ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լուսինե Դեմիրճյանը` МГИМО-ի ոսկե մեդալակիր

Լուսինե Դեմիրճյանը` МГИМО-ի ոսկե մեդալակիր
10.07.2009 | 00:00

ԻՍԿ ՄԵՐՈՆՔ ՉԿԱՅԻՆ
Հունիսի 11-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (МГИМО) հանդիսավոր արարողություն էր կազմակերպել` այս տարվա իր շրջանավարտներին դիպլոմներ, շքանշաններ ու այլ պարգևներ հանձնելու և, ինչպես ասում են, մեծ կյանք ճանապարհելու համար։ ՈՒսումնառության ողջ ընթացքում փայլուն առաջադիմություն ցուցաբերած, ինտելեկտուալ ու հոգևոր մեծ պոտենցիալ ունեցող, դասախոսների և ուսանողների խոր ակնածանքն ու սերը վաստակած, «Միջազգային իրավունք» ֆակուլտետի բակալավրիատն ու մասնագիտական բաժինը կարմիր դիպլոմով ավարտած Լուսինե Դեմիրճյանը (լուսահոգի Կարեն Դեմիրճյանի թոռնուհին և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դուստրը), հարյուրավոր ուսանողների մեջ մեկն էր այն հինգ (Լուսինեն` Հայաստանից, երեքը` ՌԴ-ից, մեկը` Ադրբեջանից) երջանիկներից, ովքեր արժանացան նաև ինստիտուտի ոսկե մեդալներին։ Ադրբեջանուհի մեդալակրին ամենաշռայլ բարեմաղթանքներ հղելու էին եկել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, ոչ վաղ անցյալում ճանաչված երգիչ և երգահան Փոլադ Բյուլբյուլօղլին և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երեք ներկայացուցիչներ, ովքեր, իրենց շրջանավարտին շնորհավորելուց հետո, մոտեցել ու պատկառելի խոնարհումով շնորհավորել են նաև Լուսինեին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Վ. Տիտովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ս. Նարիշկինը, Ռուսաստանում ԱՊՀ մյուս երկրների դեսպանները, ովքեր, սրտագին շնորհավորանքների հետ մեկտեղ, նվերներով ու ծաղկեփնջերով ճանապարհեցին իրենց շրջանավարտներին, միջոցառման ավարտից հետո էլ ճոխ ֆուրշեթներ կազմակերպեցին` իրենց երկրների պատիվը բարձր պահած երիտասարդ դիվանագետների պատվին։ Ի՞նչ փույթ, թե նրանք Լուսինե Դեմիրճյանի նման ոսկե մեդալ չէին վաստակել։ Բարձր մակարդակի արարողությունը միջպետական հնչեղություն ուներ, որին, ցավոք, ՌԴ-ում Հայաստանը ներկայացնող մեծ կամ փոքր «կալիբրի» որ—է պաշտոնատար անձ չէր բարեհաճել ժամանել։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4084

Մեկնաբանություններ