Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,21 տոկոսով՝ հասնելով 67,45 դոլարի մեկ բարելի դիմաց: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,38 տոկոսով ՝ հասնելով 63,79 դոլարի մեկ բարելի դիմաց։