ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ճշմարիտ հեզություն

Ճշմարիտ հեզություն
02.10.2024 | 00:10

Աստծո կանչը

Հոկտեմբերի 2

Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ Կամքին։

Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք, որ ընթանան ձեր ընտրած ճանապաևհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։

Բայց մեծ ուրախություն կա Իմ Կամքը կամենալու մեջ։ Հաճույքով կատարեք՝ կամեցումը այդ Կամքի։

Ես ասացի.

«Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»։

Այդ նշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։ Հեզ լինել՝ արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո Կամքին։

ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր: ։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ