ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Փաշինյանի իշխանությունը մեզ տանում է վաղուց մոռացված «մութ ու ցուրտ» ձմեռների մղձավանջային ժամանակներ

Փաշինյանի իշխանությունը մեզ տանում է վաղուց մոռացված «մութ ու ցուրտ» ձմեռների մղձավանջային ժամանակներ
09.10.2024 | 10:21

Մոսկվայում՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

Փաստացի, այս հայտարարությունը ստորագրող ԱՊՀ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուսաստանին՝ հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության վերաբերյալ: Այն, որ Հայաստանի իշխանություններն անթաքույց հակառուսական գիծ են որդեգրել և օժանդակում են Հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնելու կամ ընդհանրապես վերացնելու Արևմուտքի քաղաքականությանը՝ մեկնաբանման կարիք էլ չունի: Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա:

Բանն այն է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է ոչ միայն ուկրաինական ռազմաճակատում, այլև տնտեսական ոլորտում: Ռուսաստանի դեմ գործում են բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ, որոնք, ըստ գաղափարի, պետք է բերեին այդ երկրի տնտեսական թուլացմանը և ստրատեգիական պարտությանը: Ճիշտ է, դրանից պատժամիջոցներ սահմանողներն ավելի շատ են տուժում, բայց դա իրենց ընտրությունն է:

Հայաստանը, ի տարբերություն իր արևմտյան բոսերի, այդ պատժամիջոցների ամենանպաստավոր շահառուներից մեկն է դարձել, որովհետև դրանց շնորհիվ մեծացել է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ հսկայական ֆինանսական մուտքեր ապահովելով պետական բյուջեի, երկրի տնտեսական զարգացման թեև արհեստական, բայց՝ դրական ցուցանիշների համար:

Ասել, թե Փաշինյանի կառավարությունը կողմ է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին, որովհետև դրանից մեծ օգուտներ է ստանում, միանշանակ չէ: Ակնհայտ է, որ հայաստանյան հակապատժամիջոցային «առևտրային միջանցքն» աստիճանաբար կորցնում է իր ակտուալությունը: Դրա մասին վկայում են ոչ միայն տնտեսական նվազող օբյեկտիվ ցուցանիշները: Հայաստանյան «միջանցքն» արդեն դիվերսիֆիկացվում է ադրբեջանականով, իրանականով ու, նույնիսկ, վրացականով, որի իշխանությունները չեն աջակցում հակառուսական պատժամիջոցներին: Վրաստանը նույնիսկ ինքն է կանգնած Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների շեմին, բայց հասկանում է, որ նախընտրելի է իրական անվտանգային երաշխիքներ ստանալ Ռուսաստանից, քան գրոշներ ու դատարկ խոստումներ՝ Արևմուտքից: Հարկ է նշել, որ ԱՊՀ անդամ միջինասիական երկրներն էլ են Արևմուտքի ճնշումների տակ, բայց գիտակցում և կշռում են իրենց անվտանգային մարտահրավերները:

Իր այս «դեմարշով» Հայաստանը ոչ միայն կարող է կորցնել Ռուսատանի համար «առևտրային միջանցքի» իր կարգավիճակը, այլև ի չիք է դարձնում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից հնարավոր ցանկացած ոտնձգության դեպքում Ռուսաստանի որևէ միջնորդական հնարավորությունը: Մինչ այժմ պաշտոնական Մոսկվան անտեսում է Փաշինյանի կառավարության հակառուսական դրսևորումները, որովհետև հայաստանյան «առևտրային միջանցքը» դեռևս փոխշահավետ է:

Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի իշխանությունը մեզ տանում է վաղուց մոռացված «մութ ու ցուրտ» ձմեռների մղձավանջային ժամանակները, ինչպես վերջերս նախազգուշացրել կամ «ավետել» էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դեն Բայերը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ