ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աքար. Թուրքական ուժերը գործադրում են ջանքերը Ադրբեջանի, Լիբիայի անվտանգության ապահովման գործում

Աքար. Թուրքական ուժերը գործադրում են ջանքերը Ադրբեջանի, Լիբիայի անվտանգության ապահովման գործում
28.12.2020 | 09:38

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը Լիբիայում հայտարարել է՝ իր երկրի ուժերը հնարավոր բոլոր ջանքերն են գործադրում, որպեսզի իրենց ներդրումն ունենան բարեկամական և եղբայրական Ադրբեջանի, Լիբիայի, Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի անվտանգության ապահովման գործում։

Լիբիայում 2011-ից Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ: Թուրքիան զորք էր ուղարկել Լիբիա` «խաղաղություն հաստատելու համար»: Այս հակամարտությունում, ինչպես և Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր ճամբարների են սատարում. Մոսկվան աջակցում է ապստամբ գեներալին, Անկարան` կառավարական ուժերին:

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ