Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Դե, զարկելը հիմա դու տես

Դե, զարկելը հիմա դու տես
22.10.2013 | 00:57

Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան կուսլիդերների վերջին վեճը կարելի էր միջանձնային որակել ու անցնել առաջ, եթե չլինեին որոշ «նուրբ» հանգամանքներ, մանավանդ որ միանգամից «հառնում» է օրախնդիր հարցը` վեճը քաղաքակա՞ն է, թե՞ «ոնց»:
«Ոնցի» տարբերակը միանգամից բացառվում է: Եվ հետո, ի՞նչ էր եղել, որ եթե Ծառուկյանը կարող էր աշխատել «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանի հետ, որի «քրեական ոլորանները» այլուր, ամենուր էին` ընդհուպ մինչև իր տան դռանը… գիտեք, չերկարացնենք, ապա ի՞նչն էր խանգարելու ԲՀԿ առաջնորդին աշխատելու Արթուր Բաղդասարյանի հետ: Մանավանդ որ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը նույն Գագիկի միջավայրի մարդկանց սևով սպիտակի վրա «նեղ միջավայրում» բացատրել էր, որ իրեն կանչել է Սերժ Սարգսյանը և «ապսպրել»` «Յուրի, պետք է Արթուրը դառնա վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ»: Դարձել էր:
ՈՒ հիմա, մոռացած, որ իրենք մի կես բառ չեն ասել Մաքսային միության, Զորիի նամակի, Ղարաբաղում սպասվելիքի մասին, մեր Նիկոլայիչը վերցրել և ուժեղ «զայրացել»-ըմբոստացել է` էդ ո՞ւմ դեմ:
Փաստորեն, հասկանալի է` «ո՛ւմ»:Կարո՞ղ էր: Ո՛չ: Բա ի՞նչ է անում:
ա¤ Սպասարկում է նախ իր շահերը` ամբիցիաների տեսքով, որովհետև սպորտի բնագավառը այն վերջին «Բաստիլն» է, որը, եթե վերցնեն Ծառուկյանի ձեռքից, նա ընդհանրապես անելիք չի ունենա հասարակական կյանքում, որովհետև քաղաքականությունն այլևս և վաղուց նրա համար բարձրագույն անտառային մաթեմատիկա է:
բ¤ Նրանք, ովքեր մինչ այս Ծառուկյանին «կռվեցնում» էին երկրի առաջին դեմքի հետ, «խուրդում» Ծառուկյանի, նրա կուսակցության քաղաքական-տնտեսական կապիտալը այդ կռվում` խոշոր ֆիասկոներ պարտադրելով Ծառուկյանին` մեկընդմիշտ լուսանցք «քաշելով» ԲՀԿ-ին, հիմա «խուրդվելու» նոր ասպարեզ են գտել Ծառուկյանի համար, զի անչափ հետաքրքիր կլինի, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նկատմամբ հարյուրտոկոսանոց ֆիասկո գրանցած Ծառուկյանը կանգնի նոր` նույնպես հարյուրտոկոսանոց ֆիասկոյի առաջ, այս անգամ արդեն Արթուր Բաղդասարյանի պարտադրած, ինչի դեպքում խիստ արդիական կդառնա Մեծն լոռեցու մշտապես արդիական միտքը. «Դե, ձեր մեռելը եկեք-տարեք»:
Քաղաքական «բաղադրիչի» մասին է խոսքը: Կարծում ենք` ոչ ոք չի կասկածում, թե այս տիպի խաղերում հարցեր որոշողն «ով» է, և ում օգտին է լինելու օդանավակայանում իրեն դիմավորելու եկած Անվտանգության խորհրդի անդամների «քաղաքակիրթ» բանավեճի լուծումը: Իսկ պարտվել չսպորտսմեն Արթուր Բաղդասարյանից` ալամ աշխարհի «բազկի չեմպիոն» ՀԱՕԿ նախագահի համար, ինչպես ասում են, վերջն է ու «պըրծ»:
գ¤ Իրականում, ոչ այնքան Ծառուկյանին, որքան նրա քաղկապիտալը «խուրդողներին» դուր չեն եկել ոչ թե վոլեյբոլն ու նրա «հանգամանքները», այլ որ այդ «հանգամանքի» հետևում` 1¤ կա ռեալ փաստաթուղթ, որը «պայմանավորելու» է այդ սպորտաձևի զարգացումը Հայաստանում` ներդրումների տեսքով։ 2¤ Իսկ որ «ամենասարսափելին» է, այդ փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի, առավել ստույգ` Նիկոլայ Բորդյուժայի` ՌԴ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: ՈՒ, որ «ամենասարսափելին» է, Պատրուշևի գիտությամբ:
Ինչն էլ այս օրերին մոսկվաներում ֆռֆռացող, հույսը Ռուսաստանի վրա դրած, Հայաստանում «ժառանգորդ» օպերացիայի տեսլականներով ապրողների համար նոր մղձավանջ է` եղածների կողքին, ինչի մեջ էլ կրկին թաթախել են Ծառուկյան Գագիկին` իրենք մնալով «փարդի քամակին»:
Ասա, բա դա քեզ պե՞տք էր, Նիկոլայիչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ