Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 38 տոկոսով (1,46 միլիարդ դոլար)։ Մաքուր շահույթը կազմել է 219 միլիոն դոլար, ինչը 14 միլիոնով ավելի է։
Ֆեյսբուքի եկամուտներն առաջին հերթին աճել են գովազդի տեղադրումից։ Ամենաշատը գովազդ տեղադրել են բջջային հեռախոս արտադրող ընկերությունները։