Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իշխանությունն անգամ ամենաընդդիմադիր գործիչին է իրականությունից կտրում

Իշխանությունն անգամ ամենաընդդիմադիր գործիչին է իրականությունից կտրում
10.11.2018 | 17:04

Դեռ 2013-ին Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների շեմին հայտարարեց, թե այսօր այլեւս Հայաստանում որեւէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել, այնուհետև ընդգծեց․ «Դա մի կողմից ուրախացնում է, որ մարդկանց պահանջը մեծանում է, մյուս կողմից էլ ամենածայրահեղ դեպքում, եթե մարդն այլ ելք չունի, կգնա եւ 130, 140 հազար դրամով կաշխատի: Բայց մյուս կողմից էլ իրոք անհանգստացնող է, որովհետեւ մարդ եթե լիարժեքորեն աշխատում է, պետք է գոնե երկու անգամ, քան այսօր վճարում են մեր քաղաքացիներին, աշխատավարձ վճարեն, որպեսզի նրանք ցանկանան աշխատել»: Նա այս հայտարարության համար բավականին շատ և արդարացի քննադատվեց, քանի որ Սարգսյանը, մեղմ ասած, սխալվել էր թվերի հարցում։ Հիմա դեռ 150 հազար դրամով աշխատանքը խիստ ցանկալի է շատերի համար, ուր մնաց 5 տարի առաջ։ Մեկ այլ առիթով էլ Սարգսյանն ընդգծել էր, թե 100 հազար դրամով աշխատանքի տեղ կա, բայց չեն ցանկանում մարդիկ աշխատել։


Այս մտքերը շատ աղերսներ ունեն օրերս Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, թե մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ գերադասում են 25 հազար դրամ նպաստը ստանալ, քան աշխատել։ «Գյուղերում իմ հանդիպումների ժամանակ մարդիկ իներցիոյաով ասում են՝ աշխատանք լինի, աշխատենք։ Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք, որ նույն գյուղում, որտեղ մեզանից աշխատանք են պահանջում, թափուր աշխատատեղ կա, ու սեփականատերն ասում է, երկու տարի չի կարողանում երկու հոգու ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, էդ աղքատության նպաստն էլ ինչքան է, 25 հազար դրամ է։ Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է ու այս մարդկանց աշխատանքի արդունքը բաժանվում է 800 հազար մարդու միջև։ «800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»,-շարունակել է նա։


Տպավորությունն այնպիսին է, թե ով իշխանության տեր է դառնում, կտրուկ փոխում է իր տեսակետը, նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչ Փաշինյանն է սկսել նախկին իշխանության «թեզերը» կրկնել։ Բնականաբար մարդիկ պետք է աշխատեն, պետությունը նրանց փոխարեն չպետք է աշխատի, սակայն պետությունը պետք է կարողանա այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ չգերադասեն 25000 դրամ նպաստ ստանալ՝ ավելի շատ գումարից հրաժարվելով։ Հետո շատ մեծ հարց է՝ այդ որ գյուղերում է Փաշինյանը եղել, որ աշխատանքը «թափած» է եղել, իսկ գործատուն մասնագետ չի կարողացել գտնել։ Եթե անգամ այդպես է, ուրեմն պետությունն էլի իր մեղքի բաժինն ունի, կրթական համակարգն այնպիսին չի դարձրել, որ տնտեսությանը համապատասխան կադրեր տրամադրի։ Այնպես որ հարցը շատ բազմաշերտ է ու ընդհանրապես աշխատել-չաշխատելու տիրույթում չէ։ Կամ ի՞նչ է թվում Փաշինյանին, մարդիկ 25 հազար դրամ նպաստո՞վ են միայն ապրում։ Այդ նպաստով հնարավո՞ր է ընտանիքի գոյությունն ապահովել։ Այլ բան է, որ նպաստ ստացողը «ստվերային», այսինքն ոչ գրանցված, անօրինական դաշտում է աշխատում, որպեսզի այդ 25 հազար դրամն էլ գումարվի աշխատավարձին, որ ամիսը սոված «չփակի»։ Ճիշտ կլինի, այսպիսի հարցերում ավելի համալիր կարծիք հայտնի իշխանության ղեկավարը, այլապես խառանշփոթ է ստացվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ