում» արդեն նշել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, որը կարող է գլխավորել ընդդիմությունը, բայց հիմա ես համոզված չեմ, որ կա տվյալ քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը։ Ինձ թվում է, թե ինչքան էլ վնասակար լինի Փաշինյանի կառավարությունը, բայց քաղաքակրթական, մշակութային պլաններում այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը հիմնավորելու համար։ Իսկ եթե ընդդիմություն լինի, ապա ինձ համար Միքայել Մինասյանի թեկնածությունն ամենաընդունելին է։ Տվյալ պահին նա է ամենապատրաստված մարդը»։ Դանիելյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե տվյալ պահին հնարավո՞ր է «ԱդեկվաԴի» համագործակցությունը Մ. Մինասյանի հետ։ Բայց եթե այն լինի, ապա միայն գաղափարախոսական հիմքի վրա, եզրափակեց Դանիելյանը։
Մինասյանն ինքը վերջին ժամանակներս նկատելի ակտիվություն է դրսևորում երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Նա քննադատում է իշխանությանը, հոդվածներ հրապարակում և հարցազրույցներ տալիս։ Մասնավորապես, վերջերս նա հայտարարեց նախկին նախագահ Ս. Սարգսյանի գալիք ձերբակալության մասին, և որ այդ պլանը վաղուց են հղացել իշխանությունները վարչապետի գլխավորությամբ։ Այդ հայտարարությունը չիրականացավ։ Ավելին, ո՛չ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ո՛չ քննչական մարմինները չեն շտապում հայտարարել Ս. Սարգսյանի ձերբակալման մասին։ Իսկ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ Ս. Սարգսյանը չկա գերատեսչության կողմից հետաքննվող ոչ մի գործում՝ ոչ որպես կասկածյալ, ոչ որպես մեղադրյալ։
Իսկ ինձ՝ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցիս համար, օրինակ, Մ. Մինասյանն անընդունելի է, և ի՞նչ։ Ինձ հետաքրքրում է, թե «Ադեկվադ»-ականներին ինչով դուր չեն եկել, ասենք, ՀՅԴ («Դաշնակցություն») ղեկավարներից ինչ-որ մեկը կամ Հայաստանի ազգային անվտանգություն կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը։ Կամ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Փաշինյանի կողմից բացառապես քաղաքական հետապնդման և անձնական վրեժխնդրության շարժառիթներով ապօրինի հետապնդվող։ Ես հասկանում եմ, որ Մ. Մինասյանը, որպես ՀՀԿ-ի նոր ալիքի՝ «երիտհանրապետականների» անցանկալի ներկայացուցիչներից մեկը, ձեռնտու կլինի ներկայիս ընդդիմության ինչ-որ չափազանց նեղ շրջանակների, բայց դեռ պետք է ասել, թե Ս. Սարգսյանի փեսան ինչով է ավելի լավ (խելքի տեսակետից) Սերժ Սարգսյանի վարչակազմի նախկին ղեկավար և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից։ Ներեցեք, ոչ մի բանով, պարզապես վերջինս երբեք չի եղել «նախագահի փեսա»։
Եվ հարց է ծագում. բոլորը Հայաստանում ու Հայաստանից դուրս նույնպես հիանալի հասկանում են, որ երկրում շարունակվում են ակտիվ քաղաքական շփումները Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ միացյալ քաղաքական ճակատ ստեղծելու նպատակով։ Սկզբնական փուլում այդ ճակատը կարող է և չգործել որպես ամբողջական քաղաքական մարմին, սակայն դրա մեջ մտնող քաղաքական ուժերն ու շարժումները գործելու են համատեղ։ Նոր ճակատի մեջ են մտնելու ինչպես հին, այնպես էլ նոր ընդդիմադիրները։ Հնարավոր է, որ այն լինի ոչ թե ճակատ, այլ հերթական ինչ-որ «շարժում»։ Բայց լինելու է։ Սակայն ի՞նչ կարիք կա արդեն այժմ «ԱդեկվաԴի» ձեռքերով պառակտում մտցնելու դեռևս ապագա ընդդիմության շարքերում։ Դեռ պատասխան չեմ տեսնում, չհաշված այն, որ... Երևի ճիշտ էին Զարուհի Փոստանջյանն ու «Ժառանգություն» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ. ինչպես ժամանակին արտահայտվել է նշանավոր հումորիստ Արկադի Ռայկինը, «համա թե հիմարացնում եմ մեր ախպորը, համա թե հիմարացնում են։ Միջնադարյան ասպետի ներսում մեր թեփն է»։
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ