38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զգուշացեք, դռները փակվում են

Զգուշացեք,  դռները փակվում են
01.03.2013 | 01:16

Հետընտրական այս փուլում հարցերի այն խումբը, որը ծառացել է երկրի առջև, մեկը մյուսից կարևոր է: Ընդ որում, Ջրհոսի վիբրացիոն այս դարում` վերից վար բոլորն ունեն հանձնարարականներ: Տիեզերաբանորեն: Կհասնե՞ն խնդիրների արմատներին` կփակեն կարման: Չե՞ն հասնի, հավերժ կկրկնվի չսերտած դասը` մինչև վերջին նաքարակիտը մարելու դաժան պտույտով:
Իշխանություն: Վերջինս ամենածանր վիճակում է: Բոլորեքյան: Սակայն հիվանդությունն իր հետ բերում է նաև բալասանի լուրը: Թե՛ միջազգային շնորհավորանքները, թե՛ ներքին զարգացումները, թե՛ Րաֆֆու խելամտորեն դանդաղելու, թե՛ «կոնկուրենտ ֆիրմայի» ծրագրերը «փոզմիշ» լինելը «լուֆետ» են տվել իշխանություններին` հասկանալու` «ինչը ինչից հետո է»:
Ընդ որում, եթե գեոքաղաքական առումով կացությունն իսկապես դաժաններից է, և շատ բան կախված է աշխարհի «ջոջերից», նրանց պայմանավորվածություններից, ապա ներքաղաքական առումով ղեկը հիմնականում իշխանության և նրա ղեկավարի ձեռքում է, որքան էլ օլիգարխներն ու նրանց «մերձավորներն» արեցին ամեն ինչ, որ ընտրությունները «մխտռվեն», Սերժ Սարգսյանը խնդիրների պակաս չունենա` այս անգամ ևս, իրենց նեղություն չտա, կերակրատաշտից կես սանտ այն կողմ չհրի:
Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը քաջություն ունեցավ և արեց այն, ինչի մասին այսքան ժամանակ խոսում է, ինչի սպասելիքն իրենից ունեն շատերը, ինչով կկարողանա փակել ընդդիմության «դառը» բերանը, ինչով կթեթևացնի իսկապես ծանր օրերը, հուսահատության-լքվածության մեջ հայտնված ժողովրդի վիճակը, ճահիճը չի կլանի թե՛ իրեն, թե՛ ամենը:
Բանն այն է, որ մեզանում, ինչպես համայնում, Արմագեդոն է` տեսակի պայքար, և եթե իշխանությունը չկողմնորոշվի այս հարցում, իր դիմաց կանգնած «կոնկուրենտ ֆիրման» կենսաբանորեն շատ ճիշտ տեսակ է` հակառակում, և անպայմանորեն դուրս է մղելու, կլանելու է օրվա իշխանությանը` խիստ սահուն կերպով:
Այս դեպքում արդեն ձևն ամենևին էական չէ` դա կարվի հանրահավաքներով, դասադուլներով, թե մեկ այլ էկզոտիկ պրոցեդուրայով. հիշենք նույն հակառակ օրինակները. Դավիթը մեկ պարսատիկով ոչ ևս արեց Գողիաթին, Երիքովն ընկավ շուրջը պտտվող ժողովրդի երգից:
Թույլտվություն կլինի: Տիեզերքից: Ինչը, ինչպես տեսնում եք, դեռ չկա: Իսկ նման բաները հենց այնպես չեն տրվում:
Ընդդիմություն: Չծանրանանք նրա հանձնարարականի վրա: Այնտեղ են երկու վառ արտահայտված լիդերներ: Տեր-Պետրոսյան` մեր հայրերի իմաստնությունը ողնաշարում պահած` լյուցիֆերյան հպարտությամբ ամրագրած: Քոչարյանը: Հստակ ու պարզ, առանց ավելորդ ձևականությունների. հողեղեն, որ լրացնում է Տեր-Պետրոսյանի աստրալ վիբրացիաները:
Ժողովուրդ: Որքան էլ պարադոքսալ ու ծեծված` ինքն է որոշողը: Քավ լիցի, ո՛չ հրապարակներում, ո՛չ միտինգներով, ո՛չ ընտրական գործընթացով: Իր ընդերքում, իր հատակում ունեցած իրական վիճակով, հատակի և սրտի իրական ցանկությամբ: Ես չէ, է՜, «աշխըրքի» իմաստուններն են ասել. ներսումդ կուռք եղավ, կուռք կունենաս քո դիմացը ու քո կողքին` ոսկե հորթի տեսքով: Աստվածություն ու հայրենիք կփնտրե՞ս, այն կստանաս:
Բա՞րդ է: Ոչ պրագմատի՞կ: Բայց այս մասին նույնպես իմաստուններն արդեն ասել են. իրական լեգենդդ փնտրել-կերտելիս տիեզերքը քեզ օգնելու է:
Չէ՞: Միտինգ ես անելու: Հազար դար: Մինչ մի անգամ էլ պետականությունդ կորցնես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ