-
12.11.2020|
23:10
Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
-
12.11.2020|
23:00
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել է դեսպանատան աշխատակիցը, լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին հադրութցի կանայք։
-
12.11.2020|
22:58
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:
-
12.11.2020|
22:55
Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել:
-
12.11.2020|
22:50
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար՜ տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
12.11.2020|
22:47
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։ «Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը:
-
12.11.2020|
22:45
Այսօր ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
-
12.11.2020|
22:44
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարեց, որ Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
-
12.11.2020|
14:08
Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը։ Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու վերջին զարգացումների պայմաններն ու հետևանքները։
-
12.11.2020|
14:04
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնի Թուրքիա կրոնական խնդիրների քննարկման համար։