Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՊԵԿ-ը բարկացրել է ՀԿ-ներին

ՊԵԿ-ը բարկացրել է ՀԿ-ներին
23.11.2018 | 01:39

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ քննարկում են ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, ՀԿ-ների բյուջետային ծախսերը, ֆինանսական ելումուտը պետք է առավել թափանցիկ լինեն:


«Ամենատարբեր երկրների կազմակերպությունների կողմից Հայաստանի որևէ ՀԿ-ին փոխանցվող գումարի ստացականը պետք է արտացոլի, թե ով է այդ գումարն ուղարկող անձը, որտեղ է բնակվում, ինչ նպատակով է ուղարկում և այլն: Սա ակնհայտ հարկային տեռոր է քաղհասարակության նկատմամբ»,- «Իրատեսին» ասաց ՀԿ ոլորտի ներկայացուցիչներից մեկը, հավելելով, որ այդ նախագծի դեմ ստորագրահավաք են նախաձեռնում:


Քաղաքացիական հասարակության անդամներին բարկացրել է հատկապես այն փաստը, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հստակ երևա, թե գումարն իրականում ինչ նպատակով է ուղարկվել ու հետագայում ինչի վրա է ծախսվել: Փաստորեն, ԼԳԲՏ-ների, աղանդավորական կառույցների առաջմղման և բարգավաճման համար տրամադրվող գումարներն այլևս չեն կարող քողարկվել հասարակության բոլոր շերտերի զարգացման կամ բարեգործության քողի ներքո:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ