ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ է ուժեղացնում ԲՀԿ-ն

Ո՞վ է ուժեղացնում ԲՀԿ-ն
10.04.2009 | 00:00

«ՀՈՍՔԱԳԻԾ»
Տևական ժամանակ է, ինչ բավականին լուրջ արտահոսք է սկսվել ՀՀԿ-ից դեպ ԲՀԿ: «Գործընթացն» առավել դինամիկ է Նոր Նորքի զանգվածում: Զանգվածային այդ արտահոսքի արդյունքում Նոր Նորքի համայնքի ավագանու մեծ թվով ներկայացուցիչներ մոտ մեկ ամիս առաջ դիմում գրել, դուրս են եկել ՀՀԿ-ից և «պատվավոր» տեղեր են զբաղեցնում Երևանի ավագանու ընտրությունների` ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:
Այսպես, ՀՀԿ նախկին անդամ, Նոր Նորքի համայնքապետարանի առևտրի և սպասարկման բաժնի պետ Սնխչյան Արմենը զբաղեցնում է ԲՀԿ ցուցակի 24-րդ հորիզոնականը, ավագանու անդամ Հովսեփ Վարդանյանը` 34-րդ հորիզոնականը, ավագանու անդամ Իշխան Դարբինյանը` 37-րդ հորիզոնականը... Ի դեպ, վերջինս Նոր Նորքի թաղապետի սանիկն է:
Մի համարեք, որ նրանք առանձնապես «գոլդ» տեղերում չեն, մի զարմացեք, թե վիճակն ինչքան ծանր է Հանրապետականում, որ այս «պատասխանատու» ժամին այդ «ավագներն» առել ու «թռել» են ՀՀԿ-ից:
Ի դեպ, ԲՀԿ-ում հույս են փայփայում, որ իրենք անչափ «ուժեղ» հաղթանակ են տանելու այս ընտրություններում ու նույնքան «ուժեղ» էլ ձայներ են ունենալու:
Մենք, իհարկե, հիմա ժամանակ չունենք ցուցանելու ԲՀԿ 2007-ի խորհրդարանական ընտրությունների «տառապանքի փորձը», մանավանդ որ էս անգամ նույնպես աշխարհի և հայոց ընտրական «համակարգի» վրա ուժեղ, շա՜տ ուժեղ է ջղայնացել Գագիկ Կոլյաևիչը, որն էլ հավաքել է ԲՀԿ-ի համքարությանն ու կտրուկ-հատու ասել` «էնպես պիտ դաս տանք, որ հիշեն հոր հարսանիք». խնդիրն, այո, վերաբերել է այն տեղեկությանը, որ իշխանության վերին օղակները որոշել են ԲՀԿ-ին 7(յո՜թ) տոկոս «հատկացնել» այս ընտրություններում: Եվ, ուրեմն, Ծառուկյանն ասել է` անկախ ամեն ինչից, մենք մեր ուժն ու լինելիությունը «ցույց ենք տալու» այս իշխանություններին` մեր իրական տոկոսներն իշխանական սեղանին դնելով:
Չէ, մենք հո չե՞նք ասում, որ նրան այդ հարցում կարող է պատահի օգնի իր լավ ընկեր Հովհաննես Արգամիչը։ Ո՜նց կարող է օգնել, Արգամիչն այսօր ուրիշ գործով է զբաղված, իսկ մենք շարունակում ենք նորնորքային մեր պատումը:
Եվ այսպես` վերը նշված ՀՀԿ-ահանման ցուցակն ու արտահոսքը դեպ ԲՀԿ կարելի է անվերջ շարունակել, սակայն կանգ առնենք «գեղեցիկ ակնթարթի» վրա. բանն այն է, որ խնդիրն առավել քան նուրբ է այն պարզ պատճառով, որ նույն Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որը նույնպես ՀՀԿ-ական է (նույն ինքը` նախկինում ՕԵԿ-ական «ուկլոն» ունեցող, նույն ինքը` ՀՀԿ-ական կարկառուն մարտիկ Ռաֆիկ Պետրոսյանի որդին), ըստ «չար լեզուների», կարողացել է շատ հմտորեն կազմակերպել այդ հոսքագիծը` ՀՀԿ-ից դեպ ԲՀԿ` «կոնվեյերի» վրա դնելով բացառապես իր մոտիկ-յուրայիններին: Չնայած մենք կարծում ենք, որ այստեղ առավել լուրջ քաղաքական պարտիա է խաղարկվում:
Ի դեպ, սույն խիստ կարկառուն ՀՀԿ-ական թաղապետ Դավիթ Պետրոսյանին, ով այս պահին ՀՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հարազատ ՀՀԿ-ն պատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո նշանակել Լոռու փոխմարզպետ, որ պարոն թաղապետը հիմա էլ Լոռին աղբից ազատի, ինչպես այս մի քանի օրն անում էր Նոր Նորքում:
Ի՞նչ կարող ենք անել. ՀՀԿ-ն եղել, մնում է հանդուրժող, բաց, իր կուսակիցների նկատմամբ մշտապես ջերմ ու գորովանք տածող կուսակցություն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ