Անուս քարոզչալամուկներ և «ուսյալ» իրավակիրառիչներ, ականջներիդ, քթներիդ օղ արեք և դաջեք ճակատներիդ հետևյալ կանոնը:
Նախկինում ընտրված և լեգիտիմություն ունեցած յուրաքանչյուր իշխանության տապալումը սեփական ընտրողների, ինչպես նաև չընտրողների կողմից, բացարձակ օրինաչափ, լեգալ և լեգիտիմ երևույթ է, երբ նույն իշխանությունը իրեն դրել է օրենքից դուրս, կորցրել լեգիտիմությունը, իշխանական լծակների և ուժայինների գործառույթը սկսել է ծառայեցնել ո՛չ թե պետության շահերի համար, այլ՝ պետության դեմ, հանուն սեփական իշխանության պահպանման և անվտանգության: Իսկ իշխանության և պետության հանցավոր միահյուսումը քանդողը բացառապես մարդն է, քաղաքացին և ընտրողը:
Էսօր տրված ապտակը բռնություն չէ, այլ կոչնակ, սկիզբ, մեկնարկ: Մեր ոսկորը խորն է, բայց ձեր դանակը հասավ ոսկորին:
Վլադիմիր Մարտիրոսյան