ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանությունը

Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանությունը
22.02.2021 | 17:15

Մի իշխանություն, որը տապալել է կառավարման բոլոր ոլորտների աշխատանքը, երկիրը տարել է պատերազմի, մի ողջ սերունդ բնաջնջել է, հայրենազրկել է հային, կարող է նաև քաղաքի սրտում մեկ շնչով սպանել ևս 5 հազար մարդու։

Առանց ավելորդ փաթեթավորմամբ այս մասին փողոցում բողոքող քաղաքացիներին սպառնացել է պաշտպանության և անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ում գյումրեցիները կնքել են «Հրեշ Անդո» մականվամբ։ «Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»,- ասում է պաշտպանության հանձնաժողովի մի նախագահ, որը պատերազմի օրերին Ֆեյսբուքում «նստած», ինչպես ինքն է ասել, հետևել է, թե մենք ինչ զենք ունենք, ով ողջ կյանքում երազել է ՊՆ նախարար դառնալ, ու եթե անգամ դրա համար մայրաքաղաքում սեփական հայրենակիցների վրա կրակելու գնով դա լինի, կես վայրկյան իսկ չի վարանի։


Սակայն այս իշխանության շուրջ հավաքված կերպարների ողջ թշվառությունը և անմարդկային դեմքը նոր չէ, որ հանրությանը հայտնի է։ Ավելին, այսպիսի հայտարարությունները բնավ էլ անսպասելի չեն։ Բայց այստեղ կա և մեղադրանք, և ինքնախոստովանություն, և զարմանք։ 2018-ին քայլողների իշխանությունը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով խախտեց Սահմանադրությունը, օրենքները, գրավեց ռադիոտունը, սակայն օրվա իշխանությունը ոչ մի քայլ չարեց այդ ամենը կասեցնելու համար, անգամ մեկ փափուշտ օդ չկրակեց։ Հիմա Անդրանիկ Քոչարյանն անուղղակի մեղադրում է նրանց, որ իրենց նմանների դեմը չեն առել, ինքնախոստովանություն անում, որ իրենք արժանի էին, որ իրենց վրա կրակեին, ու նաև զարմանք հայտնում, թե ինչպես պատահեց, որ պետությունն իր իրավունքը չիրացրեց։ Ի դեպ, այս հարցում դժվար է անգամ Անդրանիկ Քոչարյանի զարմանքն ու մեղադրանքը չհասկանալ, որովհետև արդեն 3 տարի է շատերը այս առնչությամբ անպատասխան հարցեր ունեն։ Օրինակ, ինչպես պատահեց, որ այդքան հանգիստ պետությունը պարտվեց մի խումբ անուղեղ, անխելք, միայն ոտքերին «զոռ» տված, անհայրենիք ու դատարկամիտ խմբակի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 164009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ