Աստծո կանչը
Հոկտեմբերի 8
Հիսու՛ս, միայն Քո մասին մտածելը լցնում
է մեզ անհուն ջերմությամբ:
Այո’: Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ` սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը` նման այն ուրախության, որ համակում է մեզ` շատ սիրելի մեկի մասին մտածելով միայն:
Այդօրինակ Մտածումը սպեղանի է տրտմությունների, բժշկություն է ամեն տեսակ մարմնավոր, մտավոր ու հոգևոր հիվանդությունների: Դուք այս ամենը կարող եք ունենալ սոսկ Իմ մասին մտածելով և Ինձ հետ խոսելով: Եթե կան կասկածներ ու վախեր ձեր սրտում, այդ ժամանակ մտածեք Իմ մասին, զրուցեք Ինձ հետ: Եվ կտեսնեք, որ տարակույսի ու վախի փոխարեն ձեր սրտի ու էության միջով կհոսի մի այնպիսի հրճվանք, որ վեր է երկրային որևէ հաճույքից:
Այս նույնպես անկասկած է. թերահավատ մի’ եղեք: Արիացեք. ոչ մի դեպքում մի կորցրեք ձեր արիությունը: Ոչ մի բանից մի’ վախեցեք: ՈՒրախ եղեք անգամ մութ և տաղտուկ վայրում. ահա, կրկնում եմ` ուրա՛խ եղեք: