-
20.11.2020|
21:44
ԱՄՆ-ը անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմորը:
-
20.11.2020|
21:42
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:
-
20.11.2020|
14:56
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով
-
20.11.2020|
14:54
Ֆրանսիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանվի, քանի որ Փարիզում զգուշանում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագայում արևմտյան պետություններին խաղից դուրս հանելու վերաբերյալ գործարքի կնքման հնարավորությունից՝ գրում է Reuters գործակալությունը:
-
20.11.2020|
14:53
Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ, գրում է The National Interest-ը:
-
20.11.2020|
14:50
Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
-
20.11.2020|
14:28
Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում՝ Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
-
20.11.2020|
14:22
Արցախում ստեղծված իրավիճակն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հեռախոսազրույցի ժամանակ:
-
20.11.2020|
14:20
Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
20.11.2020|
10:28
Նոյեմբերի 18-ին Դաշնության Խորհուրդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տվեց նոյեմբերի 10-ից ռուս զինվորականների ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ռուսական զորքի, սպառազինության ու հատուկ տեխնիկայի Լեռնային Ղարաբաղ ուղարկման թույլտվությանն աջակցություն են հայտնել նիստին ներկա 129 սենատորները: