-
21.11.2020|
21:34
«Նոյեմբերի 9-ի պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերը արդեն զբաղեցրել են իրենց համար նախատեսված դիրքերը՝ 23 դիտակետերում։ Հսկողության տակ են վերցվել նաև հիմնական ճանապարհները, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը շփման գծում»։
-
21.11.2020|
21:33
Հայ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին և ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
21.11.2020|
21:29
ՀՀ ՊՆ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:
-
21.11.2020|
21:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:
-
21.11.2020|
17:51
«Հեղափոխությունն» արտահանող Նիկոլ Փաշինյանն այսօր ճիշտ կանի օրվա վերջում դիտի ռուս պաշտոնյաների հետ առնվազն արարողակարգային տեսանյութերը։ Հարցը ՌԴ դրոշի բացակայությանը չի վերաբերվում, որոշ ժամանակ առաջ ավելի մեծ արարողակարգի խախտում էր թույլ տրվել, Փաշինյանը Հայաստան այցելած Վլադիմիր Պուտինին չէր ցանկացել դիմավորել։
-
21.11.2020|
15:15
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կմեկնեն Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։
-
21.11.2020|
15:12
Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994-ին Բաքվի կողմից վարված ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921-ի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:
-
21.11.2020|
15:10
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:
-
21.11.2020|
15:07
Վերջին 2-3 շաբաթը տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրենց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար շենգենյան վիզա տրամադրել:
-
21.11.2020|
14:54
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G20-ի գագաթաժողովին՝ նոյեմբերի 21-22-ը՝ հայտնում է Reuters- ը՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի վարչակազմի ներկայացուցչին: