«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Կլորիկ գումար՝ պահուստային ֆոնդից

Կլորիկ գումար՝ պահուստային ֆոնդից
28.09.2018 | 02:30

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ավանդաբար կառավարությունը պահուստային ֆոնդից որոշեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացնել կլորիկ գումար։ Եվ այսպես Լոռու, Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերին կտրամադրվի 82 մլն 913 հազար դրամ։

Ինչ խոսք, մարզերում կուտակված խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում, սակայն հետաքրքիր է, թե որքանով հատկացվող գումարները նպատակային կծախսվեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շատ չի ուշանա։ Իսկ մինչ այդ գործադիրի երեկվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց հարցը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հետաքրքիր դիտարկում արեց. «Պետք է ներկայացվեն նախագծային և նախահաշվարկային հաշիվները»։ Իսկապես, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ հատկացում անելուց առաջ մարզպետները ներկայացնեին վերը նշված հաշվարկները, ինչը հնարավորություն կտար հասկանալու, թե որքանով են միջոցները նպատակային ծախսվել։ Ինչևէ։ Կառավարությունը երեկ առատաձեռն էր մարզերի նկատմամբ. ևս 9 մարզերի տնտեսական և սոցիալական զարգացման համար պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվեց 421 մլն 235 հազար դրամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ւմն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am